«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


«Բերդավանում հայկական կողմն այս սահմանազատման արդյունքում գնալու է էական զիջումի». Սամվել Մելիքսեթյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Քաղաքագետ, պատմաբան Սամվել Մելիքսեթյանի ֆեյսբուքյանբ գրառումը. «1976 թ. գենշտաբի քարտեզով սահմանազատումը Տավուշի հատվածում ստեղծելու է ադրբեջանական մի քանի գյուղերի համար նույն կամ ավելի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկական գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել: Պատճառը նրանում է, որ սահմանի երկայնքի մոտ 70 տոկոսի հատվածում հենց հայկական կողմն էր 90-ականներին նահանջել ու դիրքավորվել իր սահմաններից ներս ու սահմանային ադրբեջանական գյուղերը այդ ընթացքում յուրացրել էին որոշակի հողատարածքներ: Բացի դրանից, 70-ականներից հետո մինչ Խորհրդային Միության փլուզումը ադրբեջանական գյուղերը ավելի արագ տեմպերով էին աճում, քան հայկական գյուղերը ու 1980-ականներին նրանց սահմանները արդեն տարբերվում էին այն սահմաններից, որ նշված են 70-ականների քարտեզներում (այդ տարբերությունը կարելի է տեսնել Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղի կառուցապատված հատվածը համեմատելով 1976 և 1990 թթ. կցված քարտեզների վրա):

Օրինակ, նախկին վարչական սահմանին վերադառանալու պարագայում Բալա Ջաֆարլի գյուղը զրկվելու է ճանապարհից դեպի շրջկենտրոն և երեք կողմից հայտնվելու է հայկական տարածքի ներսում: Հիմա Ադրբեջանը այդ շրջանում պահում է մոտ 6 կմ² Հայաստանի տարածք (Վազաշենի հողեր) ու դրանով ապահովվում է գյուղի կապը Ադրբեջանի մյուս հատվածի հետ:

Յարադուլլու ու Քյոհնաղշլաղ գյուղերը կորցնելու են տներ, ճանապարհներ, հողատարածքներ և ոռոգման համակարգեր՝ այդտեղ Ադրբեջանի վերահսկողության տակ են մոտ 10 կմ² ՀՀ տարածք Պառավաքար գյուղի այգիներից ու հանդերից: Ալիբեյլի գյուղը կորցնելու է այգիներ ու մի քանի բնակարաններ:
Աղդամ և Գարալար գյուղերը կորցնելու են այգիներ ու ֆերմաներ:

Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում գյուղերը արդեն իսկ կորցրել են տասնյակ տներ, ու եթե համեմատենք գենշտաբի 1 կմ-ոց քարտեզը 1976 թ.՝ որտեղ եկեղեցուց մինչ սահման 100-ից ավել մետր է, ու համեմատենք 1990 թ. գենշտաբի 500-մետրանոց քարտեզի հետ՝ որտեղ մոտ 20 մ է՝ այս տարբերակը հայկական կողմի համար այդ հատվածում նույնիսկ չէր ակնկալվում, քանի որ նույնիսկ ոսկեպարցիք էին սովորել, որ եկեղեցուց անմիջապես այն կողմ խորհրդային ուշ շրջանում արդեն Ադրբեջանն էր: Բաղանիս Այրում գյուղի պարագայում գյուղի տարածքի մոտ 20 տոկոսը այս սահմանազատման արդյունքում անցնում է Հայաստանին:

Տավուշի սահմանի միակ նշանակալի հատվածը, որտեղ հայակական զինուժը կանգնած է խորհրդային շրջանի սահմանից առաջ, դա Բերդավան գյուղից արևելք բլուրն է՝ Ղալինջաքար ամրոցից հյուսիս-արևելք՝ լքված Մելիքլի գյուղի հատվածում: Բաղանիս-Կիրանց հատվածից զատ սա միակն է, որտեղ հայկական կողմը այս սահմանազատման արդյունքում գնալու է էական զիջումի:

Տավուշում 90-ականներից հայկական կողմի վերահսկողությունից դուրս գտնվում է մոտավորապես 90-95 կմ² տարածք, որից մոտավորապես 35 կմ² ադրբեջանական ուղիղ վերահսկողության տակ է, իսկ մոտ 60՝ չեզոք գոտի է: Բացի այդ, չեզոք գոտուն հարող ևս մի քանի տասնյակ կմ² այս 30 տարիների ընթացքում չեն մշակվել մասնակի կամ ամբողջովին, ինչը նաև ունեցել է բնական ժողովրդագրական արդյունքներ: Տավուշի համար, հատկապես Իջևանի ու Բերդի տարածաշրջանների, դրանք ամենաբարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող նախալեռնային տարածքներն են: Համեմատելու համար, պետք է նշել, որ անկլավներից դուրս հայկական կողմի վերահսկողության տակ էր Տավուշի հատվածում Ադրբեջանակն ԽՍՀ-ի մոտ 13 կմ², որից 3 կմ² հայկական կողմը հանձնեց այս գործընթացի ժամանակ:
Քանի որ մարդիկ այս ամենի մասին պատկերացում չունեն, նրանք մտածում են, որ Տավուշում հայկական կողմը առավելություն ունի և պայմանական ստատուս քվոն շահավետ է հայկական կողմի համար: Իրականում, սահմանի հաջորդ հատվածի ընտրությունը, որը պետք է սահմանազատվի, պետք է դառնա այն լակմուսային թղթիկը, որը ցույց կտա, թե ինչ զարգացում է ունենալու այս գործընթացը ու որոնք են դրա իրական նպատակները: Ու Տավուշում, ի բացառության Բերդավանի նշված հատվածի, չկա այլ հատված, որտեղ հայկական կողմը այս տրամաբանությամբ շարունակելու պարագայում կարող է կորուստ ունենալ: Բարեկամավանից Կոթի ու Սարիգյուղից մինչ Չինարի ու այդտեղից մինչ Գեղարքունիքի սահմանները հայկական զինուժը գրեթե բոլոր հատվածներում սահմանից ներս է կանգնած ու ցանկացած հատվածի սահմանազատումը բերելու է այդ իրավիճակի բարելավմանը:
Քարտեզներում Ոսկեպարի եկեղեցին է սահմանից 1976 թ. քարտեզով՝ 100 մ-ից ավել, և 1990 (88) թ. գենշտաբի 500 մետրանոց (1 սմ = 500 մ) քարտեզով՝

որտեղ արդեն մոտ 20 մ է: Իմիջիայլոց, Կիրանցի հատվածում այս երկու քարտեզների միջև տարբերություն չկա և հայտնի դարձած Մհերի տունը իսկապես հայտնվում է սահմանի վրա»:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Մատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
Ամենադիտված