Զանգվածային կալանավորումներ՝ Ադրբեջանի ՊՆ-ում. ի՞նչ է կատարվում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ՊՆ ֆինանսական ծառայության եւս երկու պետեր, ովքեր աշխատել են տարբեր զորամասերում, ձերբակալվել են 143 մլն մանաթի յուրացման գործով:
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Պետական անվտանգության ծառայությունում (ՊԱԾ) շարունակվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալներ են ներգրավվել Ջաբրաիլ Օրուջովը և Վահիդ Նովրուզլուն։
Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով գողություն):
Բաքվի զինվորական դատարանը երկու անձանց նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Ավելի վաղ նույն գործով ՊՆ ևս մի քանի աշխատակից էր կալանավորվել: