Բաքուն դիմել է Հայաստանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պնումներն այն մասին, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած միջոցները էսկալացիայի պատրվակ են, լիովին անհիմն են։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում, ընդունելով հանդերձ, որ իրենց սադրանքի հետևանքով վիրավոր զինվորական ունեն, պնդել են, թե իբր տեղի ունեցածը նախաձեռնողը հայկական կողմն է։
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այս ուղղությամբ ջանքերը»,- նշել են Բաքվում։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերում զոհվել է 4 զինծառայող, ևս մեկը վիրավորում է ստացել։