Ռայիսիի աճյունը բերեցին իր ծննդավայր
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի աճյունը, ով զոհվել է ավիավթարից, տեղափոխվել է իր հայրենի Մեշհադ քաղաք, որտեղ նրան կհուղարկավորեն, հայտնում է IRNA-ն։
Օդանավակայան են ժամանել պետական և տեղական պաշտոնյաները, ինչպես նաև քաղաքի բնակիչները, որոնք երթի ժամանակ ծաղկաթերթիկներ են նետել: Ռայիսիի հրաժեշտի արարողությունները ավելի վաղ անցկացվել են մի քանի քաղաքներում։ Նախագահին կհուղարկավորեն Իմամ Ռեզա դամբարանում մայիսի 23-ի երեկոյան։
Ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին Դիզմարի անտառում։ Հաջորդ առավոտյան Թեհրանը պաշտոնապես հաստատեց, որ Ռաիսին մահացել է վթարի հետևանքով: Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռում գտնվող բոլորի դիերը։ Ռաիսիի լիազորությունները փոխանցվել են առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարին։ Երկրում ընտրությունները նշանակված էին հունիսի 28-ին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live