Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում


«Ամեն օրն ապրել վերջին օրվա նման». այսօր Գալստյան կիրակին է

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր Գալստըան կիրակին է. Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը ներկայացրել է, թե ի՞նչ պետք է իմանալ Տիրոջ երկրորդ գալստյան մասին։

Նիկիակոստանդնուպոլսյան հանգանակում խոստովանում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ «գալու է նույն մարմնով և Հոր փառքով` դատելու կենդանիներին և մեռյալներին, որի թագավորությունը վախճան չունի»: Ավետարանն ասում է. «Եվ այն ժամանակ պիտի տեսնեն Մարդու Որդուն` եկած ամպերի վրայով` զորությամբ և բազում փառքով» (Մարկ. 13. 26):  Երկրորդ գալստյան մասին է խոսում նաև Հուդա առաքյալն իր ընդհանրական թղթում` վկայակոչելով Ենովքի մարգարեությունը (Հուդա 1. 14-15):

Տիրոջ երկրորդ գալուստը տարբերվելու է առաջինից: Եթե առաջին գալստյան ժամանակ Հիսուս մարդկության փրկության համար աշխարհ եկավ, ապա երկրորդ գալստյանն արդեն գալու է Իր ամբողջական փառքով և հրեշտակների բյուրավոր բանակների ուղեկցությամբ` նստելու փառքի գահին և դատաստան անելու: Երկրորդ գալստին Հիսուս արդեն գալու է ոչ թե դատապարտվելու մարդկանց կողմից, այլ իբրև արդար Դատավոր դատելու, որին հնարավոր չէ կաշառել և խաբել:

Դարերի ընթացքում մարդիկ մշտապես սպասել են Տիրոջ երկրորդ գալստյանը, անգամ որոշակի ժամանակներ սահմանել և սխալվել: Թե երբ է լինելու աշխարհի վախճանը, ոչ ոք չգիտե: Այս մասին Հիսուս հստակ ասում է. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24. 36, Մարկ. 13. 32), իսկ Գործքը հավելում է. «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որոնք Հայրը հաստատեց Իր իշխանության մեջ» (Գործք 1. 7): Բայց Ավետարանը նաև պատգամում է մեզ միշտ արթուն լինել և աղոթել. «Զգո´ւյշ եղեք, հսկեցե´ք ու աղոթեցե´ք, քանի որ չգիտեք, թէ ե´րբ է ժամանակը...: Բայց ինչ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում` արթո´ւն կացեք» (Մարկ. 13. 33, 37):

Չնայած ոչ ոք չգիտե երկրորդ գալստյան ստույգ ժամանակի մասին, բայց մեր Տերն Ավետարանում բազմիցս խոսում է դրան նախորդող նշանների մասին՝

ա. Ավետարանը պիտի քարոզվի բոլոր ազգերին. «Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում` ի վկայություն բոլոր հեթանոսների, և ապա պիտի գա վախճանը» (Մատթ. 24. 14):

 բ. Կեղծ Քրիստոսներ ու մարգարեներ կհայտնվեն, որոնք Տիրոջ անունով մարդկանց կմոլորեցնեն, մեծամեծ հրաշքներ ու զարմանալի գործեր կկատարեն (տե´ս Մատթ. 24. 5, 24-27, Մարկ. 13. 5-7, 21-22, Ղուկ. 21. 8):

գ. Նեռը` հակաքրիստոսը կամ դերաքրիստոսը պիտի աշխարհ գա: Ս. Գրքում այն օգտագործվում է երկու իմաստով. նախ` ընդհանրապես այս անունը տրվում է Քրիստոսի հակառակորդներին և քրիստոնյաներին հալածողներին. «Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր, դրանից էլ կարող եք իմանալ, որ վերջին ժամանակն է» (Ա Հովհ. 2. 18): Եվ երկրորդ` կիրառվում է Քրիստոսի այն հակառակորդի դեպքում, որ աշխարհ պիտի գա նախքան աշխարհի վախճանը: Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության մարդ» (տե´ս Բ Թես. 2. 3-11): Եկեղեցական որոշ հայրեր և մատենագիրներ (Ս. Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբիոս Կեսարացի, Ս. Եփրեմ Ասորի), հիմնվելով Հայտնության գրքում նշված «գազանի» թվի` 666-ի հունարեն անվանական համարժեքի վրա, այն նույնացնում են Ներոն կայսեր հետ, որը դաժանաբար հալածում էր քրիստոնյաներին: Ս. Գրիգոր Տաթևացին Նեռի թվային հայերեն համարժեքը` ՈԿԶ մեկնաբանում է այսպես. «Ուրանամ կամաւ զԱրարիչն» (ուրանում եմ կամովին Արարչին):

դ. Չարի իշխանությունը պիտի տարածվի. «Եվ անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24. 12): Իսկ Պողոսը հավելում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, ովքեր ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3. 1-5): Այս ամենով հանդերձ, «երբ Մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18. 8):

ե. Ս. Գիրքը հավելում է նաև. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և Իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինեք: Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն» (Մատթ. 24. 4-10): Սա էլ ամենը չէ, քանզի «արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն: Եվ ապա երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երևա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ և բազում փառքով: Եվ Նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հավաքեն նրա ընտրյալներին չորս կողմերից` երկնքի ծագերից մինչև մյուս ծագերը» (Մատթ. 24. 29-31): Եկեղեցու հայրերն ավետարանական այս հատվածի «Մարդու Որդու նշան» արտահայտության ներքո հասկացել են փրկարար Խաչը:

Երկրորդ գալուստը լինելու է հանկարծակի. «Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այնպես կլինի» (Մատթ. 24. 27), «Ինչպես ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց բոլորին, - այնպես պիտի լինի Մարդու Որդու գալուստն էլ» (Մատթ. 24. 38-39): 

Գիտենալով վերոգրյալը` քրիստոնյայի պարտքն է ամեն ժամ պատրաստ լինել դրան, որի մասին խոսում են նաև սուրբ հայրերը, երբ խորհուրդ են տալիս ամեն օրն ապրել վերջին օրվա նման: Տիրոջ երկրորդ գալստյան և դատաստանի մասին մտածումները պիտի խթան հանդիսանան, որ մենք առաջին հերթին մտածենք մեր ապրած կյանքի մասին: Ի՞նչ կյանք ենք վարում, ինչպիսի՞ արժեքներով ենք իմաստավորում կամ փչացնում աստվածապարգև կյանքը: Չէ՞ որ քրիստոնեական վարդապետության տեսանկյունից երկրային և ժամանակավոր այս կյանքը նախապատրաստությունն է երկնային կյանքի: Իրականում քրիստոնյայի համար կարևորը ոչ թե ապրած տարիների քանակն է, այլ որակը: Քանի որ կարող ես երկար ապրել, բայց առանց աստվածճանաչողության, և հակառակը` կարճ, սակայն իմաստավորված Տիրոջով:

Ուստի մենք ամեն ինչ պետք է անենք մյուս կյանքում` հավիտենականում ապրելու համար: Բայց շատերի ապրելակերպը ճիշտ հակառակն է ցույց տալիս` ամեն ինչ անում ենք այս կյանքն ապրելու համար, որի վկայությունն է նաև ժողովրդական խոսքը. «Մարդ մեկ անգամ է ծնվում, ուստի ամեն ինչ էլ պետք է անի և փորձի»: Ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ ենք անում, որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ պարզերես կանգնենք նրա առաջ և հենց Նրանից լսենք այնքան բաղձալի խոսքերը. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատ:

 

Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը
Ամենադիտված