ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ


Պայթյունի ու հրդեհի տեսանյութում «Արման» գոռացողն ամուսինս է․ 5 ամիս նա անհետ կորած է համարվում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ավագյանների ընտանիքում 5 ամիս շարունակ անորոշություն է․ Ավագի ու Գոհարի որդին՝ 22-ամյա Արման Ավագյանից ընտանիքը լուր չունի նախորդ տարվա սեպտեմբերի 25-ից։ 

Գոհարը MediaHub-ին պատմում է ընտանիքի ապրումները։ «Ո՛չ գիշերն ենք հասկանում, ո՛չ ցերեկը։ Մեր սրտում, մտքում, աղոթքներում ու ամենուր Արմանն է, նրա հետ կապված հիշողություններն ու այն անսահման կարոտը, որ տանջում է մեզ»,- ասում է մայրը։ 

Ավագյանների ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Մարտունու շրջանի Շեխեր գյուղից տեղահանվել ու ապաստանել էին Ստեփանակերտում։ Ամեն ինչ սկսել նորից։ Մինչ այդ, ասում է Գոհարը, իր ընտանիքին ամենածանր փորձությունն էր բաժին հասել։ Արմանը, որ ծառայում էր Ներքին Հոռաթաղի զորամասում, ծանր վիրավորում էր ստացել։ Նրա կյանքը փրկվել է միայն իր համառության ու կենսասիրության շնորհիվ։

«Օրը 2 անգամ զանգում էր։ Վիրավորվելու օրը ես շատ վատ զգացողություններ ունեի, բայց ինքն ասել էր չզանգեք, երբ հարմար լինի՝ կզանգեմ։ Զանգեց, հարցրեցի որպիսության մասին, ասաց՝ «մեր տեղը հանգիստ է, ես լավ եմ, չմտածես»: Մի քանի րոպե հետո ամուսինս ասաց, որ վիրավորվել է, ուղղակի չէր ուզում ինձ վատ դրության մեջ դներ։ Դժվար օրեր էին, բայց հիմա այդ օրերին եմ կարոտում»,- արտասվում է Գոհարը։ 

Արմանին տեղափոխել են Հայաստան, բուժում ստանալուց հետո նորից վերադարձել է Արցախ։ Պատերազմից հետո՝ համալսարանում ուսանելուն զուգահեռ, նա աշխատանքի էր ընդունվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Ամեն ինչ հարթ ու գեղեցիկ էր թվում, անգամ Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ բլոկադայում։

«Պատերազմը սկսվեց, ամուսինս դիրքերում էր։ «ՑՈՐ»-ի զորամասի տղերքի հետ մասնակցել է Ստեփանակերտի պաշտպանության համար մղված մարտերին։ Պատերազմի ավարտից հետո օրեր շարունակ նրանից լուր չի եղել։ Բայց հրաշքով դուրս են եկել «զասադից», եկել հասել մեզ»։ 

Այդ ընթացքում Արմանը ծառայության հետ մեկտեղել է մոր ու քրոջ մասին հոգատարությունը։ Գոհարն ասում է, որ հատկապես քրոջ՝ Անետայի հետ շատ էր կապված։ «Սիրում է կյանքը, ընկերներին, կամեցող տղա է, լույսով լի սիրտ ունի։ Ամեն րոպե սպասում ենք նրա վերադարձին, բայց ինչպես ու երբ` չգիտենք։ Երեխաս տանջվում է աչքիս առաջ, եղբորն է կարոտում»,- ասում է նա։

Սեպտեմբերի 25-ին, երբ բոլորի պես Ավագյանները ևս պատրաստվել են գաղթել, Արմանն ասել է, որ վառելիքը քչություն կանի. «Այդ օրը առողջական զգացողությունս վատ էր, պառկել էի։ Չգիտեմ՝ ում զանգով էր հասել Հայկազով, ինչպես է գնացել։ Հետո ամուսինս էր իջել այդ տարածք, այնտեղ հանդիպել էին իրար։ Պայթյունը որ եղավ, ալիքը Ավագին հակառակ ուղղություն է տարել, Արմանիս՝ չգիտեմ։ Ամուսինս մինչև ուշքը գլուխն է հավաքել, տեսել է Արմանը չի երևում։ Պայթյունի տարածքից մի տեսանյութ կա, Արման գոռացողը ամուսինս է, գլուխը կորցրած որդուն էր փնտրում»...

 Հայաստան տեղահանվելուց հետո ընտանիքը ԴՆԹ թեստ է հանձնել, սակայն, 22-ամյա երիտասարդից նույնականացում չի հաջողվել։ Նույն պատկերն է ևս 20 հոգու դեպքում, նրանք վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած աղետից հետո համարվում են անհետ կորած։ 

«Այն ժամանակ ուրախ էի, վստահ էի, որ որդիս ողջ է, դրա համար ԴՆԹ-ն չի հաստատվում, հիմա զգացողություններս խառն են, խելագարվում ենք անորոշությունից»,- հավելում է որդուն ամեն վայրկյան սպասող մայրը:

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները
Ամենադիտված