Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել


Տանում մեր էրեխեքին աղում, բերում են. զոհված զինվորը վերջին օրերին ընկճված ու թույլ է եղել

Ուշադրության կենտրոնում

Armtimes.com-ը գրում է․

19-ամյա Դավիթ Տերտերյանը, որի դին երեկ հայտնաբերվել է Արցախի զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, ոգեւորությամբ ու ուրախությամբ էր 8 ամիս առաջ բանակ գնացել: Նույն տրամադրվածությամբ շարունակել էր ծառայել:

Սակայն վերջին մի քանի օրը զինծառայողն անտրամադիր է եղել՝ «դուխից ընկած»: Այսպիսի տպավորություն է ստեղծվում՝ զինծառայողի հարազատների ու ընկերների պատմածը համադրելիս:

Այսօր հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Իրականում ինչ է եղել՝ դեռ ոչ ոք չգիտի: Մեզ հետ զրույցում հարազատները գրեթե միաբերան ուզում էին բացառել ինքնասպանության վարկածը: «Դավիթը շատ հավասարակշռված եւ կյանքը սիրող անձնավորություն էր»,- ասում էին նրանք:

Դավիթի մայրական տատիկը՝ տիկին Էմման պատմում էր.

«Հունիսի 1-ին էին ասել, որ պիտի տանեն բանակ, հետո խոսք գնաց, որ հետաձգեն՝ մինչեւ ԱՄՆ-ից հորեղբայրը գա, տեսնի, հետո գնա: Չէր ուզում: Ասում էր՝ ոչ մի հետաձգել: Ծառայության ընթացքում էլ շատ գոհ էր: Գովասանքներ էին ասում Դավիթի հասցեին, պարգեւներ էին հանձնել: Էդպիսի երեխան կարո՞ղ էր ինքնասպանություն գործել: Ուրիշ բան, որ դժկամությամբ գնար: Ես ավելի շատ կասկածում եմ իր հետ ծառայող երեխաների մեջ, որ նախանձություն լինի: Ուրիշ բան չեմ կասկածում: Աստված գիտի, թե ծառայակիցներն ինչ հարցեր են ունեցել: Բայց նա անհավասարակշիռ երեխա չէր, որ իրեն վնաս հասցներ: Ոչ էլ կռվարար էր, որ ուզենային իրեն վնասել: Նա իր կամքով էր դիրքեր բարձրացել: Իրեն ուզում էին ավելի հեշտ գործ տալ բանակում` գրագրություն եւ այլն՝ կրթված էր, բայց ինքը հրաժարվել էր դրանից: Ասում էր՝ ես ուզում եմ բարձրանալ դիրքեր: Այսինքն ավելի մոտ էր ուզում լինել սահմանին»:

Տատիկը պատմում էր նաեւ, որ ընտանիքի անդամները Դավիթի հետ վերջին անգամ դեպքից մեկ օր առաջ են խոսել: Նա ոչնչից չի դժգոհել, ընկերների անունից շնորհակալություն է հայտնել մորը՝ մի քանի օր առաջ ուղարկված համեղ ուտելիքների համար:

Եղբայրը՝ Աշոտն էլ նշեց, որ իր հետ զրույցում եղբայրն ուղղակի ասել է, որ ամեն ինչ նորմալ է, հասել են դիրքեր, տեղավորվել են նորմալ:

Ու թեեւ մեր այցելության պահին դեռ Դավիթի դին չէին բերել տուն, որտեղ այսօր երեկոյան նրա հոգեհանգիստն է լինելու, սակայն վաղ առավոտից Դավիթի կուրսընկերներն ու ընկերուհիները նրանց տանն էին: Դավիթը բանակ գնալուց առաջ սովորում էր Ավանդական բժշկության համալսարանում, ատամնաբույժ էր ուզում դառնալ: Կուրսի տղաները մեզ պատմում էին, որ երբ որ աղջիկներին հանձնարարված է եղել նկարագրել, թե ինչպիսի տղա կուզենային ունենալ իրենց կողքին՝ բոլորը բերել են Դավիթի օրինակը:

«Կյանքով լեցուն տղա էր, միշտ ապագան էր պատկերացնում, պլանավորում: Ինքը եղել է բոլորի պարծանքը, թե ուսանողության, թե դասախոսների: Ում ասում էին Դավիթ՝ ասում էր էն խելացի տղա՞ն: Ինքը միշտ աչքի է ընկել իր խելացիությամբ: Նա չէր կարող ոչ մեկի հետ կոնֆլիկտ ունենալ, մենակ մատից փուշ հանող էր: Բարձր ձայնով ծիծաղելուց չենք տեսել նույնիսկ»,- պատմում էր ընկերներից Ժորան:

Պարզվեց որ ընկերներից վերջինը Դավիթին տեսել է Ռաֆիկ Մինասյանը: Վերջինս միակն էր, ով Դավիթի տրամադրության մեջ փոփոխություն էր նկատել վերջին օրերին:

«5 օր առաջ եմ տեսել իրեն զորամասում: Գնացել էի եղբորս մոտ, միանգամից Դավիթին էլ տեսա: Ինքը անտրամադիր էր, ընկճված...Շատ հարցեր տվեցի՝ փորձեցի կորզել էդ ինֆորմացիան, թե ինչ է եղել, բայց ոչ մի բան չասաց: Ասում էր հեչ բան, ախպերս, ամեն ինչ լավ է: Վերջին մարդը ես եմ ընկերներից ու հարազատներից, որ տեսել եմ իրեն: Իրեն տեսել եմ թույլ վիճակում...իրա դուխը կոտրված էր: ...Իմ կարծիքով երեւի ներքին խոհանոցի հարց էր, որը չէր կարող բարձրաձայնել»:

Ռաֆիկից հարցրինք՝ հնարավո՞ր է ծառայակիցների կամ ղեկավարության հետ խնդիր ուներ. «Չասաց: Բայց ինքն իր տեսակով էնպիսի մարդ է, չէր կարող հարցերի մեջ լինել: Հնարավոր է ոչ մեկի հետ էլ խնդիր չի ունեցել, ուղղակի չի հարմարվել ծառայությանը»:  

«Չէ, մորն ասել էր, որ գրիպ է, երեւի դրա համար էր թույլ»,- Ռաֆիկին ուղղեց Դավիթի տատը:

«Նա հավասարակշռված էր, լուրջ էր, կայացած էր, մեծ հեռանկարներ ուներ ապագայում, չէր կարող նման մարդը նման քայլի գնալ: Էդտեղ ուրիշ բան կա»,- տատիկի հետ համաձայնեց ընկերներից Աշոտը:

Ու նորից նույն հարցը՝ սենյակներից մեկից լսվող Դավիթի մոր ողբի եւ 2 փոքրիկ քույրերի զարմացական հայացքների ֆոնին. իսկ ի՞նչ կարող էր լինել: Ու ընդհանրապես ի՞նչ է լինում, երբ երիտասարդ, կյանքով լեցուն տղաները բանակում ինքնասպան են լինում կամ նրանց դին հայտնաբերում են ինչ-որ տեղ: Քեռին, հորեղբայրը, Դավիթենց տանը հավաքված այլ հարազատներ մեզ կոչ էին անում իրենց եւ մեզ հետաքրքրող այս հարցի պատասխանը իրենց տնից դուրս փնտրել՝ Պաշտպանության նախարարությունում, զորամասում, Քննչական կոմիտեում: «Խեղճ էրեխեքին տանում, աղում, հետ են բերում: Զորամասի խոհանոցից պետք է իմացվի ինչ է տեղի ունեցել: Մենք նորմալ երեխա ենք ուղարկել, չգիտենք ինչ է եղել: Հեշտ է, ասում են ինքնասպանություն: Սաղ ինքնասպան են լինում Հայաստանում, իրենք ինչո՞ւ չեն լինում»,- նեղսրտում էր քեռին:

Հ.Գ. Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից  հայտնում են, որ Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան փաստի առթիվ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում: 

Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. Ֆարմանյան
Ամենադիտված