Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


«Այս մարդը և իր թիմը գիտակցաբար լուծարում են Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ առանց չորրորդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր Սահմանադրությունն ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Իսկ Հայաստանն ունի՞ նոր Սահմանադրության կարիք:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ եթե այլ՝ հավասար պայմաններում լինեինք, պետք է քննարկեինք այլ հարց: «Կրիտիկական պահերին 2015 թ.-ին ընդունված Սահմանադրության մեխանիզմներն իրենց այնպես դրսևորեցի՞ն, որ դա չխաթարեր մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությունը: Պառլամենտարիզմը զարգացման ներկա փուլում գտնվող Հայաստանի համար կառավարման լավագո՞ւյն մոդելն էր: Եթե սկսենք սրա մասին զրուցել, կստացվի, որ բովանդակային քննարկման մեջ ենք մտնում իշխանությունների հետ, իսկ դա այն է, ինչ իրենք ուզում են ստանալ: Մեր Սահմանադրությունն ունի բազմաթիվ խնդիրներ, առավել ևս, որ 2015 թ.-ին այն փոփոխվել էր՝ ելնելով կոնկրետ մեկ անձի և քաղաքական թիմի քաղաքական այժմեական անհրաժեշտությունից: Տրամաբանական է, որ այդ Սահմանադրությունը բազմաթիվ խութեր ունի, տրամաբանական է, որ այն պետք է փոխվի: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունների նպատակը Սահմանադրության լավարկումը չէ կամ, ելնելով պատերազմական իրավիճակում կառավարման խնդիրներից, ցանկությունը՝ կառավարման մոդելը փոխելու և այլն: Կա կոնկրետ արտաքին պահանջ, իշխանություններն այդ արտաքին պահանջով են գնում այդ փոփոխությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ընդգծում է՝ շատերը կարծիք են հայտնում, որ 2018 թ.-ից այս կողմ Հայաստանի կառավարման ղեկը Ալիևի կամ Էրդողանի ձեռքում է: «Համաձայն եմ, բայց եթե նախկինում դա չերևացող էր, ապա հիմա բաց տեքստով այս ամենը բոլորիս ասվում է, և շատ թափանցիկ գործընթաց է գնում: Սահմանադրական փոփոխությունները պետք է առաջին հերթին դիտարկել այս տրամաբանության մեջ: Որպես ազգ, որպես քաղաքական միավոր՝ տալի՞ս ենք Ալիևին մանդատ Հայաստանը ղեկավարելու: Ակնհայտ է, որ այս փոփոխությունների պատվիրատուն նա է: Նա ներթափանցում է ներհայաստանյան հարցերի մեջ: Սա ամենամեծ հարվածներից մեկն է, որ կարող է լինել մեր կամ ցանկացած այլ պետության ինքնիշխանությանը: 2018 թ.-ին ասում էին՝ ինքնիշխանությունն ենք վերականգնելու, հիմա սա՞ է ինքնիշխանությունը: Որքան էլ կան բովանդակային ու քաղաքական բազմաթիվ հարցեր, սահմանադրական փոփոխությունները պետք է հետևյալ տրամաբանության մեջ դիտարկենք. մենք՝ որպես բազմադարյա և բազմաչարչար պատմություն ունեցող ժողովուրդ, մեր երկրի կառավարման ղեկը տալի՞ս ենք Ալիևին, թե՞ ոչ: Մնացած խոսակցություններն ուղղակի քաղաքական շահարկումներ են լինելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանություններն ասում են՝ ուզում են փոխել Սահմանադրությունը, որ այն համապատասխանի ներկա մարտահրավերներին և այլն: Ինչպե՞ս են ժողովրդին մատուցելու Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը: «Եթե փորձենք բանաձևով ներկայացնել, ապա իրենց ասածը հետևյալն է՝ «դու՝ հայ ազգ, որպես հավաքական միավոր, ստանում ես հարվածներ, երբ լինում ես հայ, երբ չես հրաժարվում քո ինքնությունից, պատմությունից և այլն»: Առաջարկում են դրանից հրաժարվել: Դրա համար եմ ասում, որ երկրի և ազգի ապագան կառավարելու մանդատը հանձնում են Ալիևին: Իսկ ինչպե՞ս են սա ներկայացնում ժողովրդին: Տեսնում եմ երկու ուղերձ, որոնց շուրջ իշխանությունները կարող են կառուցել սահմանադրական փոփոխությունների նախընտրական քարոզարշավը, գոնե այն կտրվածքով, որ մարդկանց բերեն ընտրատեղամաս: Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մարդկանց ընտրատեղամաս բերելու հետ կապված իշխանությունները խնդիրներ ունեն: Երկու հիմնական թեզ է լինելու: Առաջին՝ եթե չփոխենք Սահմանադրությունը, մեզ պատերազմ է սպասվում: Փաշինյանի հարցազրույցը Հանրային ռադիոյում հենց դրա մասին էր, նա մեր ժողովրդի վրա վախ էր «վաճառում»:

Երկրորդ՝ The Telegraph-ին տված իր հարցազրույցում Փաշինյանն այն թեզն է առաջ քաշում, որ պատրաստ ենք ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Ասելու են՝ փոխում ենք Սահմանադրությունը, հրաժարվում ենք խորհրդային ժառանգությունից, մեր պատմական իղձերից և այլն, դրա փոխարեն հնարավորություն ենք ստանում ԵՄ-ի հետ մերձենալու, առավել ևս, որ, ըստ «շիրինյանախզմալ յանական» տրամաբանության, Հարավային Կովկասն արդեն ԵՄ-ի տարածաշրջան է: Այսինքն, եթե փոխենք Սահմանադրությունը, կմերձենանք ԵՄ-ի հետ, այլ կերպ ասած, հնարավոր է, որ ԵՄ-ի հետ վիզաների պարզեցման ռեժիմ ստանանք:

Իշխանություններն ասում էին, որ բանակցություններ են վարում այս ուղղությամբ: Փորձելու են մարդկանց վրա «վաճառել» վախը և վիզաների ազատականացման ռեժիմի հետ կապված հնարավոր զարգացումները: Եթե սա քննարկենք՝ ասելով, որ, օրինակ՝ վիզաների ազատականացման ռեժիմը դեմոգրաֆիական փոսում գտնվող Հայաստանի համար հղի է շատ լուրջ վտանգներով, ուղղակի «կդատարկվենք», կարող ենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի օրինակները բերել, այն, ինչ ԵՄ-ից խոստացել էին, մարդիկ ոչինչ չստացան, բայց ունեցան կորուստներ, մտնելու ենք բովանդակային քննարկման մեջ, բայց բարդ է պատկերացնել, թե ինչպես կարելի է բովանդակային քննարկման մեջ մտնել մի իրավիճակում, երբ «խաղասեղանին» դրված է Հայաստանի ապագայի հարցը հետևյալ կերպ՝ Ալիևը ղեկավարելո՞ւ է Հայաստանը, թե՞ ոչ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրար նամակներ ու առաջարկություններ են փոխանցում, զանգահարում: Հայաստանի իշխանությունը կատարում է ադրբեջանական կողմի պահանջները: Ադրբեջանը ի պատասխան ոչինչ չի անում: Ինչո՞ւ Հայաստանը չի վերցնում, օրինակ՝ դադար բանակցություններում, եթե դրանք, իհարկե, կան, և չի պահանջում երաշխիքների տրամադրում Ադրբեջանից, տարածքային ամբողջականության ճանաչում և այլն:

«Հարցը փորձում եք մեղսունակության կանխավարկածով վերլուծել, բայց խնդիրը լրիվ այլ է: Պնդում եմ, որ այս մարդը և իր թիմը շատ պարզ և գիտակցաբար լուծարում են Հայաստանի երրորդ հանրապետությունը, առանց չորրորդ հանրապետություն ստեղծելու երաշխիքների: Մեզ հետ ուզում են անել այն, ինչ 2023 թ.-ի սեպտեմբերի 28-ին արեցին Արցախի Հանրապետության հետ: Երրորդ հանրապետության լուծարումը կհանգեցնի նրան, որ կոչնչանա այն հայցվորը, որն ապագայում կարող է ինչ-որ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և իշխող թիմի դեմ: Հայցվոր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը: Որպես հավաքական քաղաքական միավոր՝ շատ նատուրալիստական ժողովուրդ ենք: Այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը Պրահայի դավադրությունից հետո բաց տեքստով չհայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մեջ մտնում է նաև Արցախի Հանրապետությունը, նույնիսկ ընդդիմադիր դաշտում կային քննարկումներ առ այն, որ Փաշինյանը ժամանակ է ձգում և այլն: Բայց արդեն Պրահայից պարզ էր, որ շատ լուրջ խնդիր ունենք Արցախը փրկելու:

Արցախը ոչնչացավ, դրանից հետո մարդիկ ասում են՝ եկեք ինչ-որ քայլեր ձեռնարկենք, Արցախը փրկենք, արցախցիներին վերադարձնենք այնտեղ և այլն: Կողմ եմ, որ պայմաններ լինեն, և արցախցիները վերադառնան, բայց ասում եմ՝ լինում է խնդիր, ուշացած ենք դրան արձագանքում: Պրահայում տեղի ունեցած դավադրությունից հետո ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունն է արդեն վտանգի տակ: Բայց սպասեցինք մինչև Արցախը ոչնչացավ, հայաթափվեց, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, նոր այստեղ սկսեցինք ինչ-որ շարժումներ Հայաստանն ու Հայաստանի Սահմանադրությունը փրկելու, Արցախի հարցը բարձրացնելու համար:

Մի քանի տարի ուշացել ենք այն ամենից, ինչը պետք է անեինք: Սա նատուրալիստական մոտեցում է, մեզ մատնանշում են խնդիրը, նոր սկսում ենք դրանով զբաղվել: Սահմանադրական փոփոխությունների մասին Ալիևն առաջին անգամ բաց տեքստով ասել է 2021 թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմից մեկ տարի անց: Քաղաքական դասը փաստացի երեք տարի ուներ, որ նախապատրաստվեր սահմանադրական փոփոխություններին, իր քայլերը մշակեր, ժողովրդի հետ որոշակի կոմունիկացիայի մեջ մտներ, բացատրեր, թե դա ինչ վտանգներով է հղի, բայց ոչ ոք ոչինչ չարեց: Հենց Փաշինյանը դաշտ նետեց այս թեզը, քանի որ ժամանակն է տնային առաջադրանքը կատարելու, սկսեցինք սա քննարկել: Սա, մեղմ ասած, հանցավոր անփութություն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունները դեռ ամիսներ առաջ հայտարարում էին նաև արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին, սակայն հստակ քայլեր, կարծես թե, չարվեցին: Ի վերջո, կողմնորոշվեցի՞ն՝ դեպի Արևմուտք են գնո՞ւմ, թե՞ Ռուսաստան: «Հայաստանի իշխանությունները վաղուց կողմնորոշված են, այդ կողմնորոշումը ոչ թե դեպի Արևմուտք է, այլ դեպի Թուրքիա: Հեքիաթները ԵՄ-ի և այլնի մասին ավարտվելու են թուրքական շքամուտքի առաջ: Նիկոլ Փաշինյանը դա շատ լավ հասկանում է, միայն թուրքական ուղղվածություն ունեցող, թյուրքական աշխարհի մաս կազմող Հայաստանում ինքը և իշխող քաղաքական թիմն ունեն քաղաքական ապագա: Այլ հավասար պայմաններում իրենք Հայաստանում քաղաքական ապագա չունեն: Իրենց մոտ երկընտրանքը հետևյալն է՝ կամ ոչնչացնել հայցվորին, որ նա հետագայում հայց չներկայացնի իրենց դեմ, կամ հայցվորին ինտեգրել թյուրքական աշխարհի մեջ և դրանում որպես վիլայեթի ղեկավար, այն էլ Ադրբեջանի վիյալեթի ղեկավար, շարունակել Հայաստանում պաշտոնավարել: Ոմանց գուցե սա ծայրահեղական մոտեցում թվա, բայց կարծում եմ, որ այս ուղղությամբ ենք գնում: Իրենց ուղղվածությունը դեպի Թուրքիա է, մնացածը ծխածածկույթ է դա թաքցնելու համար»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին
Ամենադիտված