Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասին Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում


«Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց». Արշակ Կարապետյան

Հասարակություն

Երեկ ռուսական «ЗВЕЗДА» ռադիոկայանով հեռարձակվող «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարի հյուրը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էր:

Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրավիճակը Կարապետյանը կայուն ծանր է գնահատում: «Դա շարունակվում է բավականին երկար ժամանակ: Սա շատ է հիշեցնում իրավիճակն Ուկրաինայում: Չեմ կարծում, որ հիմա պետք է խոսեմ Ուկրաինայի մասին, բայց նկատի ունենք համակարգը, երբ դրսից ինչ-որ մեկն աշխատում է: Սպառնալիքները, որոնք կան Հայաստանում և նրա շուրջ, ստեղծված են արհեստական ձևով: Տարածաշրջան փորձում են ներխուժել արևմտյան ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, նրանք փորձում են վերաձևակերպել տարածաշրջանը, այսինքն՝ բաժանել այն նորովի, ստեղծել այնտեղ իրենց սատելիտներին, որոնք ապագայում, ամենայն հավանականությամբ, կուղղեն Ռուսաստանի դեմ: Այս կերպ հարցեր և խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի հարավային սահմանին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծես մարիոնետ լինեն Արևմուտքի ձեռքում: Նա կատարում է նրանց առաջադրանքները, ամբողջովին կորցնելով իր ազգային տեսքը, արժանապատվությունը, անձնականն այդ թվում, հարց է՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Նա Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր թշնամիներն ավելանում են, բարեկամները՝ պակասում: Նման իրավիճակում կա վտանգ ազգային անվտանգության համար, և ընդհանրապես, առկա է պետականությունը կորցնելու վտանգ»,-նշել է Կարապետյանը:

Ընդգծում է, որ տարածաշրջանում զսպող և բալանս պահպանող հիմնական ուժը Ռուսաստանն է: «102-րդ ռազմաբազայի ներկայությունը ոչ միայն երաշխավորում է Հայաստանի, այլ իմ կարծիքով նաև Ռուսաստանի և նրա հարավային սահմանների անվտանգությունը: Այս պարագայում արևմտյան երկրները չեն կարողանում այնտեղ հաստատվել: Եթե անդրադառնանք ներհայաստանյան իրավիճակին, ապա պետք է հիշեցնել, որ ներկայիս իշխանությունները 2018 թ.-ին եկան կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, ինչը պահանջված էր հայ հասարակության կողմից: Կոռուպցիայի պիկ էր երկրում, դրանից օգտվելով նրանք եկան իշխանության: Բայց հիմա այս պայքարը երկրորդ պլանում է, քանի որ առաջնային է անվտանգությունը, հասարակությունը կորցրել է անվտանգության զգացողությունն իր տանը, ընտանիքում, բակում, երկրում: Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն էլ կապված են անվտանգությունը վերագտնելու հետ: Ժողովուրդը հասկանում է, որ ներկայիս իշխանությունները ոչինչ չեն կարող անել իրենց անվտանգության համար և ուզում են փոխել նրանց»,-ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը:

Կարապետյանի կարծիքով, հատկապես 2021 թ.-ին Հայաստանի ժողովուրդն ընտրում էր ոչ թե անհատների, այլ ծրագրեր: «Այս իշխանության ծրագրում հստակ գրված է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, պետք է էլ ավելի խորացնել նրա հետ հարաբերությունները: Տեսնում ենք ներկայիս իրավիճակը: Պարտավորվել են, որ շարունակելու են ամեն ինչ անել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի էլ ավելի շատ երկրների կողմից: Սա նույնպես քանդվեց: Մեկ այլ կետ կա, որ առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Նրանց ծրագրում գրված է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ին վերադառնան այն տարածքները, որոնք նրանք կորցրել են 2020 թ.-ին, նկատի ունենալով այն տարածքները, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում Խորհրդային Միության շրջանում: Իսկ թե ինչ տեղի ունեցավ, բոլորս ենք տեսնում: Երբ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին, մարդն ասաց, որ չենք խառնվելու, չնայած նրա նախընտրական ծրագրում լրիվ այլ բան է գրված: Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք խոսել այս իշխանության լեգիտիմության մասին: Նրանք պոպուլիստներ են, խիղճ չունեն: Եթե խոսքիդ տեր չես եղել, պետք է հեռանաս:

Ցավոք, ժողովրդական ալիքի հիման վրա իշխանության եկավ դիլետանտ: 2018 թ.-ին իրեն ասել եմ՝ չպետք է լինեք վարչապետ, նա արձագանքեց, թե ինչու: Իմ պատասխանն էր՝ չեք կարող կառավարել պետությունը, դարձեք Ազգային ժողովի նախագահ, լավ եք ելույթ ունենում, կարողանում եք ստել: Կան այս զրույցի վկաներ, եթե կարող է, թող հերքի իմ խոսքերը»,-ասել է նա:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ընդգծել է՝ Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը դուրս կբերի մեր երկիրը ստեղծված իրավիճակից. «Նա պետք է իմանա, թե ինչ է ազգային անվտանգությունը, պետք է մի կողմ թողնի իր անձնական ցանկությունները և երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց: Կարևոր է, որ մեկ դիլետանտին մյուսով չփոխարինենք»:

Ըստ Կարապետյանի, իրենց շարժման ստեղծումը թելադրված էր ազգի ցանկությամբ: «Ազգային արժանապատվության, պետականության պահպանում, մեր ժողովրդի կյանքի զարգացման համար պայմանների ստեղծում: Ունենք հստակ ծրագիր, կարող ենք պատասխանատվություն ստանձնել: Պետք է նախ փոխել իշխանության կառուցվածքը, խորհրդարանական կառավարումը մեզ համար չէ»,-նշել է նա, նույն համատեքստում հավելելով, որ Ադրբեջանին չենք պարտվել մարտի դաշտում, պարտվել ենք, քանի որ Ադրբեջանը գերազանցել է մեզ կառավարման մեջ: Տեղեկացնում է, որ ստեղծել են ազգային հպարտության հանրային տրիբունալ, որն ուսումնասիրում է, թե ինչ է արել ներկայիս ղեկավարն իր թիմով, հուսով է, որ սեպտեմբերի 1-ին կտեղեկանանք տրիբունալի որոշման մասին և դրանից ելնելով, առաջ կընթանանք:

Նա անդրադարձել է զինանշանի փոփոխության, եկեղեցու և առհասարակ քրիստոնեության դեմ իշխանության մղած «պայքարին»: Կարծիք հայտնել, որ կարծես թե համակարգային ձևով 2018 թ.-ից պայքարում են հայի տեսակի դեմ, ինչը մեր ժողովուրդն արդեն հստակորեն գիտակցում է: Իսկ հնարավո՞ր է այս պայմաններում իմպիչմենթ հայտարարել Փաշինյանին: Կարապետյանը կարծում է, որ ոչ, և մանրամասնում է, թե ինչու. «Փաշինյանն այն իրավիճակում չէ, որ կարող է հրաժարական տալ: Նա չի կարող և չի գնա: Նա հանձնեց Ղարաբաղը, հանձնում է տարածքներ, ինչպե՞ս կարող է հեռանալ: Ձեզ թվում է, որ նա կարո՞ղ է գոյատևել առանց իր պաշտոնի»:

Կարապետյանը վստահ է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել խաղաղության, եթե դու չունես անվտանգային ուժեղ համակարգ, իսկ դրա համար պետք է ունենալ ռազմավարական դաշնակից: Հայաստանի համար դա Ռուսաստանի Դաշնությունն է:

Զրույցն ավարտվում է լավատեսական նոտաներով. «Այն ազգերը, որոնք ընկել են կռվի ժամանակ, նորից կվերածնվեն, իսկ նրանք, որոնք հանձնվել են, անհետանում են: Ազգի գոյության այլ բանաձև չկա: Ես լիահույս եմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու»:

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանԶինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում
Ամենադիտված