ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 57 տարեկան
BlogՎրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959թ.: Եղել է Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից: 1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992թ.-ի ապրիլի 14-ին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001թ.-ին հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով