Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները


Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը

Հասարակություն

Մայիսի 24-28-ը Երևանում Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի կանցկացվի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։

Նախորդ փառատոնների ընթացքում ցուցադրվել է 150 երկրներից ավելի քան 780 ֆիլմ, և այս տարի էլ լինելու են 30 ցուցադրություններ՝ ընդգծելու բնապահպանական գիտակցության բարձրացման կարևորությունը և կինեմատոգրաֆիայի ուժն այդ հարցում: 

Ֆիլմերը կմրցեն հետևյալ 4 անվանակարգերում՝ Ֆիլմեր բնապահպանների մասին, Լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Ֆիլմեր՝ նկարահանված երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։

«Ucom-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր արժեք է, և երիտասարդների տեղեկացվածությունն այս ուղղությամբ մեր բնությունն ու մոլորակը փրկելու լավագույն ճանապարհն են։ Մենք մեծ սիրով աջակցում ենք փառատոնին, վստահ լինելով, որ մասնակցող երիտասարդները մեզ նման կդառնան այս արժեքների կրողներն ու կնպաստեն Հայաստանում կայուն ապագայի կառուցմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն տարիներ շարունակ Արևորդին մեր հանրությանը հաղորդակից է դարձնում համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին, ծառայում՝ որպես կայուն կենսակերպի ջատագով՝ այդ ամենն անելով արվեստի միջոցով։ Փառատոնի գոյության  տարիների փորձը ցույց է տվել, որ սա լավագույն ձևն է՝ խոսելու բարդ և երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների մասին։ Մեր բազմազան միջոցառումների միջոցով փորձելու ենք թիրախավորել դպրոցականներից մինչև մեծահասակների՝ միավորելով բոլորին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ լինել ներդաշնակ բնության հետ», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Возможно, это графический образ (один или несколько человек и текст)

Ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդներին՝ փառատոնի շրջանակում  կազմակերպվել է երիտասարդական անկյան 2 գոտի։

Առաջին գոտում կլինի ցուցահանդես-էքսպո, որտեղ կներկայանան բնապահպանական կրթության, երիտասարդների ներգրավման հարցերով զբաղվող առաջատար կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, հաջողությունների պատմություններն ու համագործակցության հնարավորությունները։ Ցուցահանդես-էքսպոյի կազմակերպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծել ինչպես ոլորտային կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու, փորձի փոխանակման, այնպես էլ երիտասարդներին ոլորտում առկա հնարավորությունների մասին իրազեկելու համար։

Երիտասարդական անկյան երկրորդ գոտում իրականացվելու են աշխատարաններ, գործնական աշխատանքներ, ինտերակտիվ քննարկումներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Կայուն նորաձևություն և տեքստիլ», «Քաղաքային այգեգործություն», «Ձրի շուկա», «Կլիմայական արդարություն» և այլն։ Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներից և գործնական աշխատանքներից հետո տեղի է ունենալու ֆիլմերի դիտում։

Մայիսի 24-ին 28-ը կլինեն «Փխրուն տարածություն» և բնապահպանական պաստառային արվեստի ցուցահանդես։ Առանցքային թեման մարդկային գործունեության ու շրջակա միջավայրի միջև նուրբ ներդաշնակությունն է։ Մասնավորապես, ներկայացված աշխատանքները բարձրաձայնելու են բնապահպանական այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր մոլորակը։ Նմուշները ներառում են վիդեո ինստալացիաներ, տեղեկատվական էկրաններ, արհեստական բանականության գեներացրած պատկերներ, վերամշակված նյութերից պատրաստած քանդակներ, պաստառներ և այլն։ Դրանց հեղինակներն են Ալեքս Ֆրոստը, Ալեքսեյ Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Տի Կոստանը, Դան Պերյովշին, Դավիթ Գալստյանը, Վահան Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գեղամ Սարգսյանը։

Մայիսի 26-ին փառատոնի մասնակիցները, պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու իրական տոնախմբության՝ «Կենդանիների դիմակահանդես-շքերթին»։ Ավելի քան 400 երիտասարդներ ողջ Հայաստանից կներկայանան իրենց կողմից թափոններին «երկրորդ կյանք» տալու արդյունքում ստեղծված զգեստներով, դիմակներով՝ մարմնավորելով տարբեր վտանգված կենդանա/բուսատեսակներ և հանդես գալով կարևոր բնապահպանական ուղերձներով։ Բոլոր մասնակիցներն իրենց ստեղծած գունագեղ կոստյումներով մի քանի ժամ շարունակ քայլերթ կիրականացնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ բնակիչներին ևս իրազեկելով թեմայի հրատապության և արդիականության մասին։ Ամենաստեղծարար 5 խմբերը կստանան խրախուսական մրցանակներ։

Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի անհատական «Հայաստանի կենսաբազմազանությունը» ֆոտոցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ 

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր Միքայելյան
Ամենադիտված