«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի քվեարկության կարգում փոփոխություններ են կատարվել
Ուշադրության կենտրոնումԿարեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
<<Եվրատեսիլ>> համաեվրոպական երգի մրցույթի քվեարկության կարգում փոփոխություններ են կատարվել: Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ քվեարկության նոր տարբերակը մրցույթը ավելի հետաքրքիր կդարձնի, քանի որ հաղթողի անունը պարզ կդառնա մրցույթի վերջում: Եվ իրոք, նախորդ տարիներին, մոտավորապես 30-35 երկրի միավորները հայտարարելուց հետո պարզ էր դառնում, թե ով է հաղթողը: Իսկ ըստ փոփոխված տարբերակի՝ յուրաքանչյուր երկիր կհայտարարի միայն իր երկրի ժյուրիի քվերակության արդյունքները: Հեռուստադիտողների քվերակության արդյունքները կհաշվարկվի, կգումարվի ժյուրիի տված միավորներին և վերջնական արդյունքները կհայտարարեն մրցույթի հաղորդավարները՝ սկսելով ամենաքիչ միավորներ վաստակած երկրից:
Ամիսներ առաջ ևս մեկ փոփոխություն էր կատարվել <<Եվրատեսիլ>>-ի կանոններում, ըստ որի՝ մրցույթի հիմնադիր հինգ երկրների ներկայացուցիչները այսուհետև ելույթ ունենալու են կիսաեզրափակչի ժամանակ և առանց քվեարկության անցնելու են եզրափակիչ փուլ: