Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Ե՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել


Բացահայտվել է կեղծ արտարժույթի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը իրացնելու նպատակով համաքաղաքացուց ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 300 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամին նման և իսկականից ակնհայտորեն չտարբերվող թղթադրամներ, այսինքն՝ կեղծ արտարժույթ, դրանք, ըստ նախնական տվյալների, իրացրել է Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ հիմնականում բնամթերք գնելով, ինչի հետևանքով տուժել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ քաղաքացիներ։

Այդ նպատակով վերջինս պայմանավորվել է ուղևորափոխադրումներ իրականացնող իր ծանոթի և վերջինիս կնոջ հետ՝ հանցանքը համատեղ կատարելու, այն է՝ գնումներ կատարելու եղանակով հիշյալ կեղծ թղթադրամները շրջանառության մեջ դնելու, կեղծ արտարժույթն իրացնելու շուրջ և 2024թ. փետրվարի 7-ին, կեղծ արտարժույթը հիշյալ անձի կողմից վարած ավտոմեքենայով տեղափոխել Վայոց ձորի մարզ:

Նույն օրը Ջերմուկ քաղաքի շուկայում գնումներ կատարելու եղանակով, 7 հատ 100 ԱՄՆ կեղծ թղթադրամներ իրացնելով վաճառողներին, դրանք դրել են շրջանառության մեջ:

Օրեր անց կրկին փորձել են գնումներ կատարելու եղանակով կեղծ թղթադրամներն իրացնել, սակայն ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից ուղևորափոխադրում կատարող անձը, իր կողմից վարվող ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ կատարված անձնական խուզարկությամբ և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ արտարժույթ, ևս 46 հատ՝ բնակարանի խուզարկությամբ:

Նախաքննության շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակիչներ ամուսիններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ուղևորափոխադրում իրականացնող անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կեղծ թղթադրամները համաքաղաքացուն իրացրած անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ 4 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ նրանցից 3-ի՝ կեղծ թղթադրամները ձեռք բերած, իրացրած, ինչպես նաև ուղևորափոխադրում իրականացնող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ Երևանի բնակչի կնոջ նկատմամբ՝ տնային կալանք։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կեղծ թղթադրամները պատրաստած, հանցավոր շղթայում հնարավոր ներգրավվածություն ունեցող անձի (անձանց) ինքնությունը, հանցավոր խմբի կողմից առերևույթ կեղծ թղթադրամների իրացումից տուժած բազմաթիվ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ:

Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Ամենադիտված