Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


«Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպում: Ի՞նչ սպասել այս հանդիպումից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ եթե ականջալուր լինենք իշխանական լրատվամիջոցներին և նրանց շաղկապված «փորձագետներին», որոնք ավելի շատ «խոսող գլուխների» ֆունկցիա են կատարում, ասում են, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնց շնորհիվ մոտ ժամանակահատվածում կդառնանք ԵՄ անդամության թեկնածու, այնուհետև՝ անդամ:

«Հայտարարություններ եղան, որ դրանից հետ մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ է բացվելու: Սրանք կենացների մակարդակի քննարկումներ են: Եվրոպացի, ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ այս հանդիպման ժամանակ ավելի շատ քննարկվելու են տնտեսական հարցեր: Վերջերս ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Ջեյմս Օ'Բրայենն ասում էր, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, այսքան գումար է ստանում, հացահատիկ: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն կարողանա սա կոմպենսացնել: Ամենայն հավանականությամբ, քննարկումն այդ ուղղությամբ է գնալու: Իշխանության ներկայացուցիչները թեզ էին շրջանառության մեջ դրել, որ հնարավոր է անվտանգության որոշակի երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի: Խորհուրդ կտամ կարդալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը, որն անցած տարի ստորագրել են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: Թվում է, թե անվտանգության երաշխիքներ տրվեցին Ուկրաինային, բայց միակ կողմը, որն այդտեղ պարտավորություններ ունի, Ուկրաինան է: Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, դա անվտանգային առումով ոչինչ է մեզ համար, բայց մյուս կողմից էլ հերթական մեխն է լինելու հայ-ռուսական փոխհարաբերությունների դագաղի կափարիչի վրա, Ադրբեջանն էլ փորձելու է առավելագույնս օգտվել դրանից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Միացյալ Արևմուտք և Ռուսաստան: Ամեն կողմ գնալ, դառնալ Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ պայքարում, բայց տնտեսական կապերն ամուր պահել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև հակառակ դեպքում դրա հաշվին գոյատևող տնտեսությունդ կփլուզվի: Երբեմն զգացողություն է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը խճճվել են սեփական քայլերի մեջ: Քաղաքագետն այս կարծիքի հետ համաձայն չէ: «Նա բոլորովին էլ չի խճճվել: Եթե իր հայտարարություններն ու քայլերը դիտարկեք անձնական իշխանությունն ապահովելու տրամաբանությունից, ամեն ինչ պարզ կլինի: 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Նիկոլ Փաշինյանի պես ռուսամետ գործիչ ԱՊՀ ամբողջ տարածքում դժվար կլիներ գտնել: Նա այն վիճակում էր, որ չէր կարողանում Հայաստանում նույնիսկ պաշտոնյաների նշանակել՝ չնայելով Մոսկվայի կողմը: Այդ շրջանում ինքն իր անվտանգությունը և հետագա պաշտոնավարումը պայմանավորում էր Ռուսաստանով:

Պարտվեցինք պատերազմում, ստորագրվեց փաստաթուղթը, արտահերթ ընտրություններ տեղի ունեցան և այլն: Հետո տեղի ունեցան որոշակի իրադարձություններ: Երբ ուկրաինական պատերազմը սկսվեց, մեզ համար առաջին ազդակը, որ շատ վատ հետևանքներ ենք ունենալու դրա պատճառով, եղավ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2022 թ. գարնանը խոսեց այն մասին, որ եթե իջեցնենք մեր սպասելիքների նշաձողն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, դա համախմբում կապահովի Հայաստանի և Արցախի շուրջ: Իր համար պատմական պատուհան տեսավ Ռուսաստանից պոկվելու և իր իշխանությունը, բիզնես ու անձնական շահերը Արևմուտքի, այս պարագայում՝ Թուրքիայի հետ շաղկապելու համար: Այդ ճանապարհին, եթե անհրաժեշտ էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա կաներ:

Պրահայում ոչ միայն այդ փաստաթուղթը ստորագրվեց, այլ տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Դրանից շաբաթներ առաջ Էրդողանն ասում էր՝ գործընթացը պետք է առաջ շարժվի, Հայաստանը պետք է բռնի մեկնած ձեռքը, պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Ղարաբաղյան հարցը պատերազմով փակված է և այլն: Տեղի ունեցավ պրահյան հանդիպումը, հանդիպեց Էրդողանին, հետո Արցախը հանձնեց Ադրբեջանին: Զարգացման տարբեր փուլեր ենք ունեցել, իր իշխանությունը պահելու համար նա տարբեր քայլերի կարող է գնալ: Հիմա բոլոր ցուցիչներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար կրիտիկական մակարդակի անընդունելի քաղաքական գործիչ է, այսինքն՝ իր հետ համագործակցության վրա խաչ է քաշված: Եթե նա իր համար տեսներ հնարավորություն, Ռուսաստանի հետ փոխկապակցված հարաբերություններ ունենար, վստահ լիներ իր իշխանության հենարանի վրա, ապա ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներն այնքան պուտինամետ չէին լինի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանը կլիներ:Իր վարած քաղաքականության արդյունքում նա ռուսների համար վերածվել է պերսոնա նոն գրատայի: Սա դրսևորվում է նրանով, որ Փաշինյանի հետ շաղկապված անձինք հայտնվում են ռուսական սև ցուցակներում: Փաշինյանը քաղաքական օրվա կուրսով շարժվող անձնավորություն է, որը, եթե անհրաժեշտ է, կլինի և՛ պուտինամետ, և՛ թրամփամետ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Տավուշի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելիս Մաթևոսյանը նախ անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային: «Միջանցքը ստանալու հարցում Ադրբեջանը և Թուրքիան ունեն մի շատ լուրջ խոչընդոտ: Դա ոչ միայն ռուսական զորքի ներկայությունն է Սյունիքում, այլև Իրանի քաղաքական դիրքորոշումն առ այն, որ այդ միջանցքը չի լինելու՝ ուզում եք կոմունիկացիա, եկեք մեր տարածքով կոմունիկացիա անցկացրեք: Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են զբաղվել Տավուշով: Փորձում են Փաշինյանից իրենց ստանալիքը սկսել ստանալ Տավուշից:

Տավուշի գյուղերին հանձնվելուց կփրկեր միայն Իրանի հետ միասնական ցամաքային սահմանը: Քանի որ դա չկա, մարդիկ հայտնվել են այս իրավիճակում: Ճիշտ է, իրենց մեղքն էլ կա այս ամենում. 2021 թ.-ին այդ նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին մանդատ են տվել Տավուշի գյուղերը հանձնելու, երբ հօգուտ իրեն քվեարկել են: Արևմտյան պաշտոնյաները, փորձագետները բաց ասում են, որ տարածաշրջանում մոդերատորը կարող է լինել Թուրքիան: Փաշինյանի՝ Արևմուտքի հետ քննարկվող հարցը դա է: Նա արդեն մտովի ընդունում է, որ պետք է թուրքական ազդեցության տակ լինենք: Ամերիկացիներն ասում են՝ ձեզ երաշխիքներ տալ չենք կարող, որ Ադրբեջանը ձեզ վրա չի հարձակվի, բայց կարող ենք ապահովել, որ Թուրքիայի հետ որոշակի փոխհարաբերությունների մակարդակ ունենաք, դրա շնորհիվ գուցե Թուրքիան ինչ-որ կերպ զսպի Ադրբեջանին:

Թուրքիայի այս մոդերատորությանն ընդառաջ կազմակերպվում է մեր նշած եռակողմ հանդիպումը, որ երբ Փաշինյանը թուրքերի հետ բանակցությունների գնա, Թուրքիան իմանա, որ Արևմուտքը սատարում է Փաշինյանին և որոշակի վերաբերմունք դրսևորի: Այս որոշումների պատճառով բոլորս ենք տուժելու: Տավուշի գյուղերի շուրջ իրադարձությունները այս ամբողջի դրսևորումներից են: Երբ դեռ կար Արցախը, Պրահայից առաջ և հետո ասում էին, որ Արցախի կարգավիճակի մասին էին բանակցություններ վարում, դա ձևակերպում էին որպես ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի կազմում կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ հայերի իրավունքների և անվտանգության պահպանման մասին հարց: Այդ մարդն այդ ժամանակվանից թյուրքական աշխարհի շրջանակներում Հայաստանի կարգավիճակի մասին բանակցություններ էր վարում: Ասում էին՝ պետք է ինտեգրվենք թուրքական աշխարհի տնտեսական և լոգիստիկ համակարգերին: Այս ամենի վերջնարդյունքը մեր պետության գոյության դադարեցումն է»,-ընդգծում է քաղաքագետը:

2021 թ.-ի ընտրություններում մեր հասարակության մի հատվածը կրկին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ գուցե հավատալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոստումներին: Սակայն որևէ խոստում իրականություն չդարձավ: Որպես քաղաքական միավոր և քաղաքական գործիչ՝ այս մարդիկ այլևս վստահություն չունեն հանրության շրջանում: Եթե նորից ընտրություն լինի՝ արտահերթ կամ հերթական, մարդիկ քվե կտա՞ն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին:

«Չկա ընդդիմության այն ակտիվությունը, որը շատերը կցանկանային, Ազգային ժողովում որոշակի պայքար չկա, չի ձևավորվում այլընտրանքային ուժի կենտրոն, որն այս իշխանություններին կզսպի: Միգուցե դաժան հնչի, բայց հասարակությունն անձնապես առերեսվում է իր ընտրության հետ: Գուցե այս փուլը պետք է անցնեինք: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նրան կընտրե՞ն, թե՞ ոչ: Եթե ելնում ենք մեղսունակության կանխավարկածից, որ կհասնենք ինչ-որ մի հանգրվանի, երբ արտահերթ ընտրություններ չլինեն, այլ մեկուկես տարի անց լինեն հերթական ընտրություններ, ապա հարց մարդկանց, որոնք ներգրավված են պետական կառույցներում. նրանք պատկերացնո՞ւմ են, թե մեկ ու կես տարի անց ի՞նչ են ժողովրդին ասելու:

Պատկերացնո՞ւմ են, թե հետո ինչ է լինելու: Երբ առճակատման են դուրս գալիս Ռուսաստանի Դաշնության հետ, պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսին է լինելու իրենց անձնական ապագան այս առճակատման շրջանակում: Այս հարցի պատասխանը պետք է բոլորը տան և՛ պետական ապարատում, և՛ ՔՊ կուսակցությունում: Պատկերացնո՞ւմ են, թե ինչ են անում միջազգային փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակում, թե ինչպես են դառնալու պերսոնա նոն գրատա շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Եթե մասնակցելու են ընտրություններին, ի՞նչ են խոսելու ժողովրդի հետ:

Կրկնեմ՝ միգուցե այս շրջանը մեզ պետք էր առերեսվելու այն իրականությանը, որն առկա է մեր հասարակության շրջանում: Ինչպես տավուշցիներին, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, չի կարելի հարցնել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանը հանձնելուն, այնպես էլ շատ դեպքերում հասարակությանը չի կարելի հարցնել, թե նա կո՞ղմ է, թե՞ դեմ պետականությունը պահպանելուն: Ինձ համար ապագա ընտրություններն այս տրամաբանությամբ են անցնելու: Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում: Ժողովրդավարությունը միգուցե լավ բան է, բայց ժողովրդավարության շրջանակներում չպետք է հարց դրվի՝ ուզո՞ւմ ես պետականություն պահպանել, թե՞ ոչ: Որպեսզի այդ հարցը չդրվի, Հայաստանի քաղաքական էլիտաները պետք է ժողովրդի հետ համապատասխան աշխատանքներ իրականացնեն, որ չհասնենք նույնիսկ այդ հարցի քննարկման հանգրվանին»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ամենադիտված