Բակո Սահակյանն ընդունել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատվիրակությանը
ՔաղաքականությունՆախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատվիրակությանը՝ առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է Հայաստանի քաղաքական ուժերի հետ տարբեր հարցերի շուրջ մշտական քննարկումները՝ դրանք համարելով պահանջված մեր երկու հանրապետությունների համար: