Մի՞թե սիրո տոնն ունենում է ազգային որևէ պատկանելիություն
BlogՎանե Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարբերար լսում եմ, որ Ս. Վալենտինը հայկական տոն չէ, հետևաբար այն նշելու փոխարեն պետք է նշել Սուրբ Սարգսի տոնը, որ այն հայեցի տոն չէ, որ օտարամոլություն է այլոց տոնը նշելը և այլն:
Բայց...
Մի՞թե սիրո տոնն ունենում է ազգային որևէ պատկանելիություն, ինձ դուր է գալիս, որ մարդիկ նշում են թե՛ Սուրբ Սարգիսը, թե՛ Ս. Վալենտինը, կարևորը սեր լինի, մարդիկ ուրախ լինեն, սովորական օրը վերածեն սիրո հրաշքի օրվա, քաղաքը սիրով շնչի:
Ավելին, որ մի երկու օր էլ լիներ սիրուն նվիրված, բնավ վատ չէր լինի, այնպես որ Ս. Վալենտինի օրը նշողներին քննադատելու ու նեգատիվ վերաբերմունք ցույց տալու փոխարեն լավ կանեինք՝ մենք էլ ուրախանայինք, որ ձմեռային ցուրտ օրով մարդիկ սեր են տալիս ու ստանում, ինչ անենք, որ Վալենտինը հայ չէ