Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Wildberries-ը հայտարարություն է տարածել Մարտունի-Գավառ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «GAZ»-ը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի գտնվելու հիմնական պատճառներից մեկը Եվրոպայում տեղակայված nւժեր ունենալու հնարավորությունն է. Մարկո Ռուբիո Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին»


«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վրեժս չարաճճի երեխա էր: Մեծ եղբոր հետ և՛ ընկերներ էին, և՛ եղբայրներ: Ընկերասեր էր, ազնիվ, հոգատար, ուշադիր: Մի ուսուցիչ ուներ, ասում էր՝ երբ Վրեժն ինձ տեսնում էր փողոցի դիմացի մայթին, անցնում էր այն, որ բարևի: Մեծին ու փոքրին հարգում էր: Ծնողներից մեկն էլ պատմում է՝ երեխաները տուն էին գնում, միայն քո Վրեժն էր, որ մոտեցավ ավելի տարիքով մարդու և ծանր պայուսակը ձեռքից վերցրեց ու օգնեց տուն հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգնազը՝ Վրեժի մայրիկը:

Անկեղծանում է՝ որդին սովորել չէր սիրում. «Ինչպես գրքերը ստանում էր, նույն կերպ տարեվերջին վերադարձնում էր դպրոցին: Բայց մասնակցում էր կազմակերպչական աշխատանքների: Շատ չարաճճի էր, աշխույժ, բայց գրքում, որտեղ ուսուցիչների պատմություններն են, նրանք ոչ միայն Վրեժի չարաճճիությունների մասին են պատմել, այլ նաև նրա ամենադրական հատկանիշներն են ներկայացրել»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Վրեժն ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: Մայրիկը ժպտում է՝ Վրեժը չարաճճի ու աշխույժ էր նաև քոլեջում: Նախքան բանակ զորակոչվելը, նաև արձակուրդներին Վրեժն աշխատում էր: «Մեզ մոտ Վանաձորում սրճարան կար, այնտեղ մատուցող էր: Մի տեսակ նաև կարծրատիպը կոտրեց, թե տղաները մատուցող չեն աշխատում:

Շատ լավ էր աշխատում, հրաշալի լեզու էր գտնում տարբեր տեսակի ու բնավորությունների տեր մարդկանց հետ»: Վրեժը 2019 թ. հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ «Մարտունի 3»: Սերժանտական դասընթացների համար ծառայության ընթացքում մի քանի շաբաթով տեղափոխվել է Ասկերան, սակայն ծառայության հիմնական վայրը եղել է «Մարտունի 3»-ը: «Ծրագրով ծառայությունն ավարտելիս պետությունը գումար էր տրամադրելու, Վրեժը մտադիր էր այն օգտագործել սեփական բիզնես հիմնելու համար»: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր Վրեժի տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկն արձագանքում է՝ շատ դրական:

«Տղաներով գնացել էին զինկոմիսարիատ, դիմել այդ ծրագրին, հետո արդեն զինվորական պաշտոնյաներ էին եկել մեզ մոտ, իրենց հրավիրել էին հանդիպման, զրուցել, պատմել ծառայության մասին: Ոգևորված եկավ տուն՝ հաստատ այդ ծրագրով կգնամ ծառայության: Զինկոմիսարիատում արդեն զորակոչվելու օրը հարցրեցի՝ Վրե՛ժ ջան, չե՞ս փոշմանել, ասաց՝ ոչ: Առաջին օրվանից ինքը գիտեր, որ առաջնագծում է ծառայելու»: Տիկին Արեգնազի խոսքով, որդին շատ կարգապահ զինվոր է եղել: «Երբ արձակուրդ էր եկել, իր պատվոգրերը բերել էր: Որքան չարաճճի էր, ծառայության ժամանակ նույնքան կարգապահ էր: Մի անգամ նկատողություն չի ստացել, որևէ խնդիր չի ունեցել: Մեկ տարի և ինն ամսվա մեջ որպես ծնող իր ձայնի մեջ դող ու անհանգստություն չենք զգացել: Ո՛չ հրամանատարական կազմի, ո՛չ էլ զինվորների հետ գեթ մեկ խնդիր ու տարաձայնություն չի եղել»: Ասկերանում սերժանտական դասերից «Մարտունի 3» վերադառնալուց հետո Վրեժը բարձրացել էր դիրքեր: «Հրամանատարը զանգահարել էր՝ Մարտիրոսյա՛ն, երբ իջնես դիրքերից, սերժանտի կոչում կստանաս: Բայց երեխես չիջավ դիրքերից: Իր զինգրքույկում նշել են, որ սերժանտի կոչում ունի»:

Ընտանիքն ինն ամիս չէր տեսել որդուն նախքան պատերազմի սկսվելը, քանի որ համավարակ էր: «Դիրքերից իջնելուց հետո պարտադիր տուն էր գալիս, բայց այդ ընթացքում իրեն չտեսանք»: Իսկ հետո պատերազմ էր: «Պարտադիր զանգահարում էր այնպիսի տեղերից ու պահերի, որ մենք որևէ ձայն չլսեինք: Զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, գնում ենք կոֆե խմելու, գնում ենք այսինչ բանը անելու: Իրեն ասում էի՝ Վրե՛ժ ջան, մենք ավելի անհանգիստ ենք, դու կարծես սանատորիայում լինես: Այնքան հանգստություն կար իր ձայնի մեջ: Մի անգամ էլ ասաց՝ կարող ես տղայովդ հպարտանալ, հերոսի քայլ եմ արել: Երբ հարցրեցի, թե ի՞նչ է արել, արձագանքեց՝ կգամ, կպատմեմ: Իր զինակից ընկերներն են մեծ տղայիս պատմել: Այնքան մեծ հարգանք ունի իր ընկերների շրջանում, նրանք հիմա մեծ տղայիս հետ կապ են պահպանում:

Նրանք են պատմողները, թե ինչեր է արել Վրեժը մարտի դաշտում: Ես առաջին շրջանում ոչինչ չէի ուզում լսել՝ ո՛չ լավը, ո՛չ վատը: Բայց վերջերս զինակից ընկերներից մեկը մեր տուն եկավ, պատմեց՝ Վրեժը պատերազմի թեժ պահերից մեկի ժամանակ ասել է՝ եթե իմ կյանքով կվերջանա այս պատերազմը, թող վերջանա: Այդ տարիքի երեխա էր, բայց ձայնի մեջ դող ու անհանգստություն չէինք զգում, չէր պարծենում որևէ արածով»: Վրեժի վերջին զանգը հոկտեմբերի 23-ին էր: «Ու էլ չզանգեց: Ջրականում ու այլ վայրերում է եղել: Մի օր զանգեց ու ասաց, որ հեռախոսը կորցրել է՝ գնամ ու հեռախոսահամարն ապաակտիվացնեմ, որ հանկարծ դրանց ձեռքը չընկնի: «Մամ ջան, ֆլեշկաս գրպանումս է»: Դեռ խաղաղ ժամանակ խնդրել էր երաժշտական գործեր հավաքել ֆլեշկայի վրա և իրեն ուղարկել: Ես էլ իրեն ասացի՝ զգույշ կլինես, չկորցնես, մանկությանդ նկարներ էլ կան մեջը: Մի օր զրուցում էինք, ասացի՝ Վրե՛ժ ջան, ասում են, որ պատերազմը դադարելու է, էլ ԱԹՍ-ներ չեն լինի երկնքում, Վրեժն էլ արձագանքեց՝ հիմա մեծերն են գալիս:

19 տարեկանն իր մեջ այնքան ուժ ուներ, որ երբ իրեն ասացի՝ հայրիկն ուզում է իր մոտ գնալ, պատասխանեց՝ մա՛մ ջան, հանկարծ չթողնես գա, ինքը չի դիմանա»: Հոկտեմբերի 23-ին Վրեժի վերջին զանգն էր, զոհվելու օր է համարվում հոկտեմբերի 24-ը: Վրեժն անմահացել է «Մարտունի 3»-ի դիրքում: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Սկզբում վիրավորվել է, իրեն շտապ իջեցրել են դիրքից, բայց ավաղ... Ինձ համար հոկտեմբերի 24 գոյություն չունի: Բոլոր իմ հարազատներին ասել եմ՝ Վրեժս նոյեմբերի 4-ին է ծնվել, այդ օրը կգաք, եթե ուզում եք իրեն ինչ-որ մի օր հարգել ու հիշել: Եթե մարդն է օրը հորինում, նշանակում, ուրեմն նա էլ կարող է փոխել, չէ՞, չեմ ուզում, որ այդ օրն իմ տուն ինչ-որ մեկը գա: Ղարաբաղը չէին հանձնել, իր ընկերները ծառայում էին, ասել էին, որ միայն Վրեժի դիրքն է մնացել: Մեծ տղաս խնդրեց, որ այդ դիրքից հող բերեն, ու բերեցին»:

Վրեժից հետո ընտանիքին ապրեցնողը եղբայրն ու քույրիկը դարձան. «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի կորած լիներ, որ անընդհատ իրեն սպասեի: Բայց ես իրեն տեսել եմ, ինձ խաբել չեմ կարող: Վրեժից հետո իմ ուժի աղբյուրն իմ երեխաներն են՝ մեծ տղաս, որն ամուսնացել է, ու փոքր աղջիկս: Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը: Իմ Վրեժն այնքան լուսավոր էր: Առանց երգի ու երաժշտության չէր անցնում իր մեկ օրը: Դուռը թակում էր, բացում էի ու մեջքի հետևում պահված ծաղկեփունջն ինձ էր նվիրում»:

Հ. Գ. - Վրեժ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև Պոլիտեխնիկի քոլեջի կողմից: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՈւժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՀիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՄեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներովՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Կիևի ռեժիմը երբեք համաձայնության գալու ունակ չի եղել. Լավրով Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավnրներից մեկն անչափահաս էԱրտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են ԵրևանՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԺողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԼրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա Ղուկասյան
Ամենադիտված