Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Զանգեցի որդուս ու լսեցի տարօրինակ ձայներ, գոռում էին, ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, դեպք է եղել, բոլորը այրվում են»

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Իր բոլոր երազանքները կապված էին սպորտի հետ։ Այնպես հաճույքով էր գնում սանդա-ուշուի պարապմունքներին ու այնքան լավ էր պատրաստվում առաջնություններին, որ միշտ պատվավոր տեղեր էր զբաղեցնում։ Բլոկադայի պատճառով Ինդոնեզիայի առաջնությանն Արցախի թիմը մասնակցել չկարողացավ, բայց տղաս երազում էր գնալ։ Երբ եղավ պատերազմը, ու ստիպված պետք է գաղթեինք, շատ էր ուզում իր շանն էլ բերել, առանց իր Սիմբայի շատ կտխրեր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Հասմիկ Սևումյանը։ 

Նրա որդու՝ Արմենի 16-ամյակը լրացել էր սեպտեմբերի 1-ին։ Նա ուսանում էր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնի 2-րդ կուրսում։ Ընտանիքն ապրում էր Ստեփանակերտի ծայրամասում գտնվող Զորգե թաղամասում։ 2023-ի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները գրեթե հասել էին Ստեփանակերտ, ընտանիքը տեղափոխվել է քաղաքի կենտրոնական հատված, քանի որ իրենց տունն արդեն նշանառության տակ էր։

«Ավագ որդիս՝ Ռուդիկը, վիրավորվել էր 44-օրյա պատերազմում։ Քանի որ մեր տանը չէինք, ու այդտեղ անհարմարություններ շատ կային, որոշեցինք ընտանիքով գնալ Իվանյան, բարեկամի տուն։ Բայց Արմենը շատ էր նեղվում շան համար, որոշեցինք ընտանիքով գնալ տուն, Սիմբային ու ճագարներին բաց թողնել ու գալ։ Գնացինք, թաղամասն ամբողջությամբ դատարկված էր, ու տանը մնալու սիրտ չկար։ Վերցրեցինք փաստաթղթերն ու մի քանի անհրաժեշտ իր ու գնացինք Իվանյան»,- պատմում է մայրը։ 

Հասմիկի խոսքով՝ այդ ժամանակ իրենց բոլոր բարեկամները եղել են պաշարված Մարտունիում, դրա համար սպասել են, մինչև հարազատները գան ու բոլորը միասին դուրս գան Արցախից։ 

«Երբ տանն էինք, Արմենն ուզում էր վերցնել իր հաղթանակի գավաթները, պատվոգրերը, բայց մեծ տղաս ասաց, որ ճանապարհին դա, հնարավոր է, խնդիրներ առաջացնի, քանի որ ամուսինս էլ է պատերազմի մասնակից ու վիրավոր, ինքն էլ՝ Արմենը չվերցրեց։ Մեզ համար շատ կարևոր էր մեր միասին լինելը, քան տնից ինչ-որ ունեցվածք վերցնելը»,- ասում է Հասմիկը, կարոտով հիշում այդ անորոշ օրերը։ 

«Ծանր օրեր էին դրանք, բայց գոնե բոլորս միասին էինք, Արմենս մեզ հետ էր»։ Իվանյանում 2 օր մնալուց հետո Մարտունուց բարեկամներն ասել են, որ սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտ տանող ճանապարհը կբացվի։ Մեկ օր ավել մնալը Սարգսյանների ընտանիքի համար ևս դարձել էր օրախնդիր, դրա համար որոշել էին գաղթել նույն օրը, երբ բարեկամները գան։ 

«Արմենն անընդհատ ասում էր՝ «գոնե շանը տանեմ»։ Իհարկե՛, մենք դեմ չէինք, ասում էինք, որ քեռու ընտանիքը գա, ու բոլորս տեղավորվենք, կգնանք նաև շան հետևից։ Մենք 2 մեքենա ունեինք, նույնիսկ 2-րդ մեքենան դուրս բերելու միտք չունեինք, մեզ համար կարևորը մեր ողջ մնալն էր, ընտանիքի փրկությունը։ Արդեն ամսի 25-ն էր, երբ Իվանյանում մեր բարեկամին զանգեցին ու ասացին, որ վառելիք են տրամադրում։ Ամուսինս՝ Դավիթը, ևս որոշեց գնալ։ Արմենը բնավորության համաձայն ուզում էր հոր հետ լինել, նրանց միացավ նաև Ռուդիկն ու գնացին պահեստ։ Մենք էլ վառարանի վրա հաց էինք թխում, գաղթի ճանապարհի համար հաց պատրաստում»։ 

Երեկոյան, երբ տղաներն ուշացել են, Հասմիկը զանգահարել է ամուսնուն, հետո Ռուդիկին։

«Այդ ժամանակ լույս չկար Իվանյանում, եղանակն էլ վատ էր։ Երբ Դավիթն անհասանելի էր, Ռուդիկին զանգեցի ու լսեցի միայն տարօրինակ ձայներ, որտեղ բոլորը գոռում էին, այդ թվում և տղաս։ Ասաց՝ «մամ, պիտի պինդ մնաս, չվախենաս, չվատանաս, դեպք է եղել, բոլորը հիմա կրակում այրվում են, իսկ Արմենը չկա»»,- պատմում է արցախցի կինը։ 

Այդ ու հաջորդ օրերին Դավիթն ու Հասմիկը սկսել են Արմենին որոնել ամեն տեղ, հարցուփորձ արել հիվանդանոցներում, ռուս խաղաղապահների բուժկետներում։ 

«Պատերազմից հետո, որ արգելում էին գնալ Զորգե թաղամասի մեր տուն, այդ օրը գիշերը 2:30-ին գնացինք, ո՞վ էր մտածում անվտանգության մասին։ Մեր բարեկամները բոլորը եկել ու հավաքվել էին մեր տանը, հույս էին տալիս, հավանական ու անհավանական վարկածներ առաջ բերում։ Գիշեր-ցերեկ որդուս էինք փնտրում, մինչև ասացին՝ «սպասելն անիմաստ է, գնացեք ու Գորիսից սկսեք փնտրել»։ Ես բերեցի որդուս «կուբոկներն» ու մեդալները, ընտանեկան լուսանկարներն ու փաստաթղթերը միայն։ Երբ եկանք Հայաստան, ամեն օր ու ժամ սիրտս ծանրացած մեկ հիվանդանոցներում էինք, մեկ մորգերում։ Նոյեմբերի սկզբին գնացինք, որ Արմենիս հեռախոսը բերենք, ասացին, որ ԴՆԹ-ով հաստատվել է նրա ինքնությունը»…

Նոյեմբերի 9-ին Սարգսյանները հուղարկավորեցին 16-ամյա Արմենին, որ երազում էր հայտնի մարզիկ դառնալ, բայց անմահացավ կրակի ճիրանում՝ ընտանիքի անդամներին թողնելով միայն խորը ցավ, կսկիծ ու կարոտ։ 

«Մինչև հիմա խնամքով պահում եմ Արմենիս հավաքած պնդուկները։ Արցախից եմ բերել։ Շրջափակման ժամանակ օգնում էր այգու գործերում, որ որևէ բանի պակաս չունենանք։ Երբ քաղցրավենիք չկար, դոշաբ էր գնել, պնդուկը ժամանակին հավաքել, որ թխվածքաբլիթ պատրաստեմ, որպես սպորտսմեն հետևում էր իր սննդակարգին։ Իմ ուժն էր Արմենը, առանց իրեն հիմա ձեռքս չի գնում որևէ բան անելու»,- կսկիծով հավելեց մայրը։

Հունան Թադևոսյան

 

Վանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին
Ամենադիտված