Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում


Արևելյան «ծանրքաշայինների» կարևոր նշանակությունը Հայաստանի համար. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական դիսկուրսը Հայաստանում տատանվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, սակայն այդ ֆոնին հաճախ անտեսվում են Հարավային Ասիայի ու արևել յան Ասիայի երկրների հետ հարաբերությունների հարցերը։ Այս կոնտեքստում ամենակարևոր պետություններից մեկը մեր հարևան Իրանն է, սակայն Թեհրանի հետ հարաբերությունները այդպես էլ շատ բարձր մակարդակի չեն բերվում՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Իրանն է իր դիրքորոշումը հստակ արտահայտում տարածաշրջանային իրողությունների համատեքստում: Մասնավորաբար, ոչ մեկ անգամ Իրանը հստակ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում ճանաչված սահմանների փոփոխությանը։

Երբ Ադրբեջանը փորձում էր սադրանքներ իրականացնել Սյունիքի ուղղությամբ ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», Իրանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով զորավարժություններ էր իրականացնում ու զգուշացումներ հղում Բաքվին։ Բայց Իրանի հետ մեր համագործակցությունը խորացնելու փոխարեն ՀՀ իշխանությունները գնում են Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով եվրոպական դիտորդների թիվն ավելացնելու ճանապարհով, ինչի արդյունքում Իրանն անհանգստանում է, ու պատահական չէ, որ Թեհրանից հայտարարություններ են հնչում, թե դեմ են տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը։ Մյուս առանցքային պետությունը Հնդկաստանն է, որի հետ մեր հարաբերությունները կարող ենք առավել խորացնել։

Հնդկական տնտեսությունը մեծ արագությամբ աճում է, ու բազմակողմանի տնտեսական համագործակցության մեջ է տարբեր կենտրոնների հետ, որը լրացուցիչ առավելություն է տալիս Նյու Դելիին։ Օրինակ՝ Հնդկաստանը ակտիվ տնտեսական կապեր է պահպանում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ու օտարերկրյա կապիտալի հոսք է տեղի ունենում դեպի Հնդկաստան։ Մյուս կողմից էլ՝ ռազմական ոլորտի հետ կապված Հնդկաստանը որոշակի առավելություններ ունի։ Այս պետությունը հասանելիություն ունի ռուսական, ամերիկյան, ֆրանսիական սպառազինություններին։ Անգամ ԱՄՆ-ը որոշակի համատեղ արտադրություն է փորձում կազմակերպել, օրինակ՝ կործանիչների շարժիչներ, որպեսզի Հնդկաստանը կարողանա զսպել Չինաստանի աճող հավակնությունները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ու հնդկական սպառազինությունները պահանջարկ ունեն հարավ-արևել յան Ասիայի երկրներում։

Բայց Հայաստանը, բացի սպառազինություններ ձեռք բերելուց, կարող է ավելի խորացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ՝ ընդհուպ մինչև, օրինակ՝ սպառազինությունների համատեղ արտադրություն։ Պետք է հնարավորություն ստեղծել, որ Հնդկաստանը Հայաստանի միջոցով լիովին հակակշռի Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացմանը։ Ու, ընդհանրապես, տնտեսական առումով երկու երկրները համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, որը իրացված չէ։ Հնդկաստանը կարող է ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության որոշակի ոլորտներում։ Մյուս կողմից էլ՝ եթե կրթական ոլորտում համագործակցությունը խորանա, ապա դրա արդյունքում Հայաստանի կրթական ոլորտը ևս նոր խթան կստանա։ Մյուս կարևոր ուղղությունը Չինաստանի հետ մեր հարաբերություններն են։ Բնական է, որ Պեկինը շահագրգռված է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացմամբ, քանի որ մեր տարածաշրջանը Չինաստանի համար կարող է դառնալ իր ապրանքների ու ծառայությունների արտահանման կարևոր ցամաքային ուղիներից մեկը։

Բացի այդ, Չինաստանն ինչքան էլ համագործակցի Թուրքիայի հետ, շահագրգռված չէ Անկարայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ, քանի որ եթե Թուրքիան իր ոտքը շատ ամրացրեց Հարավային Կովկասում, մուտք է գործելու նաև Միջին Ասիայի երկրներ, որը Չինաստանը համարում է իր համար առանցքային էներգետիկ ու տնտեսական գոտի, ու խնդիրներ ստեղծի Պեկինի համար։ Մյուս կողմից էլ՝ պանթուրքական ծրագրերի իրականացման դեպքում Թուրքիան խրախուսելու է Չինաստանում ույղուրների սեպարատիստական տրամադրությունները ու անկայունություն է հրահրելու։ Պատահական չէ, որ վերջերս Թուրքիան չինացիների համար ույղուրներին լրտեսողների ձերբակալեց։ Հարկ է Չինաստանի հետ խորացնել ռազմական համագործակցությունը, զենք ձեռք բերել, իսկ մյուս կողմից էլ՝ ստանալ նոր տեխնոլոգիաներ։ Կարելի է նաև պայմաններ ստեղծել, որ չինական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, նոր ենթակառուցվածքներ ստեղծեն և այլն։

Ընդհանուր առմամբ, Չինաստանի ռազմավարական քաշը ժամանակի ընթացքում մեծանում է այն աստիճանի, որ նույնիսկ ԱՄՆ-ն է այդ աճող հզորությունից մտահոգված, իսկ Հայաստանում ՀՀ իշխանությունները չեն տեսնում այս իրողությունը, այլապես գործնական քայլեր կձեռնարկեին Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված