Մեկ հայրենիք, մեկ պայքար
BlogԱրմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սփյուռքահայության մոտ, հիմա արդեն նաև Հայաստան ներգաղթողների, անշարժ նստած է այն տեսակետը, թե իրենք չպետք է խառնվեն հայրենիքի «ներքին գործերին» և կործանվող երկրի վիճակը իրենց չպետք է հետաքրքրի: ԱզգընԴԻՐը հիմքը էդպես դրեց ու էդպես էլ գնաց:
Վերջապես մեկը պե՞տք է այս մարդկանց հարցնի, այ միամիտներ Հայաստանը որ նորմալ երկիր լիներ և հնարավոր լիներ բիզնես անել, էլ երկիրն ինչու՞ էր դատարկվում, թե՞ հայաստանցին պակաս բիզնես կաներ:
Ուրեմն, բարի եղեք թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում պայքարեք բոլոր այն անօրինականությունների դեմ, որոնք խժռում են բոլորիս միակ հայրենիքը: Պայքարեք ձեր հայրենիքի հափշտակված անկախության վերականգնման համար, հանցագործ իշխանությունների դեմ, որոնք ստեղծել են այս դժողքը, որի մեջ ճակատագրի բերումով հայտնվել եք նաև դուք...
Հ.Գ. 25 տարի է սփյուռքահային ասում եմ, Թուրքիային որ պահանջատիրություն եք ներկայացնում, ի՞նչ է պատասխանում: Մոտավորապես այն՝ ինչը ձեզ հորդորեց ձեր ազգընԴԻՐը, այսինքն չխառնվել իրենց «ներքին գործերին»: Բա լա՜վ, ո՞րն է տարբերությունը, կարո՞ղ եք ասել: Էդ ոնցա՞ լինում ՄԵԿ ԱԶԳ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ, բայց ՊԱՅՔԱՐԸ՝ ՄԵԿ չի լինում.