Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Ռումինիայի Գեորգեն քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով

Հասարակություն

Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքի մշակույթի տանը մայիսի 28-ից 29-ը կազմակերպվել է երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովի նախաձեռնողը Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի Գեորգենի մասնաճյուղի դասախոս, դոկտոր Դեժո Գարդան է եղել, ով Տրանսիլվանիայի հայության վերաբերյալ մի քանի գիտական հատորների հեղինակ է:

Գիտաժողովին ներկա են եղել Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրա-Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Ժիգմոնտ Բառնա Պալը, մտավորականներ, լրագրողներ և տեղի հայ համայնքի ղեկավարներ:

Զեկուցումներով են հանդես եկել Կլուժի և Բուդապեշտի համալսարանների, Թըրգու Մուրեշի լիցեյի դասախոսներ, պատմաբաններ և հետազոտողներ, որոնց մեջ՝ պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը, դոկտոր Լուչիան Նաստասե-Կովաչը, դոկտոր Ժոլտ Մագյարին, դոկտոր Աթիլա Պուշկաշը, դոկտոր էմեսե Պալը, Ջուլյա Բալինտը:

Հայոց ցեղասպանության ծանր հետևանքների, թուրքական կառավարության պատասխանատվության և մարդկության դեմ այդ ոճիրի միջազգային դատապարտման և հետագա բացառման վերաբերյալ ծավալուն ելույթով է հանդես եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Այս մեծագույն չարիքի դեմ միջազգային պայքար մղելու հարցում դեսպան Գասպարյանը կարևորել է 2015թ. ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի համերաշխության ուղերձը հայերին, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Մարդու իրավունքների հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությունը` ա պրիլի 24-ը հայտարարելու մարդկության դեմ հանցագործությունների հիշողության օր:

Գիտաժողովի ընթացքում Գեորգենի քաղաքային խորհրդի և Կրթական միության անունից երախտագիտության հուշագիր է հանձնվել տեղի հայերից Յանոշ Լազարին, ում հայրը` Դենեշ Լազարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, վտանգելով իր և իր ընտանիքի կյանքը, էական օգնություն է հասցրել ֆաշիստական ճամբարում փակված Գեորգենի հարյուրավոր հրեաներին:

Մշակույթի տանը Հայոց ցեղասպանության հիշատակին լուսանկարչական ցուցահանդես է ներկայացրել դոկտոր Զոլտան Աբրամը:

Նույն օրը դեսպան Գասպարյանը տեղի հայ համայնքի ղեկավարներ Լասլո Կուլչարի և Գյուլա Բուշլիգի, ինչպես նաև Հունգարիայից և Հայաստանից ժամանած հյուրերի ուղեկցությամբ այցելել է Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցի և ծաղկեպսակ դրել եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հուշատախտակին, որը բացվել է 2015թ. ապրիլի 26-ին:

Հայերը Գեորգենում հաստատվել են 17-րդ դարի կեսերին և զարգացրել այն` քաղաքը դարձնելով Տրանսիլվանիայի կաթոլիկ հայության կենտրոններից մեկը: Այսօր այնտեղ դեռևս ապրում են մոտ վեց հարյուր հայեր, գործում են հայոց եկեղեցին, հայոց ակումբը, Գեորգենի Հունգարահայ միությունը: Անցյալ տարվանից Գեորգեն քաղաքը եղբայրացել է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:

Ինչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված