«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է․ ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ․ Վահե Հովհաննիսյան

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Իմ երկու ընկերները՝ հանրային գործիչներ Ստեփան Դանիելյանը և Ավետիք Իշխանյանը, անդրադարձել են ԱԺ-ում ընդդիմության ներկայությանը։

Երկուսն էլ այն կարծիքին են, որ նման գործունեությամբ ընդդիմությունը լեգիտիմացնում է այս կառավարության գործունեությունը։

Ըստ էության, այս պատկերը ստեղծում է նորմալության իլյուզիա, որը ամենավտանգավոր խոչընդոտն է՝ հանրային արթացման և պայքարի համար։

Հայաստանում ոչ մի նորմալ բան չկա, հետևաբար՝ չի կարող լինել նորմալ ԱԺ աշխատանք։

Ընդդիմության սուր հարցերն աղավաղում են նաև հարցի սրությունը. սա 4 գյուղի խնդիր չէ, սա մի քանի հեկտարի կամ սահմանագծման խնդիր չէ։ Այս պատկերը շատ նման է Արցախի պետականության անկման համառոտ պատմությանը։

Սկզբում մարսեցինք Փառուխը, հետո դաշտերում աշխատողների վրա կրակոցները, ասում էինք՝ դե էպիզոդներ ենք, լռենք, հետո՝ էկոակտիվիստների սակավամարդ ակցիաները, հետո բոլոր ստորացումները, հետո՝ ճանապարհի լիակատար փակումը, հետո՝ Արցախի լիակատար կորուստը։ Այս ողջ ընթացքում այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է՝ բազմաթիվ հարակից թեմաներով, Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո։ Ընդ որում, այդ հարակից թեմաները միշտ իշխանությունն է բերում օրակարգ։

Հիմա նույնը կատարվում է Հայաստանի հետ։ Սա 4 գյուղի լոկալ խնդիր չէ, մեծ է հավանականությունը, որ այս ընթացքը մի պահից բերի պետության անկառավարելի փլուզման։ Ուրեմն՝ պայքարի և աշխատանքի բովանդակությունը պետք է փոխվի։ Ամեն ինչ պետք է փոխվի։

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։ Հասարակությունն այսօր 4-5 սոցիալական լուրջ թեմաներով լարվածության մեջ է, բայց ընդդիմությունը հասարակության առաջարկած օրակարգին էլ չի արձագանքում։

Ավետիք Իշխանյանը ասում է ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ նկարագրելով խորհրդարանական իրականությունը։

Ես ինքս, օրինակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե Սեյրան Օհանյանը, որը հայկական բանակի հիմնադիրներից է (ամենայն հարգանքով), ի՞նչ հարց կարող է ունենալ Նիկոլին։ Ի՞նչ հարց կարող է ունենալ գեներալը, երբ նրա ստեղծած բանակը տարել ջարդել են, իսկ իր ընկերներից, սպաներից, ենթականերից հազարները Եռաբլուրում են կամ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, որի ճակատագիրն էլ մշուշոտ է։

Ի՞նչ հարցի, ինչ պատասխանի մասին կարող է խոսք լինել, ինչի՞ մասին է, և ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, նրա առանձին խմբակցությունները։Սրանք հարցեր են, որոնց մասին ժամանակն է բաց խոսել։ Եվ ամենևին հաճելի չէ այս մասին խոսել ու գրել, սակայն սա հետևանքն է այն բանի, որ ընդդիմադիր խմբակցության ներսում այս հարցերը քննարկվեին։ Չէ՞ որ կան տարբերակներ՝ այդ դահլիճում չլինելու և նորմալության իլյուզիան ընդհատելու, անգամ՝ առանց մանդատներից հրաժարվելու, եթե մարտավարության առումով այս պահին ճիշտը մանդատները գոնե ֆորմալ պահելն է։

Առաջիկա պայքարը պահանջելու է առավելագույն գրագիտություն և ազնվություն»,- գրել է Հովհաննիսյանը։

ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է
Ամենադիտված