Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Մտորումներ սիրո մասին. երբ երեսունն անց եք...

Ցանկացած տարիք իր յուրահատկություններն ունի. սա վերաբերում է եւ սիրուն, եւ նրա ընկալմանն ինչպես երեսունն անց տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Սա հենց այն շրջան է, երբ կանայք եւ տղամարդիկ կարողանում են տարբերակել սերն ու սիրահարվածությունը, կիրքն ու կապվածությունը։ Հենց երեսուն տարեկանից հետո ենք մենք սկսում հստակ հասկանալ եւ հակառակ սեռին բարձրաձայնել մեր ցանկությունների, պահանջների մասին, եւ երբեմն էլ հենց այդ պատճառով հոգնեցնող ենք դառնում. հատկապես մենք՝ կանայք։

Ճիշտ է, բալզակյան տարիքի շրջանակը վերջին մի քանի տարիների ընթացքում մի քիչ ընդլայնվել է (այսօր 40 եւ ավելի մեծ կանայք են համարվում), սակայն գրավչության վերահաս կորստի վախը հանգիստ չի տալիս մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. մասնավորապես եթե նրանք հասցրել են ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։

Մանուկ հասակում թվում է, որ երեսուն եւ անց տարիքն արդեն ծերություն է, եւ միայն հասնելով Մոպասանի, Ֆլոբերի եւ Բալզակի հերոսների տարիքին՝ հասկանում ես, որ ամեն ինչ դեռ առջեւում է... Հատկապես եթե քո ուսերին ընտանեկան կյանքի փորձ, հասուն երեխաներ, «չօգտագործված» բարձրագույն կրթություն ունես եւ անցյալում մնացած կարիերայի առաջընթաց, ապա երեսունից հետո հասկանում ես, որ ավելի լուրջ, ավելի գեր ու սպիտակահեր չես կարող լինել։ Դու քո մասին ամեն ինչ գիտես եւ վերջապես սկսում ես սիրել եւ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին Աստված է ստեղծել քեզ։

Ի տարբերություն երիտասարդ աղջիկների՝ երեսունն անց կանայք, ովքեր գիտակցում են, որ երիտասարդությունն ու գեղեցկությունը հարատեւ չեն, ուրիշ հայացք եւ հարաբերություններ ունեն տղամարդկանց նկատմամբ։ Միայն երեսունն անց կինը կարող է հասկանալ եւ գնահատել, որ սերը պարգեւ է։ Իսկ հիստերիա չբարձրացնող, կամակորություններից զուրկ, հանդուրժող, ափսեներ չկոտրող, այլ իր սիրո համար շնորհակալ կինը ցանկացած տղամարդու երազանքն է։ Սակայն դժբախտաբար (կամ միգուցե բարեբախտաբար) երեսունն անց ոչ բոլոր տղամարդիկ են գնահատում իրենց հասակակիցներին եւ վազելով գեղեցիկ դեմքով ու մարմնով աղջիկների (թող ինձ ներեն երիտասարդ հավերժահարսերը) ետեւից՝ շատ բաներ բաց են թողնում, քանի որ երեսունն անց կանայք գիտեն գնահատել ուշադրությունն ու հոգատարությունը եւ այն ամենը, ինչը երիտասարդ հասակում միգուցե չհասկանային։ Սա կարեւոր է դառնում հենց երեսուն տարեկանից հետո։ Այո, նա ինչպես քսան տարեկանում, այնպես էլ հիմա չգիտի, թե ինչ է ցանկանում, բայց հաստատ գիտի այն, ինչ ՉԻ ցանկանում։Այս տարիքի կինը հստակ հասկանում է, որ սիրո եւ հարաբերությունների մեջ պետք է պայքարել կենսական նշանակություն ունեցող երեւույթների համար։ Նրա ականջներն արդեն այնքան էլ հեշտ չեն խաբվում, եւ նա հիմարությունների փոխարեն պատրաստ է լսել սիրո խոսքեր, հաճոյախոսություններ, նա պատրաստ է երախտագիտությամբ ընդունել 20-25 տարեկան տղամարդու ընկերակցությունն ու հոգատարությունը, ովքեր ի տարբերություն երեսունն անց տղամարդկանց, բաց չեն թողնում իմաստուն եւ փորձառու էակների հետ շփվելու եւ իրենց երջանկացնելու հնարավորությունը։ Նրանց բնորոշ է որսորդի էությունը, նրանք դիմացինի ուշադրությունը գրավելու համար պատրաստ են ամեն քայլի։ Եվ սա իսկապես հաճելի է կանանց եւ շատ հաճախ նրանք սիրահարվում են ոչ թե տղամարդուն, այլ իրենց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին։ Այս տարիքում տղամարդիկ հասկանում են, որ իրենց հասակակիցներին ոչնչով չեն կարող զարմացնել, եւ չեն շտապում նոր հնարքներ փնտրել «հասուն» կանանց սրտերը գերելու ու նվաճելու համար. չէ՞ որ նրանք գիտեն, որ հենց երեսունից հետո են նրանք ցանկալի, սիրելի եւ երբեմն էլ միակը դառնում... հավանաբար հենց այս փաստն էլ հանգստացնում է նրանց։

Ասում են, որ սիրո նման մեծ մտահոգություն լինում է նաեւ քառասուն տարեկան հասակում, երբ ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չկա, երբ սիրում ես ոչ թե արտաքինի, դիրքի կամ ուժի համար, այլ պարզապես նրա համար, որ այդ մարդը կա, քո կողքին է. չէ որ սիրելի մարդու ներկայությունը զգալը ազատում է քեզ միայնակ լինելու վախից։

Եվ չնայած առկա կարծրատիպերին՝ սերը կարող է հյուր գալ ինչպես երիտասարդ հասակում, երբ գլուխդ պտտվում է հույզերի եւ զգացմունքների մեծ հոսքից, այնպես էլ հասուն տարիքում, երբ գիտակցում ես, որ սիրում ես եւ պարզապես վայելում ես թեթեւության այդ հաճելի զգացողությունը։

 

Եվա Նավասարդյան 

NEWS.am STYLE

Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է
Ամենադիտված