Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ

Հասարակություն

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Հայրենական մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ,

 Հայաստանի Պաշտպաննե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր հայրերն ու պապերը ռազմաճակատում ու թիկունքում պատերազմի ծանրագույն տարիներին պատվով պաշտպանեցին հայրենիքը, փառավորեցին ու անմահացրին իրենց անունները։ Քաջությամբ և անձնուրացությամբ կանգնեցրին նացիզմը, որը հսկայական տառապանք և մահ բերեց տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ապագան լինի խաղաղ, ազատ և կայուն։

Ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին ավելի քան 66 հազար հայեր արժանացել են պետական բարձր պարգևների։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացան հարյուրից ավելի հայ զինվորներ և սպաներ։ Կրկնակի հերոսներ են դարձել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը։

Այսօր գերակշռության և բացառիկության մահաբեր գաղափարախոսությունը, որը սնուցվում է Արևմտյան էլիտաների կողմից, կրկին բաժանում է ժողովուրդներին և ոչնչացնում երկրները: Բազմաթիվ արյունալի հակամարտություններ ծնում են ազգայնականություն և ատելություն, ոչնչացնում ավանդական, բարոյական համամարդկային արժեքները։ Ուժ է ստանում որոշակի շրջանակների ձգտումը ժողովուրդներին պարտադրել նոր աշխարհակարգ՝ հիմնված բռնության և այլախոհներին ճնշելու, պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու կանոնների վրա։ Մենք հստակ տեսնում ենք նրանց ցանկությունը՝ վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ստիպել մեզ մոռանալ մեր նախնիների մասին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր ապրելու իրավունքը։ 

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա: Մենք՝ հայերս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները։ Տեսնում ենք, թե ինչպես են ավերում Արցախի մեր ավանդական ժառանգությունն ու մեր հերոսների հուշարձանները, տեսնում ենք, թե ինչ ճանապարհով են փորձում տիրանալ մեր նախնյաց տարածքներին։ Սա անթաքույց ռևանշիզմ է, իսկական պատերազմ, որի հիմքում ըկած է պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտումը։ Սա մեծամասամբ  2018 թվականի պետական հեղաշրջման և դրանից բխած հանցավոր ռեժիմի հետևանքն է, որը, ի շահ իր տերերի, հայ ժողովրդին դարձրել է շահադիտական ծրագրերի իրականացման գործիք։

Հայաստանի արտաքին և ներքին թշնամիները պետք է հիշեն՝ ցանկացած հավակնություն այսպես թե այնպես իրենց համար կվերածվի սարսափելի ողբերգության։ Մեր սրբազան պարտքն է այսօր չարատավորել մեր նախնիներին։ Մեր սերունդն ի զորու է պաշտպանել իր Հայաստանն ու իր ժողովրդին, ապահովել մեր անվտանգությունը։

Մեր հայրերն ու պապերը, մայրերն ու տատիկները մեզ ժառանգություն են թողել ռուս և Ռուսաստանի այլ ժողովուրդների հետ միասնության ամենաարժեքավոր ավանդույթները: Մենք երբեք չենք մոռանում, որ հայ զինվորին բարձր են գնահատել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Ռուսական կայսրությունում: Հիշում ենք նաև, որ դժվարին ժամանակներում հայ ժողովրդի կողքին կռվել է միայն ռուս զինվորը։

 Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, սիրելի՛ վետերաններ,

Այս օրը յուրաքանչյուր հայ ընտանիք հիշում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից իր հարազատներին ու մերձավորներին։ Մենք միշտ կհիշենք նրանց սխրանքը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ում կյանքը խլել է պատերազմը:

Այսօր հազարավոր մարդիկ անկեղծ երախտագիտությամբ ծաղիկներ են դնում զինվորական գերեզմաններին և հուշակոթողներին, հարգում մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր այդ դաժան պատերազմի տարիներին ապացուցել են, որ աշխարհում չկա հայրենիքի հանդեպ սիրուց ավելի ամուր բան, իրական բարեկամությունից ավելի ուժեղ բան և միասնությունից ավելի հուսալի բան:

Անկեղծ հարգանքներս նրանց, ովքեր այսօր զենքը ձեռքին կանգնած են մեր Հայրենիքի և նրա ազգային շահերի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ փառավոր հաղթանակներ, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ, քաջառողջություն և երջանկություն: Բարօրությու՜ն ձեր ընտանիքներին:

Պատիվ ունեմ!

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր

Արշակ Կարապետյան

Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
Ամենադիտված