Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր


Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այնուհանդերձ, ի՞նչ ասաց Նիկոլը
Շարադրությունը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջո պետք է հասկանալ, թե ԱԺ վերջին, հայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետության համար սա է կարևոր։
Իսկ Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։
Ապրիլի 5-ին «գցեց» Արևմուտքը, մինչ այդ նա ջարդել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելի վաղ նրան «գցել էր» Թուրքիան, ու Էրդողանին շնորհավորելու գնալն էլ չօգնեց։ Ադրբեջանն էլ նոր պահանջներ է դնում, այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» թեման էլ ջրվեց։
Ու հիմա երկրի գործող ղեկավարը չգիտի՝ ինչ անի։ Ողբերգությունն այն է, որ սա իր անձնական պրոբլեմը չէ, այլ մերը՝ Հայաստանինը, մեր ընտանիքներինը։
Ի՞նչ ասաց ՔՊ-ն
Իրականում մի քանի հոգի են, որ փարավոնի ստրուկի նման են՝ ընդհանուր սեկտայական մթնոլորտի մեջ։ Մնացած 80 տոկոսի մոտ արդեն կասկածի ցեցը մտել է։
Ի՞նչ ասաց ընդդիմությունը
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց բավական արժանապատիվ պահեցին։ Ինքս չգիտեմ, թե ավել ի´նչ կարելի էր անել՝ հորդառատ ստի, կեղծիքի չդադարող տարափի տակ։ Մարդիկ երևի թե արեցին առավելագույնը։
Ի՞նչ հասկացավ հասարակությունը
Կարծում եմ՝ քիչ բան։ Սա հուշում է՝ մարդկանց պետք է բացատրել, մեկնաբանել, տեղ հասցնել։
Ի՞նչ է ասում Տավուշը
Պետք է ճիշտ հասկանանք տավուշյան շարժման էությունը։ Տավուշյան շարժումը արտաքին դիմադրության մասին չէ։ Դա ներքին դիմադրության շարժում է, որն արդեն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատվության զգացումով, ընդգծված հեղինակությամբ մարդկանց։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ Տավուշը դառնա երգուպարի, նկարահանումների, խրոխտ ելույթների, իսկ հետո հանկարծ մի օր էլ՝ ռազմական բախման թատերաբեմ։ Տավուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մեջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ գյուղերն Ադրբեջանինն են, և Բաքվի հաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով և սպառնում են Տավուշի «ըմբոստներին»։ Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է, սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է։
Ի՞նչ պետք է անի լայն ընդդիմությունը
Երբ երկրի առաջին դեմքն ասում է՝ այլևս չգիտեմ, թե ինչ պետք է անել, նրա դեմ շատ արագ պետք է ձևավորվի այլընտրանքային ուժ, որը սեփական հասարակությանն ասի՝ ինչ պետք է անել։ Սա լայն ընդդիմության ամենակարևոր գործն է։ Հակառակ դեպքում դառնալու ենք աղետի սպասող զանգված, կամ ավելի վատ՝ պասիվ մեղսակից։ Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ի´նչ պետք է անել, ի´նչ է հնարավոր անել, ի´նչ ենք ուզում անել, որպեսզի բոլորով, առանց ընտրազանգվածային տարբերակման, փրկվենք։ Խելամտությունը և պատասխանատվությունը պահանջում են արագ ու ռացիոնալ քայլեր, որոնք հնարավոր է սկսել հենց հիմա։ Քննարկումը պետք է հենց սրա շուրջ լինի, ոչ թե էմոցիոնալ կոչերի։ Իմ առաջարկները պատրաստ եմ առաջիկայում կետերով ներկայացնել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»
Ամենադիտված