Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ


Ինչից է վախենում Ալիևը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։ 

Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։

Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։ 

Դրա համար նրանք պոկելու են ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ Եթե անգամ Ալիևի բոլոր՝ մեզ համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների։ 

Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։ Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն։ 

Հիմա արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու։ Այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։ Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։ Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի։ 
Այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։ Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետև նրանք մտադիր չեն խաղաղություն երաշխավորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են։ Սրանից խուսափելու ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։ Գոնե միայն այն պատճառով, որպեսզի բանակցության առարկա լինի։ Այլապես այսօր բանակցության միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրավունքը լինի։ 

«Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում։ Այսպես կոչված ռևանշիզմը Ալիևի համար նույնպես այդքան սարսափելի չի թվա, եթե հաստատվող խաղաղությունը արդարության նվազագույն հիմքեր ունենա, գոնե մասամբ ընդունելի լինի նաև հայ ժողովրդի համար։ Այլապես Ալիևը միշտ վախենալու է անարդարության հետևանքով հայ ժողովրդի տարիներով կուտակված ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած հաջորդ իշխանության , ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում։ 
Նվազագույն արդարությունը ենթադրում է արցախահայության վերադարձ իրենց տները միջազգային երաշխիքներով՝ թեկուզև այսօր առաջ քաշված խաղաղության տրամաբանության շրջանակում՝ ինքնորոշման հեռանկարով։ 
Տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայության վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղության ստորագրումը գոնե նվազագույն կայունություն ունենա։ Սրանից կարելի է հետևություն անել, որ անպայման կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կնպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձևավորմանը, նույնիսկ իրար հետ հակադրության մեջ գտնվող ուժերը։

Վարդան Օսկանյան

Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված