Պшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Գողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական


Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։ Այն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման և զարգացման 30-ամյակին։

Ժողովին մասնակցում էին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը, «Ֆասթ Կրեդիտ Մեծ Բրիտանիա» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Ասատրյանը, «Ֆասթ Կրեդիտ Հնդկաստան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Առուշանյանը, պաշտոնատար այլ անձինք և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Բացման ելույթով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը: Շնորհավորելով հոբելյանի առթիվ և ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչև «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան՝ Վահե Բադալյանն ընդգծել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգում։ Վահե Բադալյանն անդրադարձել է առաջիկա 3 տարվա ծրագրերին և նշել, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում և կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», - ասել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Հաջորդիվ ելույթ է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2023 թվականի գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին։ Նա ընդգծել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Ռոման Բադալյանը նշել է, որ դա դեռ սկիզբն է, և առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելուաշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձևաչափի վերափոխման և Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։

Ելույթներով են հանդես եկել նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները և 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։ Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60 տոկոսով,  մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաև վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, և որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի ևս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը և գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու և գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև թվային բանկինգի և ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Խոսնակների ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը։ Աշխատանքային  բարձր կատարողականի համար «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մի շարք մասնաճյուղեր և աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի և FTN-ների։

Միջոցառումը եզրափակվել է «Բոհեմ» քառյակի կատարումներով և հանդիսավոր ընդունելությամբ։

«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունըՓաշինյանի հետ միջադեպից հետո եկեղեցուց ձերբակալված տղաներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, սովորում են դպրոցումՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումԱղջկաս մայրանալու մոմենտով եմ խնդրում․ Նիկոլ Փաշինյանին հիմա էլ մայրանալու հարցերով են դիմումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասինԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանԲարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարելՔարաթափում՝ Վայոց ձորի մարզում․ ապառաժ քարերը պոկվել ու փակել են ճանապարհըՊшտերազմում արդեն իսկ փաստվել է, որ իրանական կողմը ջանք է դնում իրականացնելու իր բոլոր uպառնալիքները, և զուտ խորհրդանշական uարվածներ այլևս չեն իրականացվում․ Ոսկանյան Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց ԿաթողիկոսՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտԳողթ բնակավայրում «Hyundai Kona»-ն վրшերթի է ենթարկել մորն ու 8-ամյա երեխային Քաղաքացին ուզում էր հարվածել Նիկոլ Փաշինյանին․ անվտանգության աշխատակիցները հարձակվեցին նրա վրա (տեսանյութ) Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խшչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված