Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։

«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։

Երևանի Ավան վարչական շրջանին սահմանակից Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասում գտնվող 1000 քմ հողամասը Օլգա Սանոսյանը գնել է 2023 թ.-ի մարտին։ Գործարքի արժեքը կազմել է 19 միլիոն 200 հազար դրամ, որը համարժեք է 49 հազար դոլարի։ Անշարժ գույքի գործակալների խոսքով՝ հողամասը շուկայական արժեքի կես գնով է ձեռք բերվել, քանի որ Առինջում ինչպես այս տարի, այնպես էլ նախորդ տարի, 1 քմ հողամասի արժեքը կազմել է մոտ 100 դոլար։ Այդ պայմաններում նշված հողամասի գինը կկազմեր 100 հազար դոլար կամ 38 միլիոն 900 հազար դրամ։

Նախարարի մայրը հողամասը գնելուց երկու ամիս հետո ստացել է նախագծման, ապա՝ շինարարության թույլտվություն։ 2024 թ.-ի մայիսի 10-ի դրությամբ հողամասը պարսպապատված է, կառուցված են առանձնատան երկու հարկերը, ավտոտնակը, ժամանցի և հանգստի համար նախատեսված օժանդակ շինությունը։

«Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։ Առաջին հարկում նախատեսված են՝ հարթակ, նախամուտք, նախասրահ-աստիճանավանդակ, հյուրասենյակ, խոհանոց-ճաշասենյակ, սանհանգույց, ննջարան և աշխատասենյակ։ Երկրորդ հարկում նախատեսված են՝ նախասրահ, 4 հատ ննջարան, սանհանգույցներ, տնտեսական սենյակ և պատշգամբներ։

Нет описания фото.

Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։ Համամը, որ հայտնի է նաեւ «թուրքական բաղնիք» անվանումով, տաքացվում է ջրով լի կաթսայով, որի ժամանակ պատի մեջ ներկառուցված կաթսայում եռացող ջրի գոլորշին դուրս է գալիս կաթսայի անցքերից։ 

Կառուցվող առանձնատան տարածք մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ երկհարկանի առանձնատունը, ավտոտնակն ու օժանդակ շինությունը կանգուն են։ Շինարարները ավարտին էին հասցնում տան երեսպատումը։ Տեղադրված էին շինությունների պատուհանները, կառուցված էին տանիքները։

Աշխարհագրագետի մասնագիտությամբ Գնել Սանոսյանը պետական պաշտոններ սկսել է զբաղեցնել 2018 թ.-ից, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Նույն թվականի ապրիլյան հայտնի իրադարձություններից (բողոքի ակցիաներից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետ պաշտոնից) հետո Գնել Սանոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ և պաշտոնավարեց մինչև նույն տարվա հոկտեմբեր ամիսը։ Հոկտեմբերին վարչապետի որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ և պաշտոնավարեց մինչև 2021 թ.-ը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար և պաշտոնավարում է մինչ օրս։

2021 թ.-ին Գնել Սանոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել պատգամավորի թեկնածուի եկամուտների և գույքի հայտարարագիրը (ՔՊ համամասնական ցուցակով)։ Այդ ժամանակ նա հայտարարագրել էր Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող 1 առանձնատուն և 3 հողամաս, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 2800 քմ։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել էր 2002 թ.-ի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այդ ժամանակ նա ունեցել է ընդամենը 2.5 միլիոն դրամ և 70 հազար ռուբլի (մոտ 350 հազար դրամ)։ Գնել Սանոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դեռ չի ներկայացրել 2023 թ.-ի իր և համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը, ուստի նրա ունեցվածքի մասին պատկերացում կազմելու համար կարող ենք ուսումնասիրել 2022 թ.-ի հայտարարագիրը։ 

Գնել Սանոսյանը կնոջ և երկու երեխաների հետ բնակվում է Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում։ 2022 թ.-ին նա Ծակքար գյուղի առանձնատունը և հողամասերը նվիրել է եղբորը եւ սեփականության իրավունքով գույք այլևս չունի։ Մեկ տարի առաջ էլ վաճառել էր 2002 թ.-ի արտադրության «Մերսեդեսը»։ Գնել Սանոսյանը պաշտոնյա դառնալուց հետո հիփոթեքային վարկավորմամբ բնակարան գնելու իրավունք է ձեռք բերել Երևանում կառուցվող շենքում (բնակարանը դեռ շահագործման չի հանձնվել, ուստի սեփականության իրավունքը դեռ գրանցված չէ)։ 2022 թ.-ի ավարտին նախարարն իր բանկային հաշվին ունեցել է ընդամենը 2.9 միլիոն դրամ, իսկ կանխկիկ՝ 7.2 միլիոն դրամ և 150 հազար ռուբլի։ Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, 2022 թ.-ին հայտարարագրել է 6 անշարժ գույք, բոլորն էլ գտնվում են Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ Դրանցից մեկն առանձնատուն է, մյուսները` հողամաս, որոնք ձեռք է  բերել 2002-2004 թթ.-ին։ Նախարարի կնոջ դրամական միջոցները հետևյալն են՝ 2.1 միլիոն դրամ բանկային հաշվին, 2 միլիոն դրամ և 260 հազար ռուբլի կանխիկ գումար։ 

Գնել Սանոսյանի մայրը նախարարի ընտանիքի հետ չի ապրում, ուստի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի։ Սակայն, բաց է մնում այն հարցը, թե ի՞նչ միջոցներով է թոշակառու Օլգա Սանոսյանը թանկարժեք առանձնատուն կառուցում և ի՞նչ միջոցներով է դրա համար նախատեսված հողամասը գնել։

Մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նախարարին երկու հարց ենք ուղղել՝ 

  • Արդյոք առանձնատունը Ձեզ համար է կառուցվում։
  • Որտեղի՞ց Ձեր մայրիկին այդքան գումար հողամասի ձեռքբերման և առանձնատան կառուցման համար, ի՞նչ միջոցներով է գոյացել այդ գումարը։

Գնել Սանոսյանի պատասխանը հակիրճ է․ «Առանձնատունը կառուցում են եղբայրներս ծնողներիս համար։ Հայրս ու երկու եղբայրներս տարիներ շարունակ աշխատում են ՌԴ-ում, եղբայրներս այժմ էլ շարունակում են աշխատել այնտեղ։ Հողամասի ձեռքբերումն ու առանձնատան շինարարությունն իրականացվում է նրանց գումարներով»։

Նշենք, որ նախարարի եղբայրներից մեկի կինն աշխատում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում, մյուսի կինը՝ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում։ Գնել Սանոսյանի կինն էլ մոտ 1.5 տարի աշխատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։

Ի դեպ, Օլգա Սանոսյանի գնած հողամաս տանող ճանապարհի մի մասը՝ 350 մետրը, ասֆալտապատ չի եղել, սակայն ձեռքբերումից հետո ճանապարհի այդ մասը աղացած ասֆալտով է պատվել: Կառուցվող առանձնատան հարևանությամբ այլ բնակելի տներ կան, որոնց սեփականատերերը շարունակում են հողաշեն ճանապարհով անցնել։ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Աբովյան համայնքի Առինջ գյուղի Խ․ Աբովյան թաղամասի 31-րդ փողոցում համայնքի միջոցներով ասֆալտապատում չի իրականացվել։ «Փողոցի որոշակի հատված բնակիչների կողմից բարեկարգվել է վերամշակված ասֆալտի քերուկով»,- իր պատասխանում նշել է համայնքի ղեկավարը։

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

 

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

 



Քարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՈւժեղ ֆոտոշարք Սիսիանից
Ամենադիտված