Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ


«Հայաստանում ստեղծում են վերահսկելի քաոս բոլոր բնագավառներում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռ ամիսներ առաջ փորձագետներն ահազանգում էին երկրին սպառնացող վտանգների մասին: Հիմա ընդգծում են՝ ամեն ինչ այնքան պարզ է, որ երբեմն անգամ մեկնաբանելու կարիք չկա: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ կատարվում է այն, ինչ կանխատեսում էին պատմությունից, քաղաքագիտությունից, աշխարհաքաղաքականությունից հասկացող մասնագետները:

«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո միաձայն հայտարարում էինք, որ Հայաստանի միակ փրկությունը և ապագա աղետներից խուսափելու միակ ելքը Նիկոլի և նրա թիմի իշխանությունից հեռացումն է: Եթե ոչ, ապա կունենանք այն աղետը, ինչին ամենօրյա ռեժիմով հիմա առնչվում ենք: Պատերազմից անցել է երեքուկես տարի, այս տարիներն ապացուցեցին, որ չեն կարող թշնամու առաջ ծնկի եկած Նիկոլը և իր թիմը հավասարը հավասարին բանակցել Ալիևի և նրա իշխանության ներկայացուցիչների հետ, նույն անձը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետը:

Ընդգծում է՝ եթե հայ ժողովուրդը, կրավորական կեցվածք ընդունելով, այս աղետի իրական արհավիրքները չհասկանալով, շարունակի «նախկին-ներկա» անհեռատես և տգետ բանավեճը, Ադրբեջանի բռնապետի անմիջական պահանջով Հայաստանի Հանրապետությունը, դրա բնակավայրերը կարող են վերանվանվել: «Բաքվում են որոշելու Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն վարի: Արդեն սկսել են միջամտել մեր ներքին գործերին, դա նորություն չէ: Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարության տեսքով փորձեց շանտաժել հասարակությանը, որ եթե չփոխենք մեր Սահմանադրությունը, ապա խաղաղություն չի լինի, և պատերազմ կլինի: Նույն ձեռագրին համապատասխան, Նիկոլ Փաշինյանը շանտաժում էր հասարակությանը, թե՝ Արցախը կտանք և հանգիստ կապրենք: Այդ տգետ թեզին կարող էին հավատալ միայն թերուսները և պատմությունից ու քաղաքականությունից չհասկացող մարդիկ:

Արցախը սկուտեղի վրա տրվեց, այն էլ «բոնուսով»՝ հայաթափված: Արցախը տալով Ադրբեջանին՝ Նիկոլը պատերազմը բերեց ուղիղ Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս: Հիմա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարություններ անելով, այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույցներ տալով՝ փորձում է կրկին հասարակությանը շանտաժել, որ մեր բոլոր դժբախտությունները հիմա էլ Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ են: Երբ ընդդիմությունն օբյեկտիվորեն բարձրաձայնեց, որ Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի նախագահի բացահայտ պահանջն է, քայլիստները և Նիկոլին սպասարկող այլ ուժեր սկսեցին լկտիաբար և ցինիկաբար մեղադրել ընդդիմությանը, թե իբր նա է այդ մտքերը տալիս Ադրբեջանի բռնապետին, առավել ևս, որ իբր թե քայլիստ որոշ պաշտոնյաներ և Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության մասին առաջին անգամ խոսել են 2023 թ.-ի վերջին»,-ասում է Համբարյանը:

Այս համատեքստում հիշեցնում է՝ Ալիևն առաջին անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին բարձրաձայնել և այդ պահանջը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին 2021 թ. սեպտեմբերի 27-ին: «Դրա վերաբերյալ բոլոր ապացույցները կան համացանցում: Ադրբեջանի բռնապետի պահանջից 2,5 տարի անց Նիկոլ Փաշինյանն իբր թե ինքնակամ է այդ որոշումն ընդունել: Ինքնակամ որոշման մասին խոսք լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն մարդ չէ: Բազմիցս է ապացուցել, որ թուրքադրբեջանական տանդեմի շահերի սպասարկուն է Հայաստանի Հանրապետությունում»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը: Համբարյանն ուշադրություն է հրավիրում ոչ միայն Սահմանադրության փոփոխության հարցին:

«Վերջերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովն իր հարցազրույցում նշել էր՝ բացի Հայաստանի Սահմանադրությունից, Հայաստանի կողմից ընդունված և վավերացված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի շահերին: Ամիրբեկովը հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի բազմաթիվ օրենքներ և վավերացված միջազգային պայմանագրեր, որոնք ձեռնտու չեն Ադրբեջանին: Այդ պահանջների մեջ նա երկուսն առանձնացրեց: Առաջին՝ ըստ Ամիրբեկովի, ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված Արցախյան հարցի վերաբերյալ հոդվածը չի համապատասխանում իրենց տեսակետին: Այս հայտարարությունից երկու օր անց ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվեց, այս պարագայում կարելի է գլոբալ ասել՝ Ալիևին ոչ ձեռնտու հոդվածը: Կայքի «ԼՂ հիմնախնդիր» բաժինը չի գործում: Պատճառաբանեցին, թե կան տեխնիկական խնդիրներ: Հետաքրքիր էր, որ այդ տեխնիկական հարցը ծագեց Ամիրբեկովի հայտարարությունից մեկ ու կես օր հետո:

Երկրորդ՝ շատ հետաքրքիր բացահայտում արեց Ամիրբեկովը 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված: Դրանով ձևավորվել է «Անկախ պետությունների համագործակցություն» կազմակերպությունը, այն ստորագրվել է 11 երկրի կողմից, բացառություն են Մերձբալթյան երկրները և Վրաստանը: Ամիրբեկովը փաստացիորեն նշեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը ստախոս է: Ցավն այն է, որ Նիկոլի ստախոսությունն արդեն բացահայտում են մեր թշնամիները, սա խայտառակություն է մեզ համար: Ամիրբեկովը հերքեց Նիկոլ Փաշինյանի՝ երեքուկես տարվա ընթացքում բազմիցս կրկնված այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրով, և այդ տարածքի մեջ է մտել նաև Արցախը: Ամիրբեկովն ասաց այն, ինչ բազմիցս հայտարարել են Հայաստանի ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ այդ հռչակագրի ստորագրմանը մասնակցած այն ժամանակվա իշխանությունների ներկայացուցիչները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմի անդամները: 1992 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից վավերացված Ալմա Աթայի դեկլարացիայում հայկական կողմը մտցրել է տասը փոփոխություն, այդ հռչակագիրը վավերացվել է Գերագույն խորհրդի կողմից՝ այդ տասը վերապահումները հաշվի առնելով, որոնց մեջ մտնում է այն, որ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի տարածք:

Էլչին Ամիրբեկով անուն ազգանունով ազերի թուրքը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն իր դավաճանությունը, իր հակահայ քաղաքականությունը քողարկելու և սեփական իշխանությունն ամեն գնով պահելու համար պատրաստ է ստորագույն և ցածրակարգ ստախոսությունների: Այդ ստախոսություններով նա մեխանիկորեն պաշտպանում է նաև թուրք-ադրբեջանական թեզերը: Ամիրբեկովի բացահայտումը մեզ համար ողբերգություն պետք է լինի: Արցախյան հիմնախնդրի ծագումից և Մինսկի խմբի ստեղծումից ի վեր՝ 1992-2020 թթ., երբեք չենք իմացել, որ Հայաստանը երբևէ որևէ ձևաչափով կամ փաստաթղթով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հակահայ, հակահայաստանյան, թրքամետ, թրքաբարո թեզերի հեղինակը Նիկոլը և իր իշխանության կեղծարար, ստախոս ներկայացուցիչներն են»,-շեշտում է քաղաքագետը՝ հավելելով. «Մենք մարտնչող անարժանապատվության մարաֆոնի ենք մասնակցում: Մենք «на дне» էլ չենք, փորձում ենք ձեռքով փորել, որ էլ ավելի խոր գնանք»:

Բայց հարվածները միայն Սահմանադրությանն ուղղված չեն, այլ մեր երկրի կարևորագույն կառույցներին՝ Եկեղեցի, կրթություն, մշակույթ: «Սա բազմաթիվ երկրներում կիրառվող քաղաքական տեխնոլոգիա է և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության բնագավառում: Քանի որ արտաքին քաղաքականություն փաստորեն չունենք, այն ամբողջությամբ ավերված է, ողբալի վիճակում է, հիմա Նիկոլի հետևում կանգնած ուժերը Հայաստանում ստեղծում են վերահսկելի քաոս բոլոր բնագավառներում, հատկապես այն ոլորտներում, որոնք մեզ համար շատ կարևոր են, այս դեպքում՝ Եկեղեցին և կրթությունը: Պատահական չէր, որ Նիկոլի իշխանության գալուց հետո առաջին հարվածը կրկին հասցվեց Եկեղեցուն՝ բազմաթիվ կեղծիքներով, ասեկոսեներով, անապացույց մեղադրանքներով, զրպարտություններով: Հետևում էի այն ժամանակ, թե ինչ մեթոդով են հակաեկեղեցական ստահակները խաբում հասարակությանը: Այն ժամանակ տեղի ունեցավ Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև մասունքների փոխանակման գործընթաց, ռուսական կողմին տվեցինք Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք՝ փոշի:

Նիկոլական ստահակ խումբը և նրա ներկայացուցիչները սոցիալական ցանցերում դիտավորյալ տարածում էին մի կեղծ լուսանկար, որում Սուրբ Գեղարդի կեսը կտրված էր: Փորձում էին մեղադրել Գարեգին 2-րդ կաթողիկոսին Գեղարդը պղծելու և նրա կեսը ռուսներին նվիրելու մեջ: Սա մանիպուլ յացիոն կեղծարարության մեթոդ էր, որով հասարակությանը փորձում էին հանել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ իբր պայքարողները շատ լավ գիտեն, որ պայքարում են հենց Եկեղեցու դեմ: Ի տարբերություն այլ եկեղեցիների, մեր Եկեղեցում չկա նման ավանդույթ, որ ոչ հոգևոր դասի ներկայացուցիչները որոշում ընդունեն, թե ով պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ: Փորձում են մեր Եկեղեցին դարձնել բողոքական: Դրանք աշխարհում գործող այն եկեղեցիներն են, որոնց թիկունքում կանգնած է Արևմուտքը, այնտեղից հովանավորվող եկեղեցիներ և աղանդներ են:

Ի դեպ, ընտանիքի ինստիտուտի պղծման մեթոդի հովանավորման մասին: Նիկոլ Փաշինյանն իր հովանավորության տակ վերցրել էր մի սեռափոխված գյումրեցու, որն իբր թե Գյումրիում ենթարկվել էր հալածանքների և փախել: Փաստում եմ՝ աղջիկը, որը հետագայում տղա էր դարձել, երբևիցե Գյումրիում հալածանքների չի ենթարկվել, բացահայտ ցույց էր տալիս իր սեռական կողմնորոշումը և այլն: Նիկոլը, նրան թիրախավորելով, ԱԺ ամբիոնն օգտագործում էր պղծությունը հովանավորելու թեզերն առաջ տանելու համար: Նրանք «մարսեցին» Արցախի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին, հիմա էլ ավելի են ուժեղացրել իրենց հարձակումները ավանդական ինստիտուտների՝ հայկական ընտանիքի և Եկեղեցու դեմ, որոնք մեզ մոտ միշտ շատ ուժեղ դիրքեր են ունեցել: Պետք է նաև գաղափարական պայքար մղեն, պղծում և կեղծում են Հայոց պատմությունը: Դրա վառ օրինակը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն է, այն դասագիրք չէ, այլ եսիմ ինչ է: Ամենակարևորը՝ առաջին անգամ եմ տեսնում, որ «Հայոց պատմության» դասագիրքը հեղինակում է մեկը, որը Հայոց պատմության մասնագետ չէ, նա համաշխարհային պատմության մասնագետ է»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած
Ամենադիտված