Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում


Ադրբեջանական հրետակոծության հետևանքով սպանված 10-ամյա Արեգի ծննդյան օրն էր

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արցախցի Արեգը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ցեղասպանական պատերազմի մանկահասակ զոհն էր։ Վերջինս սպանվել էր իրենց տան նկուղում՝ տատիկի հետ հերատակոծության ժամանակ։

Նրա բարեկամը՝ Անժելա Շահանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկնքում բոլորն իրենց հրեշտակն ունեն, բայց իմ հրեշտակը ամենայուրահատուկն է, յուրահատուկ է իր պարզությամբ, անկեղծությամբ, խարտյաշ մազերով, սպիտակ մաշկով ի սկզբանե հենց հրեշտակի կերպարանքով: Իր փոքրամարմին, բայց ներսում մեծ մարդուկ ունեցող Արեգը բոլորից տարբեր է, տարբեր է իր մտածողությամբ, մեծերին առանձնահատուկ ուշադրությամբ, կարեկցելու ունակությամբ ու միշտ ինձ պաշտպանելու յուրատիպությամբ, այսօր ես այդ պաշտպանությունը կրկնակի ուժգնությամբ եմ զգում: Դեռ ոչ ոք իմ վարսերը այնքան զգուշությամբ չի սանրել ինչպես նա, չի նստել կողքիս ու հաճույքով նայել թե ինչպես եմ դիմահարդարվում ու խնդրել, որ թույլ տամ, որ գոնե  շրթներկը նա քսի: Ոչ ոք չի նկատել իմ թիթիզության աստիճանն այնպես, ինչպես նա՝ ով, հագնում էր իմ հագուստի երանգին նման հագուստ, վազելով մտնում սենյակ ու ասում, որ արի լուսանկարվենք նույն գույնի հագուստով ենք:

Չկա մեկը, ով այնքան զգուշությամբ կսաստի ինձ, ինչպես նա իր նմանը չունեցող ժպիտով ասելով թե ինչու եմ ամառային արձակուրդներին այդքան երկար քնում, չէ՞ որ արդեն նա եկել է ինձ հյուր: 44-օրյա պատերազմի ժամանակ մի տան էինք ապրում, մի ափսեից ուտում, հաճախ նաև իր հորդորով երաժշտության տակ էր քնում, որը ես էի երգում, հատուկ իր համար: Տառերն էինք սովորում գրել, բայց ամենից շատը թվերն էր սիրում, թվային բարդ աշխարհն է սիրում, մարդկանց տարիքներն էլ միանգամից չի հարցնում, ծննդյան  տարեթվերով է որոշում: Նրա նման քաղցր ձայնով ինձ ոչ ոք չի կանչում: Լուսանկարվելիս իր նման ոչ մեկը փոքրիկ  «մենամարտ» չի տալիս, որ անպայման իմ կողքին կանգնի կամ գրկի նոր լուսանկարվի, իսկ վերջում էլ քթի տակ խորամանկ ժպիտով իր հաղթանակը տոնի: Արեգը հարազատ մորաքրոջս տղան է: Բոլորը նրան սիրում ու հարգում են մեծի պես, չնայած այն հանգամանքին, որ նա ընդամենը 9 տարեկան է: Այդ տարիքի երեխաներին դժվար է խաղից կտրել ու օրինակ դաս սովորեցնել, բայց նա ինքն է կտրվում  ամեն ինչից ու ոչ միայն դաս սովորում, այլ նաև նոր առաջադրանքներ հորինում իր համար, մասնակցում էր եկեղեցական գրեթե բոլոր տոներին ու հավատում էր Աստծուն: Գերհոգնում էր և հենց դա էր պատճառը, որ առաջինն էր պառկում քնելու, քանի որ առավոտյան շուտ պիտի արթնանա ու նոր երևույթներ բացահայտի իր փոքրիկ էության համար: Նույն սկզբունքով, սեպտեմբերի 18-ին պառկեց քնելու, առավոտյան սովորականի նման արթնացավ, պատրաստվեց, գնաց  դպրոց, սակայան դպրոցից տուն տանող ճանապարհը այս անգամ սովորականի նման չէր, քանի որ սեպտեմբերի 19-ին էլի պատերազմ էր…

Երբ պատերազմը նոր էր սկսվել, մարմնով փոքրիկ, բայց մտածելակերպով բավականին հասուն Արեգը, վազել ու համբուրել է եկեղեցու բակի խաչքարը, խնդրել Աստծուն, որ պատերազմը շուտ ավարտվի: Գիտե՞ք, Արեգիս խնդրանքը կատարվեց, պատերազմը ավարտվեց, բայց միայն նրա համար: Սովորության համաձայն, շուտ պառկեց քնելու նկուղում՝ որտեղ պատսպարվել էին, բայց  արթնացավ իր Աստծու մոտ: Պապիկի անունը կրող Արեգը պապի նման հայրենասեր է, քանի որ  մենք հիմա հայրենիքում ենք , բայց ոչ մեր տանը, իսկ նա ի՛ր հայրենիքում է ու ի՛ր տանը:
Արեգս խորամանկ ու չարաճճի է, սիրում է, երբ կարոտում եմ նրան  երազիս մեջ դեռ մի անգամ է  այցելել ինձ, բայց գիտեմ, որ էլի կգա ախր հանդիպելու շա՜տ առիթներ ունենք: Քանի ամիս է սպասում եմ, որ  մեր սիրելի վաֆլիները միասին ուտենք, գիտի որ ավանդույթ է մեզ մոտ միասին ուտելն ու, որ ամենակարևորն է բարակ շերտերը առանձնացնելով ճաշակելը, այդպես ուտելը մեզ համար ամենահամեղն է: Մարտի 20-ին դու կդառնաս 10 տարեկան, արի ավանդույթից շեղվենք: Ոչ թե ես քեզ նվեր տամ այս ծնունդիդ, այլ դու ինձ, նվիրիր ինձ մի երազ, որտեղ մենք կունենանք ամենայուրահատուկ տարեդարձը իրարից հեռու, բայց և իրար մոտ, իսկ ես խոստանում եմ այս անգամ  չլուսանկարվել, միայն կգրկեմ ու այն կլինի իմ անջնջելի լուսանկարը, որովհետև իմ մտապատկերը ոչ ոք չի կարող ջնջել: Ես քո մասին միշտ եմ ներկայով խոսելու…

Որքան էլ, որ զարմանալի է թվում, բայց ես  Արցախից, որտեղ վերջին շրջանում  ցեղասպանության ուրվականն էր շրջում ինձ հետ Աստծո կամոք կյանք եմ բերել: Կյանք, որի ամեն ակնթարթ պարուրված էր սիրով ու ջերմությամբ: Այդ կյանքը նման է գրքի, որի առաջին հատորը ավարտվել է, իսկ երկրորդ հատորը նոր պիտի ձևավորվի: Այն շատ դժվար է, բարդություններով լի, բայց  ես ունեմ ամնայուրահատուկ հրեշտակը, ով օգնում է, որ ես առաջ շարժվեմ, ով ձեռքս բռնած տանում է կյանքիս գրքի սպասվելիք հատորներների ճանապարհով…
Իմ հրաշք․։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԻրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Ազատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը կմասնակցեն 100 երկրի ներկայացուցիչներ. Իրանի ԱԳՆ Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունիՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը ԱՄՆ-ի հավաքականը թիմային նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ) Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԵ՞րբ կլինի վիզաների ազատականացումը ԵՄ-ի հետ Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենադիտված