«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Մասնագետները Մայրենիի օրվան ընդառաջ քննարկել են հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցերը

Հասարակություն

ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին  տեղի է ունեցել Մայրենիի օրվան նվիրված «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ   ԳԱԱ   հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ   լեզվի ինստիտուտի  տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ԲՈՒՀ-երի հայերենագիտական ամբիոնների վարիչներ, հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներ, լեզվաբաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Վիկտոր Կատվալյանը: Նա շնորհակալություն է հայտնեց հանրապետության տարբեր մարզերից և Երևանից խորհրդակցությանը մասնակցող լեզվաբաններին և նշել, որ Մայրենիի տոնին Սփյուռքի նախարարությունը համահայկական հնչեղություն է տվել: Հայրենիքում և Սփյուռքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, լեզվաբանները հանդես են գալիս ելույթներով ու ասուլիսներով, արծարծվում են լեզվապ ահպանության վերաբերյալ հրատապ հարցեր: 2013 թվականից ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության հետ կազմակերպում է գիտաժողովներ, որոնց ընթացքում հնչում են լեզվի կանոնարկմանը, լեզվաքաղաքականության խնդիրերին, հայերենի երկու ճյուղերի պահպանմանը, զարգացմանը և մերձեցմանը վերաբերող հետաքրքիր զեկուցումներ, ծավալվում են կառուցողական քննարկումներ, հրատարակվում են գիտական զեկուցումների ժողովածուներ: Լեզվի ինստիտուտում ստեղծվել է արևմտահայերենի ուսումնասիրության բաժին:

Վիկտոր Կատվալյանը վստահություն է հայտնել, որ  այս տարի ընտրված ձևաչափը՝ հանրապետական խորհրդակցությունը կլինի առավել գործնական ու պրագմատիկ, կառաջադրվեն կոնկրետ քայլեր և մոտեցումներ:

Մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ևս լեզվաբաններին շնորհակալություն է հայտնել  շահագրգիռ մոտեցման և այն առողջ, անկեղծ մթնոլորտի համար, որ նրանք ձևավորել են հայոց լեզվին առնչվող խնդիրների շուրջ: Նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, որը Սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ու ջանքերով կյանքի է կոչվում, և լեզվաբանները պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան, որպեսզի այն հավուր պատշաճի իրականացնի իր առաքելությունը:

Սփյուռքի նախարարը առաջարկել է կրկնություններից խուսափելու և համակարգված ու նպատակային աշխատելու նպատակով ստեղծել գիտական  հետազոտությունների թեմաների ցանկ: Նա կարևորել է հայոց լեզվի երկու ճյուղերի համամասնական զարգացումը և մասնավորապես ասել է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ընդգրկված էր նաև աևրմտահայերենի պահպանման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, քանի որ եղեռնահար էր եղել նաև հայոց լեզուն, կրել անասելի կորուստներ ու, 100 տարի հետո մենք համատեղ ուժերով պետք է վերականգնենք մեր կորսված լեզվա կան արժեքները»:

Երրորդ կարևոր հիմնախնդիրը, որին անդրադարձել է նախարարը, Սփյուռքում նկատվող ուծացումն էր, լեզվի հնարավոր կորուստը,  օտար ազդեցությունները լեզվամտածողության և հայի նկարագրի վրա: «Հայ ժողովրդի 70-80 տոկոսն այսօր ապրում է Սփյուռքում, և լեզվաբանները պետք է դասագրքեր պատրաստեն հաշվի՝ առնելով լեզվի կրողներին: Սիրիական պատերազմի հետևանքով հայենիքում հանգրվանած մեր հայրենակիցների շնորհիվ մենք ամենուրեք վայելում ենք կենդանի արևմտահայերենը, հետզհետե նրանք ներգրավվում են նաև արևմտահայերենի դասավանդման և հետազոտությունների ոլորտում, և դրա վառ օրինակը լեզվաբան Հակոբ Չոլաքյանն է: Կարծում եմ` սիրիահայերի ուժերը պետք է առավել արդյունավետ օգտագործել»,- նշել է սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը կանխավ շնորհավորել է բոլորին Մայրենիի օրվա առթիվ և հրավիրել նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 21-ին կայանալիք ավանդական միջոցառմանը:

«Հայոց լեզվի առօրյա կիրառումն անգամ պետք է լինի տոն,  որ միշտ յուրաքանչյուրի հետ է, իսկ փետրվարի 21-ը դարձնենք սպասված, իսկական տոն»,- եզրափակել է իր ելույթը նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Յու. Սուվարյանը, նա ևս անդրադարձել է Լեզվի բարձրագույն խորհրդի ստեղծմանը, նշելով, որ դա նշանավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանի մեծ ցանկությունն էր: Նա խոսել է դասագրքերի կատարելագործման, ուսուցիչների որակավորման բարձրացման և այլ խնդիրների մասին:

 Ելույթներով հանդես են եկել Հայաստանի բուհերի ներկայացուցիչներ, լեզվաբաններ Յու.Ավետիսյանը (ԵՊՀ) ,  Լ.Խաչատրյանը (ՀՊՄՀ), Ա.Աբաջյանը (ԵՊՀ), Ա.Գալստյանը (ՀՊՄՀ),     Հ.Սուքիասյանը (ԵՊԲՀ), Ա.Եղիազարյանը (Սլավոնական համալսարան), Հ.Հարությունյանը (ՎՊՀ) , Գ.Գևորգյանը (ԵՊԼՀ), Թ.Ասոյանը (ԳՊՀ), Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչ  Վ.Պետրոսյանը (ԵՊՀ), Մատենադարանի ներկայացուցիչ, Մ.Խաչատրյանը  (ԳՊՄԻ), Ն. Սարգսյանը (ՀՊԱՀ) և այլք:

Բանախոսները ներկայացրել են հանրապետության գիտակրթական հաստատություններում մայրենիի հետազոտության տարբեր ուղղություններն ու եղանակները, իրենց կողմից իրականացված աշխատանքները, հետազոտություններն ու պաշտպանված գիտական թեզերը, հրատարակված աշխատությունները, առկա խնդիրներն ու հիմնահարցերը, նախանշել դրանց լուծման ուղիներն ու մեթոդները:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հայոց լեզվի ուսումնասիրությանն առնչվող հարցերի վերաբերյալ, տարորոշվեցին առկա խնդիրները և համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:

Որոշվել է նման խորհրդակցություններ հրավիրել շարունակաբար՝ որոշակի պարբերականությամբ:

«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանՎթար․ գազ չի լինի երկար ժամանակ Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք Գերմանիան ցանկանում է ավելի խորը և արդար տնտեսական համագործակցություն Չինաստանի հետ. Գերմանիայի կանցլեր Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Մեր անվտանգությունը չպետք է հիմնվի հակադրությունների վրա՝ մեզ դնելով աշխարհի ուժային կենտրոնների բախման էպիկենտրոնում. Գագիկ ԾառուկյանՏեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն երկրում․ զգուշացում
Ամենադիտված