Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


ПОЕХАЛИ!!! «Ռակետա»-ով` դեպի մեծ էկրաններ

Emporium.am

Ոչ մի բանի վրա հույս դնել չի կարելի,հույս կարող ես դնել միայն ինքդ քեզ և մեկ էլ լավագույն ընկերոջդ վրա:

Էրիխ Մարիա Ռեմարկ, «Երեք ընկեր»

 

Ռեմարկի խոսքերից սկսեցինք,  քանի որ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պատմությունը սկիզբ է առնում վաղեմի ընկերությունից: Մկրտիչ Արզումանյան, Տիգրան Համբարձումյան և Աշոտ Աբրահամյան. հենց նրանք են ֆիլմի պրոդյուսերները՝ լավ ընկերներ, ովքեր արդեն շուրջ 12 տարի միասին ստեղծագործում և աշխատում են:

«Պերսոնա Գրատա» մարքեթինգային ընկերության տնօրեն Տիգրան Համբարձումյանը պատմում է,  թե  ինչպես  ծնվեց  ֆիլմ  նկարահանելու  գաղափարը.  

«Եռյակ էր ստեղծվել՝ կատակերգական ժանրի սցենարներում փայլող Աշոտ Աբրահամյանը, շնորհալի դերասան Մկրտիչ Արզումանյանը և «Պերսոնա Գրատա» ընկերության մեծ թիմը, որը երկար տարիներ զբաղվում է նկարահանման աշխատանքներով ևմարքեթինգայինգործունեությամբ: Այսինքն՝ կար այն ամենն, ինչ  պետք  էր ֆիլմի ստեղծման և առաջխաղացմանհամար: Մենք երեքս շատ երկար ենք համագործակցելտարատեսակ հեռուստատեսային և գովազդային նախագծերիշրջանակներում: Ֆիլմարտադրության ոլորտում համագործակցության առաջարկներ  միքանի անգամ եղել են,բայց մերժել ենք, քանի  որ գտելենք՝ պատրաստ չենք: Բայց մի օր պարզապես եկավ այնպահը, երբմենք հասունացանք գեղարվեստական ֆիլմ նկարահանելուհամար: Առհասարակ,կյանքում  շատ կարևոր  է ցանկացած քայլի համար 100%-ով նախապատրաստված լինել, լիովին  հասունացած,  որպեսզի  միշտ կարողանաս միաստիճանով բարձրանալ»:

 

 

Հարցերի միջոցով չափազանց դժվար էր պարզել, թե ով է այս կամ այն գաղափարի հեղինակը: Ընկերներով միահամուռ պնդում են, որ ցանկացած որոշում միասին են կայացրել: Սցենարի բուն գաղափարն էլ, ինչպես  պատմում է ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր, սցենարի հեղինակ Աշոտը, ծնվել է ընկերական  զրույցի  ժամանակ և միանշանակ հավանություն ստացել երեքի կողմից.  

«Սցենարն ինքնատիպ է. այսպիսի  պատմություն  դեռ  չի նկարահանվել: Բացի այդ, լրացուցիչ օրիգինալություն են տալիս կերպարները.  նրանք բոլորն էլ յուրահատուկ են և չունեն նախատիպեր»:

Հայ հանդիսատեսի մոտ որոշակի կարծրատիպ է ձևավորվել, որ եթե կատակերգություն է նկարահանվել, ապա այն պետք է լինի անլուրջ, ժարգոնային լեզվով համեմված, անթիվ-անհամար հեռուստատեսային աստղերի մասնակցությամբ: Եվ, ի վերջո, կատակերգությունը հոմանիշ է դառնում անմակարդակությանը: «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունն այլ է, և թե ինչով է տարբերվում, պատմում են պրոդյուսերները. 

«Նման կարծրատիպի ձևավորման պատճառները շատ են: Բյուջեները փոքր են, ժամկետները` սեղմ, իսկ ֆիլմը, այսպես ասած, «ավելի խնդալու» դարձնելու նպատակով ստիպված օգտագործվում են «արգելված հնարքներ»՝ ժարգոն, «գոտկատեղից ներքև» կատակներ, և այդ ամենն ինչ-որ տեղ ներելի է հեռուստատեսային ֆորմատի դեպքում: Սակայն այդ հումորը «ֆասթ ֆուդի» նման է` ուտելու պահին հաճելի է, բայց  հետո   սկսվում է այրոց, ծանրություն ստամոքսում: Մենք ի սկզբանե և միանշանակ  որոշեցինք՝ մեր ֆիլմը «ֆասթ ֆուդ» չի լինելու: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մեր ֆիլմը չլինիմիանգամյաօգտագործման, այլ բացի հումորային բաղադրությունից՝ իր մեջպարունակինաև գեղարվեստական ֆիլմի բոլոր գումարելիները` ճաշակ,չափվածություն, ենթատեքստ»,- ասում է Աշոտ Աբրահամյանը:

Գլխավոր դերակատար ու միաժամանակ պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանը նշում է, որ այս կատակերգությունը բոլորի համար է՝ անկախ սեռից ու տարիքից.

«Շատ պայծառ, լուսավոր ու բարի ֆիլմ է ստացվել՝ տարատեսակ էմոցիաներով հարուստ: Շուրջ 40 օր տևեցին ֆիլմի նկարահանումները, և այդ ամբողջ ընթացքում դժվար, ծանր, անմարդկային խոչընդոտների և փակուղիների ենք բախվել ու հաղթահարել:Նախ ինձ համար  շատ դժվար էր համատեղել պրոդյուսեր-դերասան պարտականությունները: Տեխնիկական, ֆինանսային և կազմակերպչական խնդիրները՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ անտանելի շոգը, որին ես չեմ դիմանում: Բացի այդ, մեր շատ սիրելի «Ռակետա» մեքենան՝ գլխավոր դերակատարներից մեկը, մեր կյանքը կերավ. հենց ամենաանհարմար պահին, ամենաանմարդաբնակ վայրում կորոշեր փչանալ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ օգնել են. մեկը՝ քիչ, մյուսը՝ շատ, բայց բոլորի աջակցությունն էլ անգին ու անփոխարինելի է եղել: Հպարտ եմ, որ գործընկերներիս հետ կարողացել ենք նման աշխատանք կատարել»:

Տիգրան Համբարձումյանի կարծիքով տվյալ ֆիլմը մեր կինոշուկայում առկա կատակերգություններից տարբերվում է, քանի որ ընտրվել է մատուցման և նկարահանման  նոր մոտեցում.

«Երբ որոշեցինք ֆիլմ նկարահանել, ուսումնասիրեցինք շուկայում առկա բոլոր կատակերգական ֆիլմերը: Բոլորն էլ իրենց տեղն ունեն, բայց մենք մեր մոտեցումը գտանք: Ուսումնասիրեցինք արտասահմանյան փորձը, օգտագործվող գործիքները և, բնական է, որ նպատակ դրեցինք էլ ավելի լավ ֆիլմ ստեղծել՝ լինել ամենալավը: Ցանկացել ենք մեկ աստիճանով բարձրացնել հայկական ներկայիս կինեմատոգրաֆիայի որակը, և լսարանին առաջարկել մի նոր բան՝ նոր ձեռագրով: Ցանկացած կատակերգության նպատակներից մեկը  ծիծաղեցնելն է, բայց ոչ միակ առաքելությունը: Մենք  ուզել  ենք նախ և առաջ ԿԻՆՈ նկարել՝ ասելիքով, որակով և, իհարկե, զվարճալի»:

 

Ֆիլմի հիմքում ընկած է ոչ միայն ընկերությունը, այլև փոխադարձ վստահությունը. «Մեր աշխատելաոճը միշտ կոլեկտիվ բնույթ է կրել` ցանկացած հարցին կամ պրոբլեմին նայել ենք բոլոր հնարավոր տեսանկյուններից, լսել ենք յուրաքանչյուրիս կարծիքը, ինչը թույլ է տվել միշտ օբյեկտիվ որոշումներ կայացնել»,- պատմում է  սցենարի հեղինակը:

Գլխավոր դերակատարների ընտրությունը միանշանակ էր, թեև մտավախությունները շատ էին. 

 

«Երբ առաջարկեցի, որ գլխավոր դերակատարուհին լինի Իվետա Մուկուչյանը՝ երգչուհի, առանց դերասանական փորձի, միաժամանակ և՛ ոգևորվեցի, և՛ շատ վախեցա: Մեծ հմտություններ ու փորձ է անհրաժեշտ կինոյում, այն էլ՝ գլխավոր դերի համար: Սակայն, մեր երկար փորձերի, ամիսներով տարվող աշխատանքների արդյունքում  Իվետան հոյակապ մարմնավորեց Սաթենիկին»,- պատմում է Մկոն:

Ինչ վերաբերում է մարքեթինգային հնարներին, ՊԳ ընկերության կողմից իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքում  դուրս է  բերվել X թվի մարդկանց քանակ, ովքեր, այսպես, թե այնպես, գնում  են հայկական ֆիլմեր դիտելու՝ անկախ ամեն ինչից: Իսկ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի առջև դրվել է հետևյալ խնդիրը՝ կրկնապատկել հանդիսատեսի թիվը:

Տիգրանը բացատրում է. « «Ռակետա»-ն մարքեթինգային քայլ էր: Ցանկացել էինք  մի լեգենդ  ստեղծել,  որը  կտանի  մեզ  և հանդիսատեսին դեպի մեծ էկրաններ: Հատուկ ֆիլմի համար գրեթե զրոյից է հավաքվել մեքենան, և լեգենդն իր գործն արեց. առաջին հայկական մարդատար մեքենայի մասին ինֆորմացիան շատ արագ ու բնականոն կերպով տարածվեց համացանցում՝ մեծ  հետաքրքրություն  առաջացնելով  հասարակության շրջանում»:

Մկոն հավելում է. « «Ռակետա»-ն սկզբից  մինչև վերջ մեզ հետ է եղել, ու դեռ պիտի բենզինն ու յուղը տեղը պահենք, առջևում դժվար օրեր են: Այս պրոյեկտը փայփայելով, ինչպես փոքր երեխային, տանում ենք դեպի մեծ էկրաններ: Եթե ֆիլմը սիրվեց, ուրեմն համագործակցությունը ստացվեց, և կարելի է մտածել գործը շարունակական դարձնելու մասին»:

Այսօրվա հանդիսատեսն ամբողջ աշխարհում նախապատվությունը տալիս է կատակերգական ֆիլմերին: Մեր ազգին էլ չի խանգարի ավելի հաճախ լիաթոք ծիծաղել՝ ծիծաղել անհոգ, ծիծաղել որակյալ հումորի վրա և, ինչու չէ, ինքներս մեզ վրա: Վայելե՛ք «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը մարտի 3-ից: Ֆիլմ, որը բազմաթիվ էմոցիաներ է առաջացնում ` ծիծաղ, հուզմունք, կարեկցանք... Իսկ մենք բոլորս էլ սիրում ենք այն ամենը, ինչը մեր կյանքն ավելի հետաքրքիր և էմոցիոնալ է դարձնում, այնպես չէ՞:

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Հայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ
Ամենադիտված