SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են 40-ամյա Ջեմմա Գ.-ի դին՝ այրվածքների հետևանքով:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն  ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել էին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն:

Բժիշկները մի քանի հրշեջների ու բնակիչների տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել:

Ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:

Հրդեհը մարելուց հետո 2-րդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել էր կնոջ դի:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live