Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել են Փրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացուն Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»


«Գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի»․ մայոր Գարիկ Հուռումյանի վերջին խոսքերը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


50-ամյա ՊԲ մայոր Գարիկ Հուռումյանը ծառայում էր ՀՕՊ զորքերում։ Կինը՝ Բելլան, MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ Գարիկի հետ ապրած 19 տարվա համատեղ կյանքում չի հիշում մի օր, որ ամուսինը ծառայության վայրում չլինի։ Որպես սպա՝ զգում էր դրա ողջ պատասխանատվությունը։ 

Գարիկը մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ 2020-ին մասնակցել է Շուշիի պաշտպանության համար մղված մարտերին։ Ծառայում էր պաշտպանության բանակի գլխավոր շտաբում։ 

«Սեպտեմբերի 19-ին շտաբում էր, երբ իրավիճակը դարձել էր անվերահսկելի, ասացին, որ ադրբեջանցիները մոտենում են Ստեփանակերտին, «26»-ի ուղղությունը չի պահվում, օգնության կարիք կա։ Գարիկն ու իր մոտ գտնվող տղաներից մի քանի հոգի գնալու պատրաստակամություն են հայտնում։ Այդ ընթացքում ես էլ, մեր բոլոր հարազատներն էլ շատ ենք փորձել կապ հաստատել նրա հետ, բայց զանգ չի գնացել»,- ասաց Բելլա Ասծատրյանը։ 

Գարիկը 3 անչափահաս դուստրերի հայր է։ Բելլան ասում է՝ նա մի ներքին անբացատրելի կապ է ունեցել աղջիկների հետ, նրանց հետ ընկերություն էր անում։ Լավ հայր ու օրինակելի ամուսին էր։

Նրա կյանքն ընդհատվեց սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտից ոչ հեռու՝ Ստեփանակերտ-Շուշի անտառային հատվածում, դիպուկահարի արձակած կրակից։ Մարտական ընկերներից Մհերն ու կամավորական Սևակը պատմում են․ «Ներքին կապով լուրեր հասան, որ կրակի դադարի մասին պայմանավորվածություն կա, քիչ էր մնացել, որ ժամը կեսօրվա 2-ը դառնա։ «Բոյը» շարունակվում էր ավելի ինտենսիվ։ Մենք կռիվ տալով «26»-ից իջել ենք։ Գարիկն ասաց՝ «գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի», մենք ասացինք, որ շուտով կավարտվի կռիվը, կտեսնես, բայց ինքը շատ անհանգիստ էր, կարծես զգում էր իր վերահաս մահը»։ 

Տղաներն ասում են, որ քիչ անց ադրբեջանցի դիպուկահարի ուղիղ նշանառության կրակից իրենց աչքի առաջ ընկնում է Գարիկ Հուռումյանը. «Մենք փորձեցինք օգնել նրան, մի բան անել, որ փրկենք կյանքը, բայց րոպեներ հետո Գարիկն անմահացավ»։ 

Նրանք այնուհետև փորձել են իջեցնել զոհված հրամանատարի մարմինը։ Մոտ 500 մետր առաջանալուց հետո, ադրբեջանցիներն այս անգամ կրակել են Մհերի ոտքին, հաջորդ փորձից՝ Սևակի ոտքին ու ձեռքին. «Կարծես չէին թողնում, որ Գարիկի դիակն իջեցնենք»։

Իրենց մոտ գտնվող Կարենն ու ևս մի հոգի գրկել են Մհերին, հանել տարածքից, իսկ Սևակն ինքնուրույն է դուրս եկել։ Տղաները ոտքով երկար ճանապարհ են անցել անտառով, մինչև հասել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Գարիկի դին մնացել է այդ հատվածում։ 

Նույն օրը Բելլային ու Գարիկի հարազատներին է հասել իրենց հերոսի զոհվելու մասին լուրը։
«Համակերպվել իրականության հետ չէր ստացվում։ Դա ամենածանր շրջանն էր և՛ Արցախի համար, և՛ հատկապես մեր ընտանիքի համար։ Մի կերպ պետք էր բանակցել, որ գոնե ամուսնուս աճյունը դուրս բերեինք, իսկ դրա համար օրեր են եղել հարկավոր և ուժեղ նյարդեր»,- ասում է կինը։

Մի քանի օր անց՝ ռուսների միջնորդությամբ Արցախի նախագահի հետ բանակցելուց հետո, դիակների փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանական զորքը որոշակի հետ է քաշվել Ստեփանակերտի մատույցներից։ Մհերը, Սևակն ու Կարենը օպերատիվ շտաբում քարտեզով տեղորոշել են Գարիկի գտնվելու վայրը, որից հետո սկսվել է որոնումները։ Ընկերներից Արամ Գրիգորյանը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձել է դուրս բերել Գարիկի աճյունը, սակայն, այդ օրը չի հաջողվել։

«Ադրբեջանցիներն այդտեղից հավաքում էին իրենց զորքի դիերը, տեղավորում «Կամազ» մեքենայի մեջ։ Նրանց հետ տարել են նաև Գարիկի մարմինը։ Իսկ հաջորդ օրը փրկարար ծառայության ղեկավար Մեխակ Արզումանյանին «Ղայբալիշեն» հատվածում փոխանցել են 4 դի, որից մեկը Գարիկն էր»,- նասում է նա։ 

Գարիկ Հուռումյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զիվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Բելլայի խոսքով՝ ընտանիքի համար ծանր ժամանակաշրջան է, կյանքն առանց Գարիկի կորցրել է իր իմաստը, իսկ ամենածանրը հատկապես 3 դուստրերի համար է, ովքեր մշտապես կարոտում են հորը և հին օրերի այն երջանիկ կյանքը, որ մնացել է Արցախում…

Հունան Թադևոսյան

«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Նոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters
Ամենադիտված