Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկու օր առաջ ԱԱԾ-ն պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկությունների հիմքով խուզարկության էր մտել առողջապահության նախարարություն, պետական առողջապահական գործակալություն (ՊԱԳ) և «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որի անունը շարունակում է կապվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։

Թերևս դա է պատճառը, որ այսօր այդ ամենի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն իր կշտամբանքն ուղղեց հենց Ավանեսյանին՝ նշելով, որ սա ուղղակի կատաստրոֆա է, մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրա մասին։

Ըստ Փաշինյանի՝ այս ամենի մեղավորներն այլևս չպետք է աշխատեն։ 

Արդյո՞ք պաշտոնանկ կարվի Ավանեսյանը, եթե հաշվի առնենք, որ նախարարության շուրջ սա առաջին խոսակցությունը չէ․ նախարարությունն այլ «չեպեներ» էլ ունի, որոնց համար պատասխանատվության են ենթարկվել այլ մարդիկ։  Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է փորձագետ Բաբկեն Պիպոյանի հետ։

Պիպոյանի խոսքով՝ օրինաչափ կլիներ, երբ Ավանեսյանը դեռ վաղուց հեռացած լիներ պաշտոնից, քանի որ առողջապահական համակարգում եղած բազմաթիվ խնդիրների պատասխանատուն հենց ինքն է եղել, բայց մեղավոր է կարգվել որևէ մեկը, և այդպես հարցը փակվել է։

«Այսինքն՝ համակարգում տիրող խնդրի համար նախարարը պատասխանատվություն չի կրում, եթե ինքն է բացահայտել խնդիրը և լուծել է այն։ Բայց երբ կողմնակի միջամտությամբ է խնդիրը բացահայտվում, դրա կրողն արդեն նախարարն է»,- նշեց Պիպոյանը։

Որպես օրինակ փորձագետը հիշեցրեց Մարտունի ԲԿ-ի շուրջ առաջացած աղմուկը և դրանից հետո առողջապահության փոխնախարարի՝ աշխատանքից ազատումը, ինչը հենց այդ դեպքի հետ էր կապված։

«Բայց չէ՞ որ այդ խնդիրը պետք է հենց նախարարը բացահայտեր, այլ ոչ թե մամուլից պարզ դառնար, որ նորաբաց հիվանդանոցը չի գործում։ Այսինքն՝ եթե նախարարությունը մոնիթորինգ աներ, հասկանար, որ սահմանված ժամկետում չի հասցնում բացել հիվանդանոցը, և այդ պատճառով պատասխանատու փոխնախարարն ազատվեր աշխատանքից, հասկանալի կլիներ։ Բայց երբ դու գնում, բացում ես հիվանդանոցը, ինքդ մնում ես քո ասածի տակ, էդ դեպքում պատասխանատվությունը կրում ես դու։ Բայց մենք տեսանք, որ պատասխանատվությունն այլ անձ կրեց, եթե հետևենք հասանելի տեղեկություններին»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է «Ուիգմորի» շուրջ եղած աղմուկին, ապա Պիպոյանի խոսքով, հասկանալի է, որ այդ ԲԿ-ի հետ կապված ցանկացած հարց քննարկվում է նախարարի հետ, քանի որ դրա շուրջ մեծ աղմուկ կա, ու ամեն բացթողում կապվելու է հենց Ավանեսյանի անվան հետ։ «Դա էլեմենտար բան է, որ պետք է հասկանալ»,- նշեց փորձագետը։

Պիպոյանի դիտարկմամբ՝ հիմա ամբողջ գործադիրը տրամաբանական շղթաներից կտրված է, քանի որ պատասխանատու պաշտոնյան աշխատանքից ազատվում է միայն այն դեպքում, երբ սկսում է քրեական գործով անցնել, թեև օրենքը չի ենթադրում, որ պաշտոնյայի՝ աշխատանքից ազատման համար պետք է քրգործեր լինեն։

«Մեզ մոտ մեղավորներին փնտրել ու գտնելու փոխարեն նշանակում են մեղավորներ։ Վաղուց անցել ենք մենք շղթան, որ վերին օղակը պետք է պատասխանատվության ենթարկվեր»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Փորձագետը հստակ չգիտի՝ այս անգա՞մ էլ մեղավորությունն «ուրիշի վրա բարդելու պրիյոմը» կգործի, թե՞ կլինեն հստակ հետևանքներ։

«Երբ որոշում ընդունողները տեսնեն, որ հանրությունն ամեն ինչ հասկանում է ու տեսնում է, որ հերթական անգամ մեղավորներ են կարգվում, այդ ժամանակ կսկսեն իրական մեղավորներին գտնել ու պատժել»,- ամփոփեց խոսքը Բաբկեն Պիպոյանը։

Նարե Գնունի

Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան
Ամենադիտված