Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Մի հայ աղջկա ողբերգական պատմություն

Պատմությունը, որի մասին ցանկանում եմ բարձրաձայնել, հավանաբար շատերին է ծանոթ, քանի որ նման իրավիճակներին շատերն են բախվում։ Դրանք այնքան տարածված են դարձել, որ ոմանք արդեն նշանակություն չեն տալիս։ Ավելին, կգտնվեն անգամ մարդիկ, որոնք բավականին օրինաչափ կհամարեն այս տեսակ պատմությունները։ Եվ անձամբ ինձ համար դա շատ ցավալի է. չէ՞ որ այս պատմությունը ներկայացնում է ոչ միայն մեկ աղջկա ողբերգական կյանքի մասին, այլեւ բացահայտում է մեր հասարակության թերի կողմերը։ Հայերին՝ ըստ իրենց ծննդավայրի տարանջատելը, վաղուց ի վեր տարածված երեւույթ է։ Միգուցե այսօր այն այդքան էլ վառ արտահայտված չէ, բայց մենք միշտ էլ ինքներս մեզ համար որոշակիորեն տարանջատում ենք մեզ՝ «երեւանցի», «գյումրեցի», «ախպար», «վրացահայ», «Մոսկվայից եկած» եւ այլն։ Եվ եթե չլիներ այս բառերի ենթատեքստում թաքնված բացասական երանգը, ապա այս ամենը կարելի էր նորմալ համարել...

Այսպիսով, կար-չկար մի երեւանցի աղջիկ, ինչպես հայերն են ասում՝ տան աղջիկ, բավականին ճիշտ եւ պարկեշտ վարքագծով, համեստ մի անձնավորություն։ Եվ քանի որ նա ընտանիքում ավագն էր, բոլորն ամեն ինչ անում էին միայն աղջկա կրտսեր եղբոր համար։ Օրինակ՝ երբ հերոսուհու՝ արտասահմանում կրթություն ստանալու հարցն էր, ծնողները զրկում են նրան այդ հնարավորությունից, քանի որ տղային հարկավոր էր բանակից ազատել։ Ծնողները մտածեցին, որ չնայած նրա գերազանց ունակություններին՝ նա կարող է ավելի ցածր մակարդակի բուհ ընդունվել։ Աղջիկն ընդունում է ծնողների որոշումը եւ չի ընդդիմանում։ Եվ մի անգամ հերոսուհին սիրահարվում է։ Նրա առաջին եւ ըստ հայկական չափորոշիչների՝ բավականին ուշացած սերը։ Նա արդեն երկրորդ թե երրորդ կուրսի ուսանող էր։ Որպես տան աղջիկ՝ նա մինչ այդ ոչ մեկին չէր հանդիպել՝ չնայած երկրպագուներ էլ չէր ունեցել։ Եվ հանկարծ աղջիկը իրեն կին զգաց, եւ սիրո զգացմունքը այնքան ուժեղ էր, որ անգամ վախեցնում էր նրան։ Տղան բավականին լուրջ, անկեղծ մտադրություն ուներ. համաձայնեք, որ այս տեսակ աղջիկների պարագայում այլ կերպ անհնար է։ Եվ թվում էր՝ ամեն ինչ պետք է ավանդական հայկական հարսանիքով ավարտվեր։ Սակայն տղան ծնունդով փոքրիկ գյուղաքաղաքից էր, եւ դա լուրջ խոչընդոտ էր աղջկա ծնողների համար, քանի որ վերջիններս բնիկ երեւանցի էին։ Նրանք հայտարարեցին, որ եթե նա ամուսնանա այդ «գյուղացու» հետ, ապա կարող է մոռանալ հայրական տան մասին. դա էր միայն պակասում։ Աղջիկը չհամարձակվեց Ջուլիետ դառնալ եւ հնազանդվեց ծնողներին։ Մեկ տարի անց նա հանդիպեց մի երեւանցու՝ չնայած պարզվեց, որ տղայի ծնողները կրկին մարզից էին։ Բայց նրանք վաղուց էին տեղափոխվել Երեւան եւ այո, աղջկա տարիքն էլ իրենն ասում էր. չէ՞ որ հայ աղջիկը արժանի չէ եւ իրավունք չունի երկար մնալ հայրական տանը։ Ամուսնությունից հետո առաջին տարին բավականին դժվար էր աղջկա համար, քանի որ տղայի ծնողները ակտիվ մասնակցություն էին ունենում երիտասարդների ամուսնական կյանքում։ Այս եւ մի շարք այլ խնդիրներ հանգեցրեցին նրան, որ զույգը հայտնվեց բաժանման եզրին։ Աղջիկը տառապում էր։ Նա չէր սիրում իր ամուսնուն։ Մի անգամ նա նույնիսկ մտածեց ամուսնուլուծության մասին, բայց եղբայրը միանգամից հայտարարեց, որ նա պետք է մոռանա այդ բառի մասին։ Ավելին, նույնիսկ եթե նա դիմի այդ «խայտառակ քայլին», ապա հայրական տան դռները ընդմիշտ կփակվեն նրա առաջ։ Եվ նա նահանջեց։ Այժմ աղջիկը երեխաներ ունի։ Ամուսինը շատ է սիրում նրան, բայց նա այդպես էլ չի կարողանում իր սերը նվիրել ամուսնուն։ Այսպես միմյանց տանջելով, բայց պատշաճ եւ կարգ ու կանոնին համապատասխան էլ ապրում են նրանք։ Մի անգամ նրա մայրը խոստովանեց, որ չի կարող ներել իրեն, որ չի օգնել դստերը եւ խաչ է քաշել դստեր ճակատագրի վրա։ Բայց ինչ իմաստ ունի նրա ուշացած զղջումը...

Մեր հերոսուհու ողբերգությունը միայն այն է, որ նա աղջիկ է ծնվել։ Ի դեպ, նրա եղբայրը ամուսնացել եւ բաժանվել է, բայց ոչ մեկը չի քննադատել ու չի սպառնացել նրան՝ հայրական տանից դուրս հանելով։ Այս աղջկա ողբերգությունը մեր հասարակության մեջ առկա բաժանարար ծիծաղելի գծերն են, որոնք խորտակում են մարդկանց կյանքը, իսկ ճակատագիրը այնքան էլ շռայլ չէ նրանց նկատմամբ...

 

Էմմա Օ. 

NEWS.am STYLE

Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա
Ամենադիտված