Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են


Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում՝ հաջողությունը որն է

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Մեկշաբաթյա հարաբերական անդորրից հետո Տավուշի մարզի Կիրանց գյուղը երեկ կրկին ալեկոծվեց, կեսօրից հետո բնակիչները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ ի նշան բողոքի նախորդ օրը հրապարակված սահմանազատման:

Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ սահմանազատման համար նախատեսված վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15-ի կեսգիշերին, Հայաստանի կառավարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ավարտված է, կողմերը ստորագրել են արձանագրություն։

Ըստ հաղորդագրության՝ սահմանազատումն իրականացվել է ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1976 թվականի քարտեզներով: Տեղեկացանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Կայան գյուղում նույն օրը սահմանազատման ու սահմանագծման հարցերով մի քանի ժամ բանակցություններ են ընթացել Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների միջեւ, որը հայկական կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանականից՝ Շահին Մուստաֆաեւը։ Սակայն, ըստ տեղացիների, բանակցությունները մինչեւ կեսգիշեր չեն տեւել, երեկոյան տվյալ վայրից արդեն հեռացել են պաշտոնյաների ավտոշարասյուները, ինչը նշանակում է՝ միտումնավոր են հայտարարությունը տարածել կեսգիշերին, որ Երեւանում ընթացող փողոցային շարժումն էլ ավելի չբորբոքեն։

Բանն այն է, որ, համաձայն այդ արձանագրության, իշխանությունները գնացել են միակողմանի զիջումների, թեպետ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին «նիկոլություն» արեց՝ մեծ հաջողություն որակելով այս խայտառակ պարտությունը, եւ անգամ աչքալուսանք տվեց կիրանցեցիներին, ասելով․ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»: Փաշինյանը թերեւս մտածում է, որ իրեն միայն իր մոլի աջակիցներն են լսում, որոնք չունեն ինտելեկտ, գրագիտության տարրական մակարդակ, որ կարողանան ընթերցել կառավարության պարզաբանումը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ Կիրանց գյուղի կամուրջն անցնում է ադրբեջանցիներին, այսինքն՝ գյուղը կիսվում է, պարզապես վերջին երեք սյուների տեղադրումն այդ տարածքում հետաձգվել է 2-3 ամսով, որպեսզի, ըստ կառավարության, կամուրջը շրջանցող ճանապարհ կառուցվի։ «Կհիմնանորոգվի Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Իրականում, մասնագետների կարծիքով, նշված ժամկետում հնարավոր չէ այդ ճանապարհը սարքել, ուստի գործընթացը երկարաձգվել է, թերեւս, որպեսզի երկրում ներքաղաքական իրավիճակը կկայունանա` պայքարը դադարի։ Նշենք, որ չնայած գործընթացն ավարտված է, արձանագրությունը` ստորագրված, սակայն կառավարությունը չի հրապարակում արդեն իսկ դելիմիտացված տարածքների տոպոգրաֆիկ քարտեզը, ինչն արել էր շաբաթներ առաջ՝ ցույց տալով, թե որ հատվածներն են սահմանազատելու, ինչը կասկածի տեղիք է տալիս՝ դիցուք, եթե Կիրանցի հետ ամեն ինչ պարզ է, ապա ի՞նչ լուծում է տրվել Ոսկեպարի հատվածում կամ Աճարկուտից Ոսկեպար տանող ճանապարհահատվածում, որը տեղացիները խնդրահարույց էին համարում։

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը երեկ մեզ փոխանցեց, որ կառավարության իրականացրած սահմանազատման հետեւանքով թե՛ ռազմավարական բարձունքներ են անցել Ադրբեջանին, եւ գյուղը վերցվելու է դիտարկման ներքո, թե՛ բնակիչների անշարժ գույք։ «Այս պահի դրությամբ՝ երկու տուն է անցնում ադրբեջանցիներին, երկու խանութ, հեկտարներով այգիներ, արտեր, գյուղի դպրոցն իրենց գծած սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվելու: Սա՝ նախնական հաշվարկով, վերջնական սահմանագծումից հետո կարող է ավելի վատ պատկեր լինել։ Մեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է, այսինքն՝ այն, ինչ նախապես հայտարարել էին, արեցին, ոչինչ էլ չի փոխվել։ Կամ ասում են՝ երկու-երեք ամսում կամուրջ կսարքենք, դա անհնար է, տարիներ է տեւում մի կամուրջ վերանորոգելը»,- տարակուսանք հայտնեց Գոհար Վարդանյանը: Փաշինյանի աչքալուսանքի մասին էլ ասաց․ «Իր ասած այդ 25 հեկտարը մեր վերահսկողության տակ գտնվող հողեր են, որոնք գյուղացիների անվտանգության համար պաշտպանության նախարարությունը տարիներ առաջ ականապատել է, հիմա որ ասում են` դա մեզ է անցնում, պարզապես դրա մի հատվածն են սահմանել, մի մասը, ասում են` ականազերծեք, օգտագործեք։ Դա մեր դիրքերի հատվածն է, աբսուրդի ժանրից։ Այսինքն, մեր վարելահողերը` բնակավայրերին մոտիկ, տալիս են թուրքին, մեզ ասում են` գնացեք դա օգտագործեք։ Գյուղացին համաձայն է դա տալ, միայն թե չմտնեն գյուղ, չմոտենան, դպրոցից հեռու լինեն»։ Կառավարությունը նաեւ պատրաստակամություն է հայտնում փոխհատուցել գյուղացիներին․ Գոհար Վարդանյանն ասում է՝ մենք «հող ծախող» չենք, մեզ պետք չի փոխհատուցում, մենք ուզում ենք հայրենի հողում անվտանգ ապրել։

Եվ, ի վերջո, ինչո՞ւ հենց այդ քարտեզով, Հայաստանի կառավարությունը պատասխանում է, որ դա է ԽՍՀՄ ամենավերջին՝ իրավական ուժ ունեցող քարտեզը։ Հարց է առաջանում․ այդ դեպքում ինչո՞ւ գործընթացի սկզբից կամ գոնե կեսից չէր հայտարարվում, որ Տավուշում «սյուների» տեղադրումն իրականացվում է հենց այդ քարտեզով: Հարցերին, թե ինչ հիմքով է իրականացվում սահմանազատումը, պաշտոնական պատասխան էր տրվում միայն Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որտեղ, սակայն, չկա որեւէ կոնկրետություն, ավելին՝ անցած շաբաթներին ընդդիմադիրները կառավարությանը հուշում-հորդորում էին՝ առաջնորդվել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի քարտեզներով. սովետական շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային վերջին ճշգրտմամբ (1988թ.) Բաղանիսին ու Ոսկեպարին լրացուցիչ տարածքներ են տրվել: Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման է գծում, այլ «վերարտադրում» է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը: Այս հենքով, իբրեւ թե կատարվել է դելիմիտացիա Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում:

Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ստում է, քանի որ այդ հատվածում սահմանի վերարտադրություն չի կատարվել: «Եթե սահմանի վերարտադրություն կատարվեր, ապա Հայաստանին կանցներ Բերքաբերի 800 հեկտար տարածքը, որը ՀՍՍՀ մաս է կազմել, իսկ Ադրբեջանին կանցնեին դեպի Ոսկեպար ընթացող ճանապարհի զգալի հատվածները (այն հատվածները, որոնք իբրեւ թե Ադրբեջանական ԽՍՀ-ին են պատկանել ու ընկած են Կիրանցից դեպի Ոսկեպար ճանապարհի վրա՝ ՀՀ դրոշից հետո ընկած տարածքում»։
Վարչապետի աշխատակազմն այդ կապակցությամբ գրում է. «Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել է լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին` նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու»:

Քաղաքագետը նկատում է՝ վարչապետի աշխատակազմը տողատակում փորձում է մեր ժողովրդին «աչքալուսանք» տալ, իբրեւ թե Ոսկեպարի ճանապարհի ադրբեջանական տարածքները մեզ են մնալու: «Հենց դա արդեն իսկ վկայությունն է նրա, որ սահմանի վերարտադրություն չի կատարվում: ՀՀ կառավարությունը ստում է` գնում է Հայաստան-Ադրբեջան սահմանի նոր սահմանագծում ու սահմանազատում, որի հետեւանքով Բերքաբերի 800 հեկտար հողերը մնում են Ադրբեջանին: Քաղաքական տեսանկյունից կարեւորն այն է, որ Ադրբեջանը ոչ մի թիզ հող Հայաստանին չի վերադարձնում: Նա միայն 800 հեկտարի հաշվին մեզ իբրեւ թե լավություն է անում Ոսկեպարի հատվածում՝ թողնելով ճանապարհը մեր վերահսկողության տակ»։

Երեկ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարեց, թե «ադրբեջանական կողմը հակված է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձեւաչափով ու ալգորիթմով, որն իրականացվել է Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում»: Սա նշանակում է, որ առաջիկայում նույն ճակատագիրն է սպառնում նաեւ ՀՀ այլ մարզերին: Այսինքն՝ միակողմանի զիջումներ։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Քարոզարշավ օր 2-րդ. ՈՒժեղ Վերին Խնձորեսկ․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հետևանք է լինելու ձեզ համար, եթե Ռուսաստանն ընդունի կտրուկ որոշումներ․ Ռոբերտ Քոչարյանը արտագնա աշխատող մարտունեցիներինՄերժում ենք թուլությունը, սուտն ու կեղծիքը, ընտրում ենք արժանապատիվ և ուժեղ Հայաստանը․ Ավետիք ՉալաբյանՀայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան․ Իրինա ՅոլյանՎերին Խնձորեսկում գիտեն, որ փոփոխությունը գալիս է միայն Սամվել Կարապետյանի հետՄադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Գորիսում ենՄենք ինչ խոստանում ենք, անելու ենք․ մեր խոսքի արժեքը գործն է․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի Գորիսի հանդիպմանը Արամ Վարդևանյանն խոսեց սյունեցիների պայքարի ոգու և Սյունիքի կարևոր դերակատարության մասինԱրթուր Միքայելյանի ելութը ԳորիսումԲՀԿ նախընտրական հանդիպումը՝ Աբովյանում«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքումՀամակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են Հունիսի 7-ից հետո վերականգնելու ենք Էներգետիկայի և Գյուղատնտեսության նախարարությունները. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՈւժեղ ֆոտոշարք Սիսիանից
Ամենադիտված