Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել


Մայրություն եմ արել ադրբեջանցի երեխային, նրան փոխանակեցին Ադրբեջանում գերեվարված որդիներիս հետ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում արված հարցազրույցը տիկին Անահիտը սոցիալական ցանցում տեսել ու վրդովվել է, որում ադրբեջանցիները լրագրողին ասում են, թե, իբր, հայերը ադրբեջանցի երեխաներին սպանել և կամ խոշտանգել են։ 

Անահիտ Հայրումյանն Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի Լեռնավան (նախկին Ջամիլի) բնակավայրից է։ Ղարաբաղյան շարժումից հետո առաջին պատերազմի նախաշեմին նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ ամուսինը՝ Կառլենը, որդիները՝ Արթուրը, Նորիկն ու Լեոնիդը և ամուսնու եղբայրը՝ Լևիկը գերեվարվել են։ 

«Մի գիշերվա մեջ մազերս ճերմակեցին։ Արդեն ուզում էի խելագարվել։ Դեռ Շուշին ու Խոջալուն ազատագրված չէր, իրավիճակը շատ խառն էր, Արցախի պատմության ճակատագրական փուլն էր։ Ադրբեջանաբնակ որոշ գյուղերում դեռ շարունակում էին ապրել մարդիկ, մտածելով, որ ամեն ինչ կհանդարտվի։ Նրանք բոլորը եկվորներ էին, ովքեր Արցախի տարբեր բնակավայրերում զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին դա օրինաչափ էր և ընդունված կարգ, որտեղ կցանկանայիր՝ կապրեիր։ Երբ ամուսինս, որդիներս գերության մեջ էին, ես դիմել եմ խորհրդային Ստեփանակերտի բոլոր գերատեսչություններին, որ գոնե տղաներիս ազատ արձակեն, բոլորն ասում էին «սպասեք»։ Ավելի ուշ Կառլենին գեներալ Ղարիբովի հրամանով տեղափոխում են Բաքու, այնտեղ անգամ հաց չեն տվել, էլ չեմ պատմում այն դաժանությունների մասին, որ կիրառել են և՛ Կառլենի, և՛ Շուշիի բանտում գտնվող տղաներիս նկատմամբ»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։ 

Նրա ամուսնուն Ղարաբաղում գրեթե բոլորն էին ճանաչում։ Ուստի, Անահիտն ասում է, որ պատահական չէր Կառլենի գերեվարումը։ Իսկ Շուշիում գտնվող որդիներից 16-ամյա Լեոնիդին տանում էին ավագ եղբոր խցի մոտ՝ աչքի առաջ ծեծում։ 

«Ամեն ինչ անում էին նվաստացնելու համար, իսկ մենք՝ հակառակը, գերիներին այնպես լավ էինք վերաբերվում, մտածելով, դե հիմա ի՞նչ մեղք ունեն էս մարդիկ։ Պատերազմներում ընդունված կարգ է եղել պատանդ վերցնել՝ գերեվարվածների հետ փոխանակել։ Այդ հարցում ինձ շատ օգնեց եղբայրս։ Գիտակցելով, որ գոնե այդպես կկարողանանք տղաներիս հետ բերել Շուշիի բանտից, գիշերը Խոջալուից բերել է 21 տարեկան մի ուսանողուհու՝ Սևինջ անունով։ Հետո Ղուչուլար տեղամասից 60-ամյա մի տղամարդու են բերել՝ Կաֆար անունով, ավելի ուշ՝ 37 տարեկան Սևիլ անունով մի կնոջ իր 11-ամյա Ջեյհուն անունով որդու հետ։ Սկզբից վախենում էին։ Ես նրանց ասացի, որ ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում, բերել ենք փոխանակման համար։ Երբ նրանք իմացան եղելությունը, իմ ապրումները, հասկացան ինձ։ Բոլորն իմ տանն էին։ Մայրություն էի անում։ Միասին քնում, միասին արթնանում էինք, հրթիռակոծության ժամանակ նկուղում էինք ապրում»,-պատմում է մեր զրուցակիցը։ 

Անահիտ Հայրումյանի խոսքով՝ ադրբեջանցի գերիները 3 ամիս մնացել են իր տանը, օգնել են տան աշխատանքում, միասին ճաշ են պատրաստել, կերել, տան գործերով զբաղվել։ 

«Չեմ թողել, որ մի օր սոված մնան, կամ որևէ մեկը նեղացնի, վիրավորի կամ վատ բան ասի։ Իրենք էլ իրենց աչքով տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները հրթիռակոծում հայկական բնակավայրերը։ Ժամանակ առ ժամանակ քաղաք էինք գնում։ Իրենց տեսածից զարմացել են, որ ադրբեջանցի ծառայողները խոշտանգել են հայ երեխաներին, կամ ականջ ու վիզ են կտրել։ Այնպես էին հիասթափվել իրենց ազգից, որ որոշել էին այլևս Ադրբեջան չվերադառնալ, Սևինջը նույնիսկ ասել է, որ Աշխաբադ է գնալու, եղբոր մոտ»,- հիշում է մեր զրուցակիցը։ 

Անահիտի և արցախցիների հանդեպ վստահությունն այնքան մեծ է եղել, որ Սևիլն իր 11-ամյա որդուն թողել է Անահիտի մոտ, նրա տղաներին վերադարձնելու հարցով գիշերը թաքուն Աղդամով անցել ադրբեջանական կողմ։ Օրեր անց հեռուստատեսությամբ հայտարարել, որ իր երեխան և հարազատները այս պահին գտնվում են գերության մեջ և պետք է փոխանակում կազմակերպել:

«Ես անձամբ եմ տեսել նրա ելույթը, անգամ ասել է, որ իր երեխային վերադարձնելու համար ադրբեջանցի ծառայողները գումար են պահանջել։ Ինչևէ, ես ադրբեջանցի գերիներին այնքան լավ եմ պահել, որ նրանք անգամ չեն ցանկացել գնալ իրենց երկիր։ Սևինջը մեկ անգամ չէ, որ ասել է՝ «ամաչում եմ, որ ադրբեջանցի եմ, ես աշխարհին պատմելու եմ իմ ազգի ամոթի մասին: Ավելի ուշ աղդամցի Մամեդովը, որ ամուսնուս լավ էր ճանաչում, կազմակերպում է տղաներիս վերադարձը, փոխանակում է տեղի ունենում։ Տղաներս, որ այդ ժամանակ 16, 18 և 19 տարեկան էին, չեք պատկերացնում ինչ վիճակով են վերադարձել․ ծեծված, խոշտանգված, հյուծված, օրերով ո՛չ հաց են կերել, ո՛չ ջուր են խմել, ռեժիմով ծեծել են միայն ազգային պատկանելության համար»,- արտասվում է կինը: 

Ապա հիշում է, որ ադրբեջանցի գերիները գրկախառնությամբ են իրեն հրաժեշտ տվել, իսկ 11-ամյա Ջեյհունը նույնիսկ չէր ուզում գնալ. «Գրկել ու լաց էր լինում, նրան այնքան ազատություն էինք տվել, դարձել էր մեր ընտանիքի անդամը, խաղում էր մեր բարեկամի երեխաների հետ, ամեն ինչում օգնում էր։ Նույն կերպ էին վերաբերվում նաև մյուսները։ Ինձ պես ուրախացել էին զավակներիս վերադարձով»։ 

Իսկ ադրբեջանական գերության մեջ գտնվող Կառլեն Հայրումյանը մեկ տարի անց է փոխանակվում և վերադառնում ընտանիք։ Անահիտը զարմանում է, որ աշխարհը հավատում է ադրբեջանցիների քարոզին, թե, իբր, հայերը ադրբեջանցի երեխաներին սպանել են, կամ գերեվարվածներին ծեծել։

Հունան Թադևոսյան

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»
Ամենադիտված