Նոր նախարարությունն իրենից ենթադրում է հսկայական ծախսեր, որոնք մեր բյուջեի վրա շատ թանկ կնստի
Ուշադրության կենտրոնումԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ես միշտ կողմ եմ եղել օպտիմալացմանը, միշտ կոչ եմ արել, որ նախարարությունների թիվը կրճատեն ու մեր նման երկրում խնայողություններ կատարաեն: Բայց ստացվում է մի շատ վատ, շատ վատ բան: Մի կուսակցություն, որի կարգախոսն է հայրենասիրությունը, հայրենաշինությունը, այսօր լուռ համաձայնությամբ հետևում է թե ինչպես են նախարարություն տարանջատում, որ իրեն մի բաժին տան:
Նոր նախարարությունը իրենից ենթադրում է հսկայական ծախսեր, որոնք մեր բյուջեի վրա շատ թանկ կնստի: Հավատացեք, պարոնայք դաշնակացական ընկերենր, ձեր այդ քայլով դուք ինքներդ ձեր դեմ եք հանում առանց այդ էլ չքավորության մեջ կորած ազգին:
Հ.Գ. Եթե որևէ վիրավորական քոմենթ գրվի՝ տասնապատիկ անգամ ավել վիրավորելու եմ: