Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կրկին եռուզեռ է։ Եթե 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը խոսում էր «պողպատյա մանդատի» մասին, ապա հիմա իր գլխավորած քաղաքական ուժը նույնիսկ «թղթյա մանդատ» չունի։ Ինչպես վկայում են պարբերաբար կատարվող սոցհարցումները, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար գահավիժում է։ Իսկ որոշ հարցումներ էլ ուղղակի ցույց են տալիս, որ վերջինս ավելի շատ հակավարկանիշ է ձեռք բերել։ Ընդ որում, ռեկորդային հակավարկանիշ, ինչպիսին չի եղել ՀՀ որևէ ղեկավարի պարագայում: Փաշինյանն իշխանության եկավ ատելության և նախկիններին մերժելու հողի վրա, սակայն հիմա հանրության մի հատվածի շրջանում կոնկրետ ատելություն կա իր գլխավորած քաղաքական թիմի նկատմամբ, քանի որ քպական իշխանությունների օրոք կորցրեցինք Արցախը, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից կորուստներ կրել։

Չհաշված՝ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այս պահի իշխանությունները անընդհատ հարվածներ են հասցնում մեր ազգային արժեհամակարգին ու ձևավորված պետական ավանդույթներին։ Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է զինանշանը փոխելու ու դրա վրայից Արարատի ու հայկական թագավորությունների զինանշանները հանելու անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը խոսում է պետության ինքնիշխանությունից, սակայն զիջում է այդ ինքնիշխանությունը։ Հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ արդեն պետք է Թուրքիան ու Ադրբեջանը որոշեն, թե Հայաստանն ինչ Սահմանադրություն պետք է ունենա կամ այդ Սահմանադրության մեջ ինչ պետք է գրված լինի։ Միաժամանակ, հասարակության շրջանում ընդհանուր անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ, քանի որ դրանք ևս չեն արդարացրել հանրության ակնկալիքները։ Եվ դա է պատճառը, որ ներկայիս ծանր փուլում ընդդիմադիր շարժումն առաջնորդելու առաքելությունն իր վրա է վերցրել Եկեղեցու սպասավորը։ Ու դրանով է պայմանավորված, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը այլ ուղղվածություն ունի և ձևավորվել է ոչ թե դասական առումով քաղաքական կողմնորոշման, այլ համազգային օրակարգի ներքո, որը կարող է միավորել բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանց գաղափարական տարբերություններից։

Ի սկզբանե իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե իրենք վստահ են, որ այդ շարժումը շատ շուտով մարելու է, բայց, ի հակադրություն նրանց ակնկալիքների, իսկ ավելի ստույգ՝ նրանց փափագի, շարժումը շարունակում է ծավալվել ու ընդլայնվել։ Ու իշխանականների համար հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը համախմբող նշանակություն է ձեռք բերել։ Այն հիմնված չէ ատելության գեներացման վրա, ինչպես 2018 թվականին էր։ Ակցիաների ժամանակ չկան բաժանարար գծեր։ Ու մարդիկ ավելի շատ հույսեր են կապում համազգային օրակարգի իրագործման հետ, այլ ոչ թե միայն իշխանություններին մերժելու։ Դա է նաև պատճառը, որ ընդդիմադիր շարժման ակցիաներին մասնակցում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին աջակցում էին Նիկոլ Փաշինյանին կամ համագործակցում էին նրա գլխավորած իշխանության հետ, իսկ հիմա զղջում են դրա համար։ Բայց եթե սկզբնական շրջանում իշխանությունները փորձում էին չտեսնելու տալ ընդդիմադիր շարժման ծավալումն ու տպավորություն ստեղծել, թե իրենց դիրքերն ամուր են, անհանգստանալու կարիք չունեն, ապա հիմա իրավիճակ է փոխվել։

Ընդդիմադիր շարժման դեմ գործի է դրվել ողջ իշխանական քարոզչամեքենան, որը նաև ջանք ու եռանդ չի խնայում մանիպուլ յացիաների միջոցով մարդկանց ապակողմնորոշելու համար։ Մյուս կողմից էլ՝ քպական պատգամավորներն ու իշխանության մյուս ներկայացուցիչները միմյանց հերթ չտալով ինչ-որ բաներ են խոսում շարժման մասին: Ներողություն, շարժման դեմ: Ավելին, երկու օր շարունակ խորհրդարանում քպականների բոլոր ելույթները նվիրված էին Սրբազանի գլխավորած շարժմանը։ Նույնիսկ Բագրատ Սրբազանը հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակն իշխանությունների համար հանգիստ է, ապա խորհրդարանի աշխատանքն ինչո՞ւ են նվիրում շարժմանը։

Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ բոլոր ելույթներն անխտիր ոչ միայն ստապատիր էին, այլ առավելապես անհոդաբաշխ, ջղաձիգ ու հիստերիկ։ Այս ամենը, փորձագետներից շատերի համոզմամբ, ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իսկապես հասկանում են, որ իրենց գնացքը վաղուց հեռացել է, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, ու դրանից օրըստօրե ավելի ջղաձիգ, լարված ու նյարդային են դառնում: Դա նույնիսկ հասկանալի է. վախը ծանր բան է, դրա հետևանքներն՝ առավել ևս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով
Ամենադիտված