Լրատվամիջոցներով ամենաքննարկվող հարցը վերջին շրջանում դարձել է նախարարների հնարավոր պաշտոնանկությունն ու նոր նախարարների նշանակումները
BlogՎանե Ազատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրատվամիջոցներով ամենաքննարկվող հարցը վերջին շրջանում դարձել է նախարարների հնարավոր պաշտոնանկությունն ու նոր նախարարների նշանակումները:
Շատերն արդեն սեփական նշանակումներն արեցին՝ սեփական աղբյուներին հղում տալով, այնքան, որ նախարարների մասին արդեն նախկին ժամանակով են խոսում:
Բայց ճշմարտությունն էն է, որ մարդիկ շարունակում են պաշտոնավարել՝ անկախ նրանից, թե ինչ են ասում կամ գրում:
Ես չեմ հասկանում՝ էդ աստիճանի լրատվական սով է, որլրատվական դաշտն ինքն ինչ-որ բան է ասում ու սկսում հավատալ դրան, թե՞ հատուկ են անում՝ ստուգելու համար լուրի իսկության դեպքում սպասվող արձագանքը:
Երկու դեպքում էլ իրավիճակն ընթերցողի օգտին չի խոսում, վերջապես մենք կարգին լրագրություն ենք ակնկալում, ոչ թե սեփական աղբյուրի սեփական մտահղացումը