Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ


Անհավանական է, որ Սիրիայում զինադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում կիրականացվեն

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թերևս անհավանական է, որ Սիրիայում զինադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում կիրականացվեն այդ երկրում ծայր առած ռազմական դիմակայության մասնակիցների կողմից, քանի որ կրակի դադարեցման պայմաններում նախագահ Ասադի վարչախմբի պահպանումը Դամասկոսում հավասարազոր կլինի Դամասկոս-Մոսկվա-Թեհրան կոալիցիայի հաղթանակին: Այս եռամիության նմանօրինակ հաղթանակը լրջագույն խնդիրների առջև կկանգնեցնի Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Պրսից ծոցի մեծ ու փոքր միապետություններին, ինչպես նաև կարող է մեծ գլխացավանք դառնալ Իսրայելի համար:

Վերջիններիս համար առավել նախընտրելի տարբերակը կլինի Սիրիայի և Իրաքի ներկայիս տարածքների մի մասում տեղի սուննի ազրաբների կողմից մի այնպիսի նոր ինքնիշխան պետության հռչակումը, որն ի սկզբանե թշնամական դիրքորոշում կունենա շիա իսլամի հովանավոր Թեհրանի ու Բաղդադի, ինչպես նաև ալավիների առաջնորդ նախագահ Ասադի հանդեպ: Եթե դա տեղի ունենա, ապա կտրուկ կնվազի պաշտոնական Թեհրանի ազդեցությունը Սիրիայում և Լիբանանում, ինչը կհանգեցնի նաև նրա կողմից Իսրայելի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների ձևավորման ու գործնական իրականացման կարողունակության էական սահմանափակմանը: Սակայն սուննի դավանանքի բացարձակ գերակայությամբ և, հավանաբար, կառավարման եղանակի առումով, իսլամական կրոնապետություն հանդիսացող այդ նոր կազմավորման ստեղծումը վտանգավոր է Թեհրանի համար ոչ միայն այն պատճառով, որ դրա գոյությունն իսկ նկատելիորեն կկրճատի վերջինիս ռազմաքաղաքական ակտիվությունը սիրիական, լիբանանյան և իսրայելական ուղղությունների վրա:

Բանն այն է, որ Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի, կարևոր և, հավանաբար, անխուսափելի հետևանքներից մեկն էլ այն է լինելու, որ նույն Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջանների միավորման ճանապարհով կարող է տեղի ունենալ նաև քրդական անկախ պետության հռչակումը: Սա էլ, իր հերթին, կհանգեցնի ՔԲԿ-ի առաջնորդությամբ ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում անկախության համար զինված պայքար մղող թուրքաբնակ քրդերի դիրքերի ուժեղացմանը, ինչը կպարտադրի պաշտոնական Անկարային, սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրները լուծելու փորձերին զուգահեռ, զբաղվել նաև բուն Թուրքիայում քրդերի անջատողական նկրտումներից բխող վտանգները հարևան Իրանի հյուսիսային և հյուսիս-արևելելյան շրջաններում բնակվող էթնիկ թյուրքերի և քրդերի անջատողական ձգտումներն ակտիվացնելու միջոցով չեզոքացնելու խնդրով:

Այսինքն, պաշտոնական Թեհրանի համար սիրիական ճգնաժամի համատեքստում կրած պարտությունը ոչ միայն կհանգեցնի մերձմիջերկրածովյան շրջանում առ այսօր ունեցած շոշափելի ազդեցության կորստին և Միջերկրական ծովի առափնյա շրջաններից մինչև Պարսից ծոցը ձգվող, այսպես կոչված, շիա միասնական գոտու քայքայմանն ու դրա առանձին հատվածների լիակատար կղզիացմանը, այլև հղի կլինի Իրանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը սպառնացող ռիսկերով ու երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված առարկայական սպառնալիքների առաջացմամբ:

Այս համատեքստում Սաուդյան Արաբիայի կողմից նախաձեռնված բազմազգ՝ հարյուր հազարավոր զինծառայողների մասնակցությամբ և հսկայական քանակությամբ տանկերի, ռազմական օդանավերի և այլ տեխնիկայի ներգրավմամբ, աննախադեպ զորախաղերը կարելի է դիտարկել , որպես պաշտոնական Թեհրանին ուղղված նախազգուշացում առ այն, որ Էր-Ռիադն ու իր դաշնակիցները Սիրիայի հարցում լուրջ են տրամադրված և իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:

Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները
Ամենադիտված