Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ


Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր զրուցակիցը 21-ամյա Նորայր Հովսեփյանն է։ Նա մանկուց երազել է բժիշկ դառնալ, սակայն, երբևէ մտքով չի անցել, որ մասնագիտական կարողություններն իրացնելու է պատերազմների արհավիրքներում։ 

Նորայրը սովորել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում, զուգահեռ աշխատել է դեղատներից մեկում։ Երբ սկսվել է 2020 թվականի պատերազմը, նա 4-րդ կուրսի ուսանող է եղել։ 

«Բնականաբար, այդ ժամանակ գոնե հոսպիտալներն ունեին կամավորների կարիք։ Մեր կուրսից 4 հոգով գնացինք զինվորական հոսպիտալ, բուժանձնակազմին օգնում էինք մեր հնարավորությունների չափով ու քանի որ վիրակապել գիտեինք, վիրավորում ստացած զինվորականներին առաջին բժշկական օգնություն էինք ցուցաբերում։ Քաղաքի միակ գործող դեղատան վրա փակցված էր իմ հեռախոսահամարը։ Այն հոսպիտալից հեռու չէր, ես գնում ու անհրաժեշտ դեղերը տրամադրում էի բնակիչներին, հետո վերադառնում հոսպիտալ»,- MediaHub-ի հետ զրույցում հիշում է Նորայրը։ 

Քոլեջն ավարտելուց հետո Նորայր Հովսեփյանը ևս պայմանագրային հիմունքներով զինվորագրվել է ՊԲ-ին, ծառայության ընդունվել Իվանյանի բուժկետում որպես բուժակ։ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Նորայրն ինժեներասակրավորական ստորաբաժանման հետ ևս հայտնվել է պատերազմի ամենաթեժ կետում, վիրավորում ստացել։ 

«Ընդհանրապես միշտ ես էի բուժօգնություն ցուցաբերում, բայց սեպտեմբերի 20-ին ինքս հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք ունեի։ Մենք գտնվում էինք անտառներում։ Ադրբեջանական կողմը շարունակ հրետակոծում էր»,- պատմում է նա։ 

Կապի բացակայության պատճառով Նորայրն ու զինակից ընկերները կտրված էին «արտաքին աշխարհից» ու տեղյակ չէին, թե ի՞նչ է կատարվում իրականում։ ՊԲ-ի լուծարման մասին լուրերը տղաները ստացել են հաջորդ օրը, երբ տղաներից մեկի եղբայրը եկել է եղբոր ետևից։ «Ասաց՝ «տղերք, բանակը կազմաքանդվում է, զենքերը վայր ենք դնում». այդպես իմացանք իրականությունը»։ 

Երիտասարդ բուժակին տեղափոխել են նախ հոսպիտալ, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։ Այնտեղ ցավազրկումներ են ներարկել, օգնություն ցուցաբերել. «Տանը նստել չէի կարողանում։ Հանրապետականում ու մյուս բժշկական կենտրոններում իմ ավագ գործընկերներն աշխատում էին գիշեր-ցերեկ ռեժիմով։ Որոշեցի միանալ նրանց ու օգնել, հակառակ նրան, որ ինքս էլ վիրավոր եմ»։ 

Եկավ սեպտեմբերի 25-ը։ Իրարանցումը, որ սկսվեց երեկոյան ժամին, աննկարագրելի էր Նորայրի համար։

«Բուժանձնակազմը վայրկյան չէր կորցնում, ամեն ինչ անում էինք, որ մեր հայրենակիցներն ապրեն։ Մեկին սրսկում էի, մյուսի վերքը կապում, միաժամանակ փնտրում եղբորս՝ Նարեկին, որը նույնպես եղել է դեպքի վայրում։ Հետո սկսեցի անուն-ազգանունով փնտրել, որովհետև դեմքը նույնականացնել հնարավոր չէր, բոլորն իրար նման էին»։ 

Նույն օրը և հաջորդող բոլոր օրերին Հովսեփյանների ընտանիքին Նարեկից ոչ մի լուր չի հասնում։ Աղետի վայրից հետո Հայաստան տեղափոխված վիրավորների թվում նրա անուն-ազգանունը չկար, ուստի որոնումները կենտրոնացել էին նաև Ստեփանակերտի «մորգ»-ում։ 

«Մենք արդեն պատրաստվել էինք գաղթին։ Սակայն, տեղի ունեցած աղետը և Նարեկի անհետացումը հանգիստ չէր տալիս։ Մորս աչքերին նայել հնարավոր չէր, չէի կարողանում ասել, որ այսօր էլ որոնումներն առանց արդյունքի են ավարտվել։ Գնացի տուն, գերհոգնած, գերլարված վիճակում։ Ու երբ մայրս հարցրեց, թե՝ «Նարեկին բերե՞լ ես», ես ինձ հետո չեմ հիշում՝ ուշաթափվել եմ ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս։ Դա տեսարաններից էր ու Նարեկին չգտնելու լարվածությունից»։ 

Գործընկերները դեղերի միջոցով Նորայրին ոտքի են կանգնեցրել։ Հայաստան տեղափոխվելուց հետո 40 օր անց դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է եղբոր ինքնությունը։ «Երբ հայրս զոհվեց հատուկ առաջադրանք կատարելիս, ես 2 տարեկան էի։ Հորս զոհվելուց հետո Նարեկի ողբերգական մահը ծանր հարված էր առաջին հերթին մորս ու մեր ընտանիքին»,- ասում է նա։ 

Հայաստանում արցախցի բժիշկների մեծ մասն աշխատանքի են տեղավորվել տարբեր բժշկական հաստատություններում։ Այստեղ գործընկերներն ասում են՝ Արցախի ճանապարհն անցած նոր ու փորձառու բժիշկներն արդեն իսկ անելիք ունեն Հայաստանում։ Չնայած երիտասարդ տարիքին, Նորայրը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում՝ որպես վերակենդանացման բաժանմունքի բուժակ։

«Շնորհակալ եմ գործընկերներիս։ Նրանք այստեղ ինձ այնպես ջերմ ու հարազատորեն են դիմավորել, ու այնպիսի մոտեցում են ցուցաբերել, որ այդ միջավայրն ինձ օգնել է, որ հաղթահարեմ ինձ բաժին հասած փորձությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

 

Շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԻշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Ամենադիտված