«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներում ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայով Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր Կամենդատյան Այն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին


«Նիկոլն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ կա՛մ ես կղեկավարեմ այնքան, որքան հնարավոր է, կա՛մ էլ Հայաստանը պետք է կործանվի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 1-ին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը Գյումրիում էր, որտեղ տեղի ունեցավ հանրահավաք: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով սեփական տպավորությունների մասին, ասում է՝ շատ գոհ է և՛ շարժումից, և՛ Գյումրիում հավաքված բազմությունից: «Ընդդիմության գործողությունները շատ ակտիվ տեղի են ունենում մայրաքաղաքում, բայց այս անգամ Գյումրու Թատերական հրապարակը բավականին մարդաշատ էր: Տարբեր տվյալներով, երկուսից մինչև երկուսուկես հազար մարդ է եղել, որը Գյումրու համար քիչ թիվ չէ: Հույս ունեմ, որ Բագրատ Սրբազանի ակտիվությունը չի նվազի, և շարժումը չի մարի: Հունիսի 2-ին նա հայտարարեց իր նոր գործողությունների մասին: Շատ ողջունելի են մարզային այցերը և հանդիպումները մարզերի բնակիչների հետ, որովհետև ոչ բոլորը «Նիկոլի Հայաստանում» կարող են իրենց թույլ տալ Բագրատ Սրբազանի խոսքը լսելու համար գալ Երևան՝ Հանրապետության հրապարակ կամ Սուրբ Աննա եկեղեցու բակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նշում է՝ քանի որ շփվում է բավականին լայն շերտերի հետ, կարող է խոսել նաև մտավախությունների մասին: «Մարդկանց մոտ կա բավական դժգոհություն՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ հանրահավաքին մասնակցում էին շատ օդիոզ, Գյումրիում չսիրված, վարկաբեկված անձինք: Օրինակ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, որը 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ի նոյեմբերը եղել է Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային ստորաբաժանման պատասխանատուն, մինչ այդ զբաղեցրել է բարձր պաշտոններ մարզպետարանում, հետո համալսարանի ռեկտոր է դարձել: Նա տխրահռչակ, վատահամբավ անձնավորություն է, և, իհարկե, նրա ներկայությունը շատ մեծ դժգոհություն էր առաջացրել շատերի մոտ: Երկրորդ անձը Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիել յանն էր, որի ներկայությունը ևս դժգոհություն էր առաջացրել մարդկանց մոտ: Այնտեղ կային մարդիկ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ պաշտոն ունեին մարզպետարանում, գնում-գալիս էին:

Շատ լավ հասկանում եմ, որ Բագրատ Սրբազանը կամ շարժման առաջնորդներն իրավասու չեն և իրավունք էլ չունեն մարդկանց ուղղորդելու, թե ով գա կամ չգա հանրահավաքին, բայց, ամեն դեպքում, նման օդիոզ, անընդունելի մարդկանց ներկայությունը կարող է հակակրանք առաջացնել հասարակ մարդկանց մոտ: Տեսնում ենք, թե ինչպես է իշխանություններին հաջողվում, համենայն դեպս վերջին երեք ու կես տարվա ընթացքում, «նախկիններկա» անելով՝ պահպանել իշխանությունը: Շատ լավ կլինի, որ Սրբազանը, անդրկուլիսյան մեթոդներով որոշ մարդկանց հատուկ հրահանգի իր հանրահավաքներին չգալ, որովհետև նրանք, բացի վատություն անելուց, ոչ մի օգուտ չեն տալու շարժմանը, առավել ևս չի բացառվում, որ նրանք դիտավորյալ հենց այս իշխանությունների հրահանգով էլ գալիս են, որպեսզի հասարակ մարդկանց մոտ հակակրանք առաջացնեն շարժման նկատմամբ և վախ առաջացնեն նրանց մոտ, որ եթե հանկարծ շարժումը հաջողություն ունենա, ապա այս վինտաժ և չընդունված գործիչները կվերադառնան և նորից կսկսեն իրենց ոչ օրինական գործունեությունը»,-ընդգծում է քաղաքագետը:

Ի դեպ, կարծիքներ էին հնչում, որ Գյումրին քաղաքական գործընթացների համար որոշակի ինդիկատոր է: Համբարյանն այս տեսակետի հետ համաձայն չէ: «Չեմ համարում, որ Գյումրին քաղաքական գործընթացների ինդիկատոր է, չկա նման բան: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ քաղաքական գործընթացի ինդիկատոր կարող է համարվել երկրորդ կամ երրորդ քաղաքը կամ, ընդհանրապես, ոչ մայրաքաղաքը: Բոլոր երկրներում քաղաքական թիվ մեկ ինդիկատոր համարվում են մայրաքաղաքը և այնտեղ տեղի ունեցող գործընթացները: Նշեմ նաև, որ 2018 թ.-ի ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, Գյումրիում ամեն ինչ շատ լավ էր: Ինքս գյումրեցի եմ, և նշեմ, որ այստեղ փողոց փակել կամ նման բաներ գրեթե չեն եղել, այսինքն՝ երկու երեխա գնդակ էին խաղում, դա փողոց փակե՞լ էր: Օրինակ՝ Գյումրու Գարեգին Նժդեհ և Սայաթ-Նովա փողոցները փակվել են ընդամենը մի քանի երեխաների ու երիտասարդների կողմից»,-ասում է նա:

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն աչքի է ընկնում իր հաշվարկված, ոչ շտապ, բայց ոմանց համար էլ դանդաղ համարվող քայլերով: Միևնույն ժամանակ, տարբեր փորձագետների կողմից նշվում է, որ արագ գործողությունները որևէ լավ տեղ չեն տանի, քանի որ կարիք ունենք հասարակական գիտակցության մեջ փոփոխություններ կատարելու: «Ակնհայտ է տարբերությունը 2018 թ.-ի և ներկայիս իրադարձությունների միջև, որովհետև Սերժ Սարգսյանը մեկ անգամ շատ պարզ նշեց, որ պարտվել է ավելի հզորներին՝ հասկացնելով, որ իրեն ուղղակիորեն պարտադրել են իշխանությունը նվիրել Նիկոլ Փաշինյանին: 2018 թ.-ի և ներկայիս իրադարձությունների համեմատությունները պետք չեն, որովհետև տարբերությունն է նաև շատ մեծ: Սերժ Սարգսյանը հողատու դավաճան չէր, իսկ Նիկոլը հողատու դավաճան է, հայրենավաճառ: Նիկոլը շատ լավ գիտի, որ ունի երկու ճանապարհ, որոնց վերջնարդյունքը մեկն է՝ Հայաստանի կործանումը: Նիկոլն առաջնորդվում է հետևյալ կերպ՝ կա՛մ ես կղեկավարեմ այնքան, որքան հնարավոր է, կա՛մ էլ Հայաստանը պետք է կործանվի, առաջնորդվելով հետևյալ սկզբունքով՝ չկա զոհ, չկա մեղավոր:

Նա այնքան հանցագործություններ է գործել Հայաստանի Հանրապետության դեմ, որ զոհը պետք է մահանա, իսկ մահանալուց հետո ոչ ոք չի հարցնելու, թե ինչո՞ւ մահացավ զոհը: Բայց և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակով Նիկոլը Հայաստանը տանում է կործանման: Ամբողջ երկրում մարդիկ կամաց-կամաց արթնանում են, ակտիվանում, բայց, իհարկե, դա չի նշանակում, որ Բագրատ Սրբազանը պետք է շատ դանդաղ առաջնորդվի: Մարդիկ ունեն հուսահատության բազմաթիվ օրինակներ՝ կապված 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո, 2021, 2022, 2023 թվականների ընդդիմության գործընթացների հետ, երբ մարդիկ տասնյակ հազարներով դուրս էին գալիս փողոց, բայց ընդդիմությունը նրանց անընդհատ տանում էր քայլերթների: Սա բերեց նրան, որ բոլոր շարժումները ձախողվեցին և մարեցին, ինչից ավելի լկտիացավ գործող իշխանությունը: Բագրատ Սրբազանն այդ պահը պետք է շատ կոնկրետ հաշվի առնի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի օրվա իշխանությունը հասարակության՝ իր դեմ արտահայտվող բողոքին արձագանքում է ձերբակալություններով, Եկեղեցու և հոգևոր դասի դեմ տարածվող ստահոդ տեղեկատվությամբ, փակում է Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: «Իշխանությունն ունի մի քանի պարզ նպատակ՝ քանդել ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես մեր ազգին բնորոշ ինստիտուտները՝ Եկեղեցին, ընտանիքը, բանակը: Նիկոլին հաջողվել է շատ ոլորտներում հասնել հաջողության: Դիտավորյալ կործանեց բանակը՝ այդ ամենը շատ գեղեցիկ ներկայացնելով որպես բարեփոխումներ: Պատահական չէր, որ իշխանության գալուց անմիջապես հետո սևեռվեց եկեղեցու վրա: Կարծում եք, որ 2018 թ.-ի հակաեկեղեցական շարժումը պատահականությո՞ւն էր: Նիկոլը շատ լավ գիտեր, որ միակ ինստիտուտը, որը կարող է իրեն դիմադրել, Եկեղեցին է:

Ի տարբերություն շատ-շատերի, Նիկոլը և նրա տերերը շատ լավ գիտեն, որ հարյուրամյակներով, երբ Հայաստանը չի ունեցել պետություն, մեր պետական ֆունկցիաները կատարել է Հայ առաքելական եկեղեցին: Այդ վերջին ինստիտուտը քանդել այն ժամանակ նրան չհաջողվեց: Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է վերջնականապես քանդել Հայ առաքելական եկեղեցին, որովհետև ինքն աղանդավոր է: Չի կարող Հայ առաքելական եկեղեցու հետևորդն իր սոցցանցային էջում տեղադրել աղանդավորական ինչ-որ «եկեղեցու» հովվի քարոզները: Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու և նրա ղեկավարների շուրջ, շատ տրամաբանական է և ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի վարած ներքին քաղաքականության մեջ: Նա փորձում է նաև կործանել 1723 տարվա պատմություն ունեցող Հայ առաքելական եկեղեցին՝ այն դարձնելով բողոքական եկեղեցի, ինքնըստինքյան դրանով ազդել Եկեղեցու, նրա ընդունած որոշումների վրա: Իհարկե, լինելով աղանդավոր, Նիկոլը բացարձակ չի վարանում օգտվել ամենանողկալի, ամենաստոր, ամենազզվելի, ամենացածրակարգ հակաեկեղեցական քարոզչությունից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՉԹՕ-ների տվյալների հրապարակումից հետո օգտատերերը «գրոհել են» Պենտագոնի կայքը«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՈւժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՀիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՄեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներովՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Կիևի ռեժիմը երբեք համաձայնության գալու ունակ չի եղել. Լավրով Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավnրներից մեկն անչափահաս էԱրտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի. նրան ռեանիմոբիլով տեղափոխել են ԵրևանՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԺողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԼրանում է ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման վերջնաժամկետըՓոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրսTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա Գևորգյան
Ամենադիտված