Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր


Մամա, մեռնում եմ, փրկեք ինձ․ 14-ամյա աղջիկը հրետակոծության ժամանակ հիվանդություն է ձեռք բերել

Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լորետտա Աղաջանյանը Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից է տեղահանվել։ Ընտանիքով այժմ ապաստանել են Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է իր տեսած պատերազմի մասին։

Սեպտեմբերի 19-ին երբ հրետակոծվում էր Կիչանը, նրա 14-ամյա դուստրը՝ Միլենա Սարգսյանը արկերի ձայնից վախեցել և ուշաթափվել է։ «Այդ օրը դպրոցում էին։ Կեսօրին, նախքան պատերազմը զինվորականներ են եկել դպրոց, ուսուցիչներին զգուշացրել, որ իրավիճակը պայթյունավտանգ է, երեխաներին տուն ուղարկեն։ Երբ հասան տուն, երեխաներս ասացին՝ «մամ, կռիվ է սկսվելու, մեզ բաց են թողել»։ Ինձ համար դա ակնհայտ էր, որ ինչ որ բան սպասվում է, քանի որ եղբայրներս՝ Լեմբերտն ու Լենսերը ՊԲ և աշխարազորային ուժերում էին ծառայում, օրերով դիրքերում էին»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Շատ չանցած Կիչանում լսվում են առաջին պայթյունները։ Լորետտան ասում է, որ միաժամանակ կրակել են և՛ զորամասի, և՛ գյուղի ուղղությամբ, կրակ էր թափվում բանուկ ճանապարհահատվածներին, այնպես, որ բնակչությունը չի էլ կողմնորոշվել, որ ուղղությամբ փախչի, ինչպես փրկվի։ 

«Երբ աղջիկս տեսավ այս քաոսը, միանգամից ուշաթափվեց։ Գյուղում ամենաապահովը մեր համագյուղացի Սերժիկենց տան պադվալն էր։ Հազիվ հասանք այնտեղ։ Կրակը չէր դադարում, Միլենայիս վիճակը գնալով ավելի էր սրվում, ժամանակ առ ժամանակ վատանում էր, դողում, շունչը չէր հերիքում։ Դա մի անբացատրելի իրավիճակ էր»,- հիշում է Լորետտան, նշում, որ դուստրը ֆիզիկապես այնքան ուժեղ է եղել, որ թեթև ատլետիկայի օլիմպիադաներում միշտ պատվավոր տեղ էր զբաղեցրել, հաճախում էր նաև պարի խմբակ, կոփված աղջիկ էր։

Վախից Միլենան հիվանդություն է ձեռք բերել, իսկ մայրը՝ անորոշության մեջ չգիտեր ինչպես փրկեր դստերը։ 

«Ասում էր՝ «մամա, փրկեք ինձ, մեռնում եմ»։ Դուք հասկանո՞ւմ եք իմ վիճակը։ Նույնիսկ մեկ րոպեով գլուխներս չէինք կարողանում հանել, գոնե իմանանք մեր գյուղում ինչ դեպքեր են տեղի ունեցել։ Երեկոյան Սերժիկ դային եկավ ու ասաց՝ արագ դուրս եկեք, թուրքերը Սրխեվանդը գրավել ու առաջանում են դեպի գյուղ, գնացեք Առաջաձոր։ Առանց մեր տներից մի բան վերցնելու, 7 ընտանիքով նստել ենք «ֆորդ» մեքենան ու ճանապարհվել։ Ինձ հետ երեխաներս էին, հիվանդ մայրս ու հաշմանդամ քույրս։ Պատասխանատվությունն ինձ վրա էր։ Մենք գիտեինք, որ եթե կրակեն մեքենայի ուղղությամբ պիտի մտնենք անտառներ ոտքով գնանք։ Մեր գյուղացիների մեծ մասը ոտքով է հասել Առաջաձոր»։ 

Այդ ընթացքում Լորետտան անընդհատ հանգստացնում էր դստերը, որ Առաջաձոր հասնելուց հետո ամեն բան լավ կլինի։ Սակայն, հաջորդ օրը առաջաձորցիների հետ Կիչանի ու Նոր Ղազանչիի բնակիչները ևս տարհանվել են։ 

«Մեզ տարել են Իվանյան, ռուսների կենտրոնակայան։ Երբ հրթիռակոծվեց Իվանյանի զորամասը, աղջիկս էլի վատացավ, այս անգամ շատ ավելի վատ էր, ինձ թվաց նույնիսկ չի շնչում։ Ճչում էի, օգնություն էի խնդրում, ոչ մի խաղաղապահ չմոտեցավ։ Էնքան մարդ կար այդ տարածքում։ Մի տղամարդ մոտեցավ, կարծեմ երևանցի էր, արագ Միլենկայիս լեզուն հանեց, կուլ էր տվել, առաջին օգնություն ցուցաբերեց ու բարձր գոռաց ռուսների վրա, որ գոնե երեխային փրկեք, մեռնում է։ Ռուսները եկան երակային միացրեցին, երեխայիս գույնը վերականգնվեց»,- արտասվում է արցախցի կինը։ 

Նրա զինծառայող եղբայրը՝ Լեմբերտը, Իվանյանից ընտանիքի անդամներին տեղափոխել է Ստեփանակերտ։ Մեր զրուցակիցն ասում է շատ դաժան օրեր է տեսել։ Ստեփանակերտում շենքի բնակիչներն օգնել են կնոջն ով ինչով կարող էր։

«Այդքանով հանդերձ, սարսափելի էր հատկապես սպասումը։ 2 եղբայրներս ծառայողներ էին, մեկը աշխատանքի։ Կապ չլինելու պատճառով երկար ժամանակ միմյանցից որևէ լուր չունեինք։ Ենթադրում էինք, որ եղբայրներիցս մեկը՝ Լեռնիկը գերեվարվել է։ Երբ Լենսերն ու Լեմբերտը եկան, սկսեցինք Լեռնիկի որոնումները։ Դիմեցինք Կարմիր խաչին ու սպասում էինք հրաշքի։ Եղբայրներս պատմեցին, որ մեզ մտերիմ Նորիկ անունով մի տղայի տանջամահ են արել, ծեծելով սպանել։ Միլենան լսել է այս ամենն ու էլի ուշաթափվել, մանավանդ, որ իր քեռու ճակատագիրն անհայտ էր»,- հիշում է նա, ավելացնելով, որ Լեռնիկն ավելի ուշ գերությունից վերադարձել է։ 

Մի քանի օր Լորետտայի ընտանիքը մնացել է Ստեփանակերտում։ Նրա երեխաները տեսել են, որ ադրբեջանցի ոստիկաններին տեղափոխող մեքենաներից վերջիններս հանել են դանակներն ու ձեռքով վիզը կտրելու նշաններ ցույց տվել։ Լորետտայի խոսքով՝ այս իրադարձություններն ավելի են վախեցրել երեխաներին։

Հայաստան տեղահանվելուց հետո 4 ամիս շարունակ Լորետտան դստեր առողջականի հարցով ամեն օր հիվանդանոցներում է եղել։ Բժիշկներն ասել են, որ «վախից արյան մեջ սպիտակուցի մակարդակի հետ կապված խնդիրներ կան», որը, Լորետտայի խոսքով, 14-ամյա դուստրն այժմ հաղթահարում է։

«Փառք Աստծո, աղջիկս հիմա կազդուրվում է։ Շատ է վախեցել, երկար ժամանակ նստել եմ կողքին, որ ինքը քնի։ Հիմա արդեն դպրոց է հաճախում, հարմարվում է նոր միջավայրին։ Զուգահեռ բուժումները շարունակվում են»։ 

Կնոջ խոսքով՝ չնայած խոստումներին ու հայտարարություններին, առողջապահությունն արցախցիների համար վճարովի է։ «Հիվանդանոցում միայն չեմ վճարել երակային ներարկման համար, մյուս բոլոր դեղամիջոցների ձեռքբերումն ու ստուգումները՝ վճարովի են։ Կարևորը երեխաս առողջ լինի»,- հավելում է մեր զրուցակիցը։ 

Հունան Թադևոսյան

Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu
Ամենադիտված