Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Կարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ


«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին կար այն մտավախությունը, որ մարդիկ հիասթափված են, հոգնել են և իրենց բողոքի ձայնն այլևս չեն բարձրացնում: Մայիսիննյան հրապարակը եկավ ապացուցելու հակառակը: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հիշեցնում է՝ 2020 թ.-ից հետո էլ բավականին լուրջ քանակով մարդիկ դուրս էին գալիս փողոց, այլ հարց է, որ երբ փողոցից իրենց սպասելիքներն ավելին էին, քան կարող էր առաջարկել հարթակը, նրանք հիասթափվում էին և որոշ ժամանակով ամփոփվում էին իրենց խնդիրների մեջ, այն, ինչ կոչվում է ապատիա:

«Փողոցը միշտ ավելի արմատական էր տրամադրված փոփոխությունների պահանջի առումով, քան հարթակը: Կար նաև հոգնածություն քաղաքական ավանդական ուժերից, առավել ևս, որ այդ ուղղությամբ բավականին լուրջ հակաքարոզչություն էր ընթանում: 2018 թ.-ից իշխանության հակաքարոզչության այս նարատիվը բավականին աշխատում էր: Բայց կար ևս մեկ գործոն, որը երկար ժամանակ թույլ էր տալիս Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին համեմատաբար հանգիստ ապրել: 2020 թ.-ից հետո զգալով, թե հասարակությունը հոգեբանական ինչ վիճակում է, խաղաղության պահանջ ունի, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բառը դարձրեց իր խոսույթի առանցքը: Իր ցանկացած ելույթում ներկայանում էր որպես խաղաղություն բերող միակ անձ, քաղաքական միակ ուժի ներկայացուցիչ, իսկ մյուսներին ներկայացնում էր որպես պատերազմի կուսակցություններ, ռևանշիստներ և այլն: Այդ առումով իր խոսույթը բավականին համահունչ էր Ադրբեջանի ղեկավարության խոսույթին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:

Ընդգծում է՝ Փաշինյանը կարծես կարողացավ մոնոպոլիզացնել խաղաղություն բառը, իբր խաղաղության ջատագով լինելու իր ստատուսը: Կարծում է՝ այս հարցում ստրատեգիական սխալ էր թույլ տվել ընդդիմությունը: «Ընդդիմությունը, ընդհանուր առմամբ վերցրած, թույլ էր տվել, որ խաղաղության աղավնու դերը Փաշինյանը ստանձնի, որ խաղաղություն բերողի կարգավիճակը մոնոպոլ իրեն պատկանի: Ընդդիմությունը, քննադատելով Փաշինյանի կապիտուլիստական կոնցեպտը, չէր ներկայացնում ճշմարիտը:Մարդիկ էլ գնացին խաղաղության կոնցեպտի հետևից: Նրանից հետո, երբ այդ կոնցեպտը տապալվեց, առհասարակ բոլոր նախագծերը, որոնք առնչվում էին խաղաղության հետ, հասարակության մեջ վերջնականապես հիասթափություն առաջացավ նաև Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Վկայությունն իր ռեյտինգներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիմա, ըստ Հակոբյանի, առաջ է եկել քաղաքացիական, հանրային այլընտրանք: «Բագրատ Սրբազանի նարատիվը հաշտությունն է, սև ու սպիտակի վերացումը, արժանապատիվ խաղաղությունը, հիմնական պահանջն է, որ բավական է հայկական հողերը բաժանես՝ փոխարենը ոչինչ չստանալով: Մարդիկ իրական այլընտրանք, իրենց սպասումներն արդարացնող մարդու տեսան և դուրս եկան փողոց: Սա անվանել եմ հանրային, ժողովրդական բունտ՝ ընդդեմ այս իշխանության վարած քաղաքականության, բարքերի, վարքագծի: Այն ուշ, թե շուտ պետք է ստանար քաղաքական բովանդակություն: Այդ մասին հայտարարեց նաև Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ հարցը պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-հավելում է Հակոբյանը: Նա բնականոն է համարում այն, որ Եկեղեցին ստանձնեց պայքարի առաջնորդի դերը:

«Հայ առաքելական եկեղեցին հերթական անգամ իր պատմական առաքելությունն է կատարում: Նա բազմիցս նման փորձությունների ժամանակ իր վրա հայապահպան, պետականապահպան, արժեհամակարգերի պահպանման դերն է կատարում: Եկեղեցին սովորաբար առաջին պլան է դուրս գալիս այն ժամանակ, երբ չես ունենում պետականություն: Հիմա Հայաստանի Հանրապետությունն այս իշխանության գործունեության շնորհիվ, ըստ էության, չկայացած պետության է վերածվել: Նախկինում էլ կային խնդիրներ, բայց պետությունն ուներ ինստիտուտներ՝ բանակ, կրթական համակարգ, մշակույթ, արժեհամակարգային ինստիտուտներ և այլն: 2018 թ.-ից սկսած այս իշխանությունը դրանք շատ արագ և հետևողականորեն քանդեց: Միակ ինստիտուտը, որ հնարավոր չեղավ վերացնել, Եկեղեցին էր: Կարծում եմ՝ այդ պայքարում Եկեղեցին ոչ միայն դիմացավ, այլ նաև ամրապնդվեց, կուռ ինստիտուտ դարձավ, գենի մակարդակով վերհիշեց իր առաքելությունը:

Երբ պետությունը շրիշակից ցածր մակարդակի վրա է, քաղաքական դաշտը, ըստ էության, չկարողացավ և դեռ չի կարողանում իր գործառույթը կատարել, ուստի այդ վակուումը պետք է լրացներ ինչ-որ կայուն ազգային ինստիտուտ, և դա Հայ առաքելական եկեղեցին է, որի կազմում կան հեղինակավոր հոգևոր առաջնորդներ, որոնք իրենց վրա վերցրեցին հարցերը բարձրաձայնելու, դրանք առաջ տանելու, ապատիայում գտնվող հասարակությանն արթնացնելու առաքելությունը: Մինչ այս փուլը դա իրենց հաջողվում է, և կա հստակ ընկալում ժողովրդի կողմից: Այս իշխանությունը քաղաքական աղանդի տրամաբանությամբ է շարժվում, իսկ դրանց տրամաբանությունն այն է, որ որևէ մեկը չի կարողանում բացատրել, թե ինչու է հավատում այդ մարդուն կամ քաղաքական ուժին, իրենք հավատում են, որովհետև ուղղակի հավատում են: Հոգևոր տեսակետից շատ տրամաբանական է, որ ցանկացած տոտալիտար քաղաքական աղանդի դեմ պետք է պայքարի Հայ առաքելական եկեղեցին»,- նշում է քաղտեխնոլոգը:

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ երբ ժողովուրդը հրապարակում իր հրաժարականը պահանջի, նա կհեռանա: Մայիսի 9-ին հրապարակը լեփ-լեցուն էր: Վստահաբար, այնտեղ նաև մարդիկ էին, որոնք ինչ-որ պահի վստահության քվե էին տվել Նիկոլ Փաշինյանին: «Բնականաբար, երեկ հրապարակում կային իրեն ընտրող մարդիկ: Մարդը կարող է սխալ գործել, հետո փորձել իր սխալն ուղղել: Սա ամենուր է, նաև քաղաքականության մեջ: Նորմալ պրոցես է, երբ մարդիկ սկսում են հասկանալ, որ սխալվել են, խաբվել են և փոփոխություն են կատարում: Լուրջ վերաբերվել որևէ հայտարարության ու խոսքի, որն ասվում է այդ թիմի և առավել ևս իրենց լիդերի կողմից, անշնորհակալ գործ եմ համարում: Տարբերակներից մեկն այն է, որ վերաբերվենք այնպես, ինչպես իրեն աշխարհի շատ պետությունների ղեկավարներ են վերաբերվում: Գլուխը շոյում են, իրենց ուզածը ստանում, հետո ծիծաղում իր վրա:

Ունենք իշխանություն, որը լուրջ չի ընկալվում աշխարհում որևէ մի տեղ որևէ մի լիդերի կողմից, անգամ այն լիդերների կողմից, որոնք մեզ համարվում են բարեկամ երկիր: Նրանք համբուրվում են, ողջագուրվում, միասին ճաշում, բայց դրանից հետո ուղղակի ձեռք են առնում և այլն: Բոլորը գիտեն Հայաստանի իշխանության խոսքի արժեքը: Սա վերաբերում է ոչ միայն աշխարհաքաղաքական լուրջ կենտրոններին ու նրանց ղեկավարներին, այլ նաև մեր որոշ հարևաններին, որոնք այդ կարգավիճակը չունեն, բայց շատ լավ հասկանում են, թե ում հետ գործ ունեն: Հիմա վերհիշում ենք իր՝ վեց տարի առաջ ասած խոսքերը, մյուսները հիշում են իր՝ այսպես կոչված, ընդդիմադիր ժամանակները, թե ինչեր է ասել այն ժամանակ և ինչ է ասում հիմա»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Նշում է՝ բնականաբար, հենց այնպես հրաժարական չի տա: «Նաև մի պարագայում կհեռանա. եթե դրսի իր «պապաներն» ու ոչ «պապաները» ասեն, որ արդեն էլ պետք չի: Դա իր համար ազդակ կլինի, որ աչք չեն փակելու իր ներսի որոշ՝ ֆինանսատնտեսական չարաճճիությունների և ուժային ռեպրեսիաների վրա: Երկրորդ՝ եթե համառի, ապա այն երաշխիքները, որոնք իրեն տալիս էին հետագա կյանքի համար, կարող են չտալ: Այդ տարբերակը կարող է աշխատել, հակառակ դեպքում նա մինչև վերջ կպահի իշխանությունը: Այս իշխանությունը որևէ կարմիր գիծ չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ: Ուղղակի արտաքին քաղաքականության մեջ այդ գիծն իր համար ինչոր մեկը գծում է, իսկ ներսում նա աստիճանաբար պետք է դա հասկանա»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ
Ամենադիտված