Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Երբ մտնում եմ Նորամարգի դպրոց, մտովի տեղափոխվում եմ Արցախի Կարմիր գյուղ։ Հատկապես գարնանային այս եղանակը հիշեցնում է, որ մեր դպրոցի շուրջբոլորը հիմա ծաղկել են յասամաններն ու բույրը տարածել բոլոր դասարաններում, որոնք արդեն 7 ամսից ավելի դատարկ են»
,- ասում է պատմության ուսուցչուհի Մենուհի Խաչատրյանը։ Կարմիր գյուղից բռնի տեղահանվելուց հետո նրա ընտանիքն այժմ ապրում է Նորամարգում։ Նոր կոլեկտիվում նրան ջերմությամբ են ընդունել, և դա օգնում է Մենուհուն, որ մեղմի կարոտը հարազատ գյուղի ու դպրոցի հանդեպ։

Սեպտեմբերի 19-ինն էր, հերթական աշխատանքային օրը։ Մեր զրուցակիցն ասում է՝ հերթական, բայց ոչ սովորական, այդ օրը զգացողություն ունեին՝ պատերազմ է լինելու։

«Սուրճի ընդմիջման ժամ էր, բայց սուրճ չկար։ Քարացած նստել ու սպասում էինք ինչ-որ բանի, մինչև դպրոցի տնօրեն Արթուր Ստեփանյանը եկավ, ասաց, որ «հավաքվեք, աշակերտներին տուն ուղարկեք, դուք էլ չվախենաք»։ Պարզ էր, որ ինքը տղամարդկանց հետ դիրք էր գնալու։ Դա մեր վերջին դասն էր»,- ասում է Մենուհին, որ տասնամյակներով հայոց պատմություն է դասավանդել դպրոցում ու ականատես եղել դրա խեղաթյուրմանը՝ ներքին ու արտաքին թշնամիների կողմից։ 

«Դպրոցից դուրս գալուց հետո ուղիղ 15 րոպե անց սկսվեց պատերազմը։ Ամուսինս ու տղաս Ստեփանակերտում էին, փաստորեն տանը մենակ էի։ Նախընտրեցի ավելի անվտանգ տեղ մտնել, իսկ դա մեր տան առաջին հարկն էր։ Այնքան ուժգին էին պայթյունները, որ թվում էր՝ տունը հիմա կփլվի գլխիս։ Տղայիս հաջողվեց զանգել, միայն լսեցի, որ «գնա հարևաններից մեկի տուն, որ մենակ չլինես»։ Երբ դուրս եկա մեր տնից ու արկակոծվող գյուղով ուզում էի անցնել հարևանի տուն, տեսա թե ինչպես է փլվում դպրոցի տնօրենի տունը։ Շատ «աշխարհի վերջ» ենք տեսել, բայց դա ուրիշ բան էր։ Թշնամու թիրախում խաղաղ բնակավայրերն էին»։

Մենուհի Խաչատրյանը կանգնել է ճանապարհի մեջտեղում, իր խոսքով՝ կուչ եկել, մինչև կողմնորոշվել է գնալ հարևանուհու՝ Նարայի տուն։ Ապաստարաններում տղամարդ չկար, կանայք ու երեխաներն իրար թիկունք են եղել ու լաց եղել իրենց անճարության վրա։

«Ամուսինս խոստացել էր, որ ամեն գնով, անգամ ոտքով, կգա։ Սպասում էինք, որ գոնե մի տղամարդ կգա ու մեզ դուրս կբերի այդ դժոխքից։ Ժամեր անց Գագիկը եկավ, գնաց մյուս հարևանի՝ Անուշի ընտանիքին բերեց մեզ մոտ, հետո Նարայի տատիկը միացավ մեզ, ու բոլորս իրար թև-թիկունք եղանք, մինչև վառելիք կգտնեինք տարհանվելու համար։ Արդեն գիշեր էր, իսկ երեխաները սոված էին։ Յուրաքանչյուրս բավարարվեցինք մի կտոր հացով, որ գոյատևենք։ Մեկ լիտր բենզին մենք ունեինք, որը կհերիքեր մինչև մոտակա անտառ։ Դրա համար մենք դատարկեցինք ծառահատման սարքի բենզինը, որ գոնե մի քիչ առաջ գնանք։ Գյուղի մեծ մասն արդեն տարհանվել էր։ 18 հոգով տեղավորվեցինք մեր «ՈՒԱԶ» մեքենայում ու հագի շորերով դուրս եկանք»,- հիշում է Մենուհին՝ ընդգծելով, որ դուրս գալուց առաջ ամուսինը բոլորին տեղեկացրել է, որ «սա ռիսկային քայլ է, կա՛մ տեղ կհասնենք, կա՛մ ոչ»։ Բոլորի արձագանքը միանշանակ էր՝ «եթե մեռնենք՝ ուրեմն միասին»։ 

Կարմիր գյուղի բնակիչները երկընտրանքի առաջ էին՝ մնալն էլ, գնալն էլ վտանգավոր էին։ «Լճի մոտ չհասած մի մեքենա էր մոտենում, սկզբից մտածեցինք, թե ադրբեջանցիներ են, երբ հասան մեզ, համարանիշներից հասկացանք, որ մերոնցից են, խաչակնքնվեցինք ու առաջ գնացինք։ Ամբողջ ճանապարհին մենք Գագոյի աչքերին էինք նայում, երբ հանգիստ էր ինքը։ Խորը շունչ էինք քաշում նաև մենք»,- հիշում է Մենուհի Խաչատրյանը։

Վառելիքն արդեն վերջանում էր, իսկ Ստեփանակերտ տանող ճանապարհը սովորականից ավելի երկար էր թվում։ Դրա համար որոշել են մնալ Աջափնյակում, իսկ ամուսինը ոտքով գնացել է քաղաք՝ վառելիք փնտրելու հույսով։

«Երբեք չեմ մոռանա ապաստարանում պատսպարված մեր հայրենակիցների աչքերը, նրանց լացի ձայնը, որ օգնություն էին աղերսում՝ ողջ մնալու համար։ Այնտեղ էլ անհանգիստ էր, բոլորը դուրս էին գալիս, որովհետև ադրբեջանցիները մոտենում էին նաև Աջափնյակին։ Մի քիչ մնալուց հետո որոշեցինք մենք էլ ոտքով առաջանալ դեպի Ստեփանակերտ։ Ամեն ձայնից ու շարժից վախենում էինք, մտածում էինք՝ արդեն հասել են մեզ։ Հրետակոծությունը չէր դադարում, մի անծանոթ տղամարդու առաջարկով կիսակառույց քարե մի շինություն մտանք, չէինք ուզում փակ տեղ գնալ, որ Գագիկը մեզ գտնի։ «Աստված մեզ հետ է», ասացինք ու գնացինք։ Ճանապարհին Գագոն եկավ, ուրախությունից նորից սկսեցինք լաց լինել»։

Մենուհին համագյուղացիների հետ գնացել է որդու տան ապաստարան։ Նրա հարսը նոր էր ծննդաբերել, երեխան դեռ 40 օրական չկար։ Թվում էր՝ դժվարությունը մնացել է գյուղից տարհանվելու ճանապարհին։ Բայց կնոջ համար ամենամեծ հարվածը սեպտեմբերի 21-ից Արցախի հայաթափման մասին շրջանառվող լուրերն էին։ 

«Երբ այսօր խոսում են համակեցության, ճանապարհների ապաշրջափակման ու հայ-ադրբեջանցի ժողովուրդների հավանական հաշտության մասին, ես հիշում եմ սեպտեմբերի 19-ի այն գիշերը, որ մենք անցանք իրական դժոխքի միջով։ Ի՞նչ էր դա, որպես պատմության ուսուցչուհի ինքս դժվարանում եմ արտաբերել բառը, բայց ցեղասպանություն էր, որ այս անգամ կրկնվեց արցախահայության դեմ»,- հավելեց Մենուհի Խաչատրյանը։ 

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Իտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել
Ամենադիտված