Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


Ի՞նչ է նշանակում այս ամենը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին France 24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները փորձագետներն արդեն իսկ հասցրել են գնահատել մեկը մյուսից սադրիչ, վտանգավոր և անպատասխանատու: Եթե մի քանի հիմնական կետերը առանձնացնենք՝ բաց թողնելով «ջուրը» , ապա Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է.

ա) Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է,

բ) «2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ և հոկտեմբերին Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչները ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել Հայաստանի ընտրված, լեգիտիմ կառավարությունը»:

գ) «Մենք խնդիր ենք ունենում խաղաղության պայմանագրի մեջ արտահայտել այն երեք սկզբունքները, որ հայտարարված ու հրապարակված են միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում:Վերլուծելով այս խնդիրներն ու պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո՛, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է»:

Իսկ հիմա ավելի հանգամանորեն այս ամենը միասին դիտարկենք: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, և որ իրենց թիրախային նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների խզումն է, քաղաքականությունից ու քաղաքագիտությունից հասկացողների համար ակնհայտ էր դեռ 2018-ին: Դատողունակ մարդկանց առավել լայն շերտերի համար դա պարզ դարձավ հաջորդող ընթացքում, իսկ հիմա արդեն ոչ մեկի համար, կարծում ենք, գաղտնիք չէ:

Ի դեպ, ՀԱՊԿ-ից շտապել էին մեկնաբանել Փաշինյանի արած հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Փաշինյանի իշխանությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կազմակերպությունում ՀՀ անդամությունը «սառեցնելու» վերաբերյալ: Բայց դա ավելի շուտ «տեխնիկական» մանրուք է, քանի որ առավել քան ակնհայտ իրողություն է, որ Փաշինյանի կառավարությունը գործնականում ու արդեն բավականին վաղուց է «սառեցրել» Հայաստանի անդամությունը ՀԱՊԿին, ինչը վերջին շրջանում դրսևորվել է բազմիցս՝ ՀԱՊԿ շրջանակներում զորավարժություններին մասնակցելուց ցուցադրաբար հրաժարվելու, նիստերին մասնակցելուց հրաժարվելու և դեմարշային այլ քայլերի տեսքով: Ավելին, հիշեցնենք, որ 2018-ին իշխանության գալուց և փողոցային փոշին «դուխով» գրությամբ գլխարկից թափ տալուց անմիջապես հետո Փաշինյանի առաջին գործողություններից մեկը եղավ այն, որ նպատակային վարկաբեկիչ քայլ արեց ՀԱՊԿ-ի դեմ՝ քրեական հետապնդում նախաձեռնելով այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ:

Բայց հարցը սոսկ ՀԱՊԿ-ը չէ: Փաշինյանն ակնհայտորեն խնդիր ունի նաև Հայաստանը հանել ԵԱՏՄ-ից: Ի վերջո, Փաշինյանը այն գործիչն է, որը դեռ ընդդիմադիր պատգամավոր «աշխատելու» շրջանում նախաձեռնել էր Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու օրենսդրական գործընթաց: Այն, որ մինչև հիմա նա դեռ նման քայլի չի գնացել կամ նման հայտարարություններ չի արել, պայմանավորված է զուտ անձնական-խմբակային շահերով: Մասնավորապես, այս փուլում Հայաստանի կառավարությունը թե՛ քաղաքական, թե՛ նյութական դիվիդենտներ ունի, այսպես ասած, վերաարտահանումից: Դա ապահովում է ոչ միայն որոշակի եկամուտներ, այլև տնտեսական «աճող» ցուցանիշներ, որոնք շահարկվում են իշխանական քարոզչության կողմից՝ իշխանությունը պահելու նպատակադրմամբ:

Ինչ վերաբերում է Փաշինյանին ու նրա մերձավորներին, հարկավ, նաև իր իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք միմյանց հերթ չեն տալիս՝ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անելու հարցում: Մեկը մյուսից ցուցադրական, ի դեպ: Էլ չենք խոսում այն մասին, որ սեփական արկածախնդիր «քաղաքականության» ծանր հետևանքների համար մեղքերը Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար գցում են Ռուսաստանի վրա կամ «գրպանը», եթե կուզեք: Ի դեպ, նույն ՀԱՊԿ-ի մասին խոսքում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտադրում է անում այն հանգամանքին, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»:

Այնպես չէ, որ Ռուսաստանին ուղղված հարցեր չկան: Բայց մեր առաջին հարցերը Հայաստանի ղեկավարությանը պետք է ուղղված լինեն, քանզի նրանց վարած քաղաքականության հետևանք են նաև այդ հարցահարույց դրսևորումները:

Հիմա ամենակարևորը. ուրեմն, Նիկոլ Փաշինյանը «վերլուծելով» հանկարծ եկել է եզրակացության, որ՝ այո, Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա շատ հնարավոր է:

Սա ի՞նչ է: Կան կարծիքներ, որ այս ամենը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ հրավեր է Ադրբեջանին: Կան տեսակետներ, որ հայ ժողովրդին մի նոր պատերազմով «վախ ծախելու» նոր արար է: Կան այլ կարծիքներ ևս:

Սակայն, որն էլ լինի, դժվար է պատկերացնել, որ Հայաստանում դեռ մարդ է մնացել, որ չի հասկանում միանգամայն առարկայական վտանգները, որոնք Փաշինյանն ու նրա իշխանությունը բերում են կամ ցանկանում են բերել մեր երկրի և ուղղակիորեն բոլորիս գլխին:

Ի դեպ, մի շատ ուշագրավ նկատառում ևս. եթե կուզեք՝ որպես հետգրություն: Նկատեցի՞ք՝ Փաշինյանը հայտարարում է, թե Մոսկվան ցանկանում էր իրեն աթոռընկեց անել, Ռուսաստանը կոչ էր անում տապալել իր՝ Փաշինյանի իշխանությունը: Ու սա դառնում է հակառուսականության հիմնական փաստարկ: Հարցը նույնիսկ այն չէ, թե իրականում Ռուսաստանը նման ցանկություն ունեցե՞լ է, թե հակառակը: Հարցն այն է, որ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինչպես է դողում իր աթոռի վրա: Այսինքն, նրա միակ փորացավը, ամբողջ ուշքնումիտքը իր իշխանությունն է: Նա կառչած է իշխանությանը «կյանքից առավել» ռեժիմով: Ու դրա համար նա կարող է ամբողջ քաղաքականություն կառուցել, այդ թվում՝ արտաքին: Իսկ որ երկիրը կործանում է, դա՝ հեչ: Կարևորը, որ հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնի:

Հետևությո՞ւն: Իսկ հետևություն անելու հերթը հիմա արդեն բոլորինս է: Կամ անում ենք այն, կամ... պարզ է, թե ինչ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել ԿարապետյանՊետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց․ Ավետիք ՉալաբյանՓոփոխությունը գյուղերում և գյուղացու հանդեպ հոգատարությունը սկսել են իրենց հաղթարշավը․ Ուժեղ ՀայաստանՔարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ
Ամենադիտված