Պուտինը նոր օրենք է ստորագրել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել գույքի բռնագրավման մասին, որը կիրառվում է ռուսական բանակի մասին կանխամտածված կեղծ տեղեկություններ տարածելու, ինչպես նաև երկրի անվտանգության դեմ ուղղված գործողությունների կոչերի դեպքում։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Օրենքը նախատեսում է փողի, թանկարժեք իրերի կամ այլ գույքի բռնագրավում, որը ձեռք է բերվել այդ հանցագործությունների կատարման արդյունքում կամ օգտագործվել Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործունեության համար։