Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Տ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել


Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, ինչպես հայտնի է, հանվել էր, այսպես կոչված, անկլավների հարցը։ Եվ Փաշինյանը նույնպես խոստովանում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է այդպիսի հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է: Դրանից հետո նա մի պահ սկսեց հայտարարել, թե անկլավների հարց չկա, այն չի քննարկվում, բայց որոշ ժամանակ հետո արդեն նշեց, թե անկլավների հարց կա, որին պետք է լուծում տրվի։ Ու անսպասելիորեն հանկարծ որոշվում է, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև եթե սկսվեր, ասենք, Գեղարքունիքից, Վայոց ձորից կամ Սյունիքից, ապա պետք է կատարվեր 1991 թ. սահմաններին համապատասխան, իսկ այդ գործընթացը պետք է ենթադրեր, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։

Բաքուն առաջ է շարժվում ոչ թե փոխզիջումային, այլ միայն սեփական օրակարգը պարտադրելու մոտեցումով։ Թերևս Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանի կապիտուլ յացիան պետք է շարունակել այս անգամ արդեն Տավուշի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։ Բնականաբար, եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու։ Չհաշված, որ մի շարք ուղղություններով հայկական կողմը դառնում է խոցելի։

Օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում այդ հատվածով անցնող գազամուղը, իսկ դիտարկման ներքո՝ ռազմավարական նշանակութան բարձունքներ, ինչպես նաև հայկական կողմի համար շատ կարևոր դերակատարություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ Վրաստանին կապող ճանապարհը։ Այնպես չէ, որ սահմանազատումից հետո անմիջապես սահմանն ուղղակի հանձնվելու է սահմանապահների վերահսկողությանը։ Ըստ էության Ադրբեջանը ոչնչով կաշկանդված չէ, ու անկլավներում ռազմական կոնտինգենտ կարող է կենտրոնացնել։ Մյուս կողմից էլ՝ սահմանազատումը տեղի է ունենում, սակայն որևէ փաստաթուղթ չկա, որով կկարգավորվեն սահմանային հարցերը։ Իսկ Ադրբեջանից էլ հայտարարում են, թե սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը միմյանցից տարանջատ գործընթացներ են։ Սա ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը կարող են նաև չբավարարվել անկլավներով։

Մի օր էլ Բաքվում կարող են հայտարարել, թե 1918 կամ 1920 թվականների ինչ-որ «քարտեզներ» են գտել, որ սահմանն այլ տեղով է անցնում, ու ագրեսիա ձեռնարկել։ Բացի այդ, կամայական սահմանազատման արդյունքում խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Մարդիկ սեփականություն ունեն, որն ուղղակի վերցվում ու հանձնվում է ուրիշին։ Այս ամենի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդկանց սեփականության իրավունքը։ Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը այլ ոտնձգություններ ևս չի իրականացնի ՀՀ քաղաքացիների ու նրանց սեփականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ պայմաններ են ստեղծվելու, որ ադրբեջանցիներն ահաբեկեն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, վնաս պատճառելուց զատ նոր հոգեբանական ճնշման ենթարկեն:

Արդեն իսկ տեսանելի է, որ պայմաններ են ստեղծվում, որ Տավուշի սահմանամերձ շրջանները հայաթափվեն։ Հակառակորդը լրացուցիչ լծակներ է ստանում հայկական բնակավայրերի միջև հաղորդակցությունը խոչընդոտելու և մարդկանց մեկուսացման մեջ պահելու համար: Ու Բաքվի վարած քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը շուտափույթ ձեռնամուխ կլինի բնակչություն բերել անկլավների հատված, որպեսզի լեգիտիմացնի այդ հատվածների նկատմամբ իր վերահսկողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան
Ամենադիտված